Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-11-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

գործել է մինչև 2007-11-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Սույն օրենքին համապատասխան` ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները:

2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):

4. Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով:

Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո` քսանօրյա ժամկետում:

(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-63-Ն)

Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:

Պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ներառում է`

1) կրթության ձևը (առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն).

2) մասնագիտություններն ըստ բուհերի.

3) յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաների անվանումը.

4) քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային).

5) քննության տեսակը` գրավոր (թելադրություն, շարադրություն, թեսթ), բանավոր, հարցազրույց և այլն:

6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:

(15-րդ հոդվածը խմբ. 21.02.00 ՀՕ-36, լրաց. 04.12.00 ՀՕ-114, փոփ., լրաց., խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 09.10.01 ՀՕ-237, խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-338, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ., փոփ. 13.06.06 ՀՕ-139-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։