ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2009 թվականի N 118-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը սահմանելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` ոչ ուշ, քան Երևանի ավագանու առաջին ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
փետրվարի 19-ի N 118-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ռ. Մելիքյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Գ. Մնացականյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Գ. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան