«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 49-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 3-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի` հաջորդ տարիների կապի ծառայությունների հետ կապված ծախսերը հաշվարկել` ելնելով սույն որոշման հավելվածով սահմանված նորմաներից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հունվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 49-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ
Կապի միջոցի տեսակը Քանակը Ծառայության տեսակը Տարեկան նորման` ամբողջ քանակի համար
Քաղաքային հեռախոս
55
բաժանորդային վարձ ըստ սակագների
խոսակցություններ`
տեղական
300000 րոպե
դեպի բջջային ցանց 60000 րոպե
միջքաղաքային 12000 րոպե
միջազգային (այդ թվում` ֆաքս) 82600 րոպե
Բջջային հեռախոս 9 աբոնենտային վարձ
խոսակցություններ ըստ սակագնի
21600 րոպե
ՈՒղիղ գիծ 4 ուղիղ գիծ համաձայն պայմանագրի
Հատուկ կապ (SUPER, ՎՉ 2 գիծ) 3 հատուկ կապ համաձայն պայմանագրի
Ինտերնետ համաձայն պայմանագրի ինտերնետ կապ համաձայն պայմանագրի
Հեռուստատեսային ալեհավաք 7 հեռուստատեսության ծառայություններ համաձայն պայմանագրի
Քաղաքային ռադիոցանց համաձայն պայմանագրի ռադիոծառայություններ համաձայն պայմանագրի
(Հավելվածը փոփ. 09.03.06 N 264-Ա, 15.01.09 N 57-Ա)