Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 1991 թվականի N 165

քաղ. Երևան

ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 7 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Խոտհարքների կոլեկտիվ հիմունքներով տնօրինման դեպքում սահմանել հողերի մասնակի հատուցման հետևյալ արտոնությունները`

1-ին կարգի խոտհարքների համար գանձել կադաստրային գնահատման հողերի մասնակի հատուցման գումարի 50 տոկոսը, 2-րդ կարգի խոտհարքների համար` 30 տոկոսը, 3-րդ, 4-րդ կարգի խոտհարքների համար` 10 տոկոսը: 5-րդ կարգի խոտհարքները տնօրինվում են անհատույց:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։