Անցնել բովանդակությանը

ՀՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

5 դեկտեմբերի 1990 թվականի N 558

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 6-ի «Ժողովրդական վերահսկողության մարմինների լուծարման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի իրավահաջորդը:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 21-ի N 763 կարգադրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի հիմնական ֆոնդերը (շենքը և հիմնական միջոցները), ինչպես նաև փոքրարժեք գույքը 1990 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեին, իսկ ժողովրդական վերահսկողության քաղաքային և շրջանային կոմիտեների ունեցվածքը` համապատասխանաբար ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի կողմից ներկայացված լուծարման հետ կապված ծախսերի նախահաշիվը և կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։