Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՉԲՆԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՆՎՈՐ-ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՂ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 1991 թվականի N 213

քաղ. Երևան

ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՉԲՆԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՆՎՈՐ-ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՂ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Գյուղատնտեսության մասնագետներին վերապահված իրավունքը տարածել տվյալ բնակավայրում չբնակվող, սակայն այդ բնակավայրի տնտեսությունում հինգ և ավելի տարիներ աշխատող բանվոր-ծառայողների վրա, եթե նրանք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:

Այդ կատեգորիայի աշխատողներին իրավունք է տրվում հինգ տարի պահպանելու այն բնակարանը, որում նրանք բնակվում են, մինչև տվյալ բնակավայրում սեփական տուն կառուցելը:

Սույն իրավունքը տարածել նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող տվյալ բնակավայրի նախկին բնակիչների և այն քաղաքացիների վրա, որոնք սահմանված կարգով օգտվելու են հողի սեփականության իրավունքից:

2. Հինգ տարվա ընթացքում քաղաքացու և նրա ընտանիքի գյուղ չտեղափոխվելու և չգրանցվելու դեպքում իրավունք վերապահել ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` օտարել հողամասը, իսկ սեփականատիրոջը` վաճառել հողամասում կառուցած շինությունները գյուղի այն բնակիչներին, որոնց հատկացված է այդ հողամասը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։