Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1697-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 նոյեմբերի 2008 թ.

ք. Երևան N 1697-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԹԻՎ 3 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, 19.11.2008 թ. N 1297 զեկուցագիրը, «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 30.10.2008թ. N 11178 դիմումը.

Հրամայում եմ`

1. Կասեցնել «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՍՊԸ-ի 2003 թվականի հունիսի 20-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000130 լիցենզիայի գործողությունը օրթոպեդիկ ստոմատոլոգիական գործունեության մասով` մինչև 2009 թվականի հունվարի 30-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի մասնակի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՍՊԸ-ի լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։