Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 143-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2009 թ.

ք. Երևան N 143-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵրԵՎանի մշակույթի համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության մասնագիտական առարկաների գծով 3 գիտական աստիճան և (կամ) կոչում ունեցող մասնագետների առկայության և ուսումնամեթոդական ապահովման մասով լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով 2009 թվականի մարտի 2-ից կասեցնել ՀՀ ԿԳ նախարարի 2001 թ. ապրիլի 4-ի N 110-Մ հրամանի հիմքով տրված «Երևանի մշակույթի համալսարան» ՍՊԸ-ի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու N 068 լիցենզիայի գործողությունը՝ 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության մասով:

2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը «Երևանի մշակույթի համալսարան»-ի սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ս/թ մարտի 2-ից 30-ը ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ինստիտուտի 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

Նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։