Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 19. Հատուկ ընդհանուր կրթությունը

գործել է մինչև 2002-06-19Բացել ARLIS-ում

Հոդված 19. Հատուկ ընդհանուր կրթությունը

1. Պետությունը հանրակրթական դպրոցի համապատասխան աստիճանի ծրագրով ստեղծում է մանկատներ և գիշերօթիկ դպրոցներ` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցմանն աջակցելու նպատակով:

2. Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:

4. Օրինազանց անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումը, օրենքով սահմանված կարգով, իրականացնում են հատուկ ռեժիմի դպրոցները:

5. Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։