«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան N 148-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» Ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ.
թիվ 148-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 05-Ն)
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. «Ընդամենը ցանված է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար»՝ թիվ 1, որից «ցորեն»՝ թիվ 2, «տարեկան»՝ թիվ 3 և «գարի» թիվ 4 սյունակներում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ, անցյալ տարվա աշնանը ցանված, ցորենի, տարեկանի և գարու ցանքերը, ինչպես նաև այդ մշակաբույսերի ձմռան ընթացքում մասամբ ոչնչացված, սակայն գարնանը վերացանք չկատարված, ցանքերի հանրագումարը:
5. Ոչնչացված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների վրա կատարված գարնանացանի տվյալները ընդգրկվում են համապատասխան գարնանացան մշակաբույսերի ցանքերի հանրագումարում:
6. «Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ» թիվ 10-50 սյունակները լրացնելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.
7. «Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր» թիվ 10-22 սյունակներում չեն լրացվում եգիպտացորենի, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասունների արածեցման նպատակով, ինչպես նաև ոլոռի, լոբու և պատիճավոր բակլայի կանաչ վիճակում հավաքվող ցանքերը: Ընդ որում, «Եգիպտացորեն հատիկի համար»՝ թիվ 20 սյունակում չեն լրացվում եգիպտացորենի այն ցանքերը, որոնք նախատեսված են հնձելու կաթնամոմային հասունացման շրջանում: Այս ցանքերի տվյալները լրացվում են «Եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար»՝ թիվ 46 սյունակում:
8. «Տեխնիկական մշակաբույսերը»՝ թիվ 24-28 սյունակներում լրացվում են ծխախոտի, խորդենու, կտավհատի և այլ տեխնիկական մշակաբույսերի (գինձ, անանուխ (դաղձ), չաման և այլն) ցանքերը: Տեխնիկական մշակաբույսերի ցանքերի հանրագումարում չեն լրացվում անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղի ցանքերը:
9. «Կարտոֆիլի գարնան և ամռան տնկում»՝թիվ 29,«Պարենային - բոստանային մշակաբույսեր»՝ թիվ 30 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար կարտոֆիլի բոլոր տնկումները և ձմերուկի ու սեխի ցանքերը, իսկ «Պարենային - բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 31 սյունակում՝ ձմերուկի ու սեխի այն տարածքները, որոնք թողնվելու են սերմ ստանալու նպատակով:
10. «Ընդամենը բանջարանոցային մշակաբույսեր»՝ թիվ 42 սյունակում լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (32-41 սյունակներ) ցանքերի հանրագումարը: Այն բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 32-40 սյունակներում, լրացվում են «այլ բանջարեղեն» թիվ 41 սյունակում: Նշված սյունակում լրացվում են բանջարանոցային կանաչեղենի (սալաթ, սպանախ, կանաչ սոխ, կոտեմ և այլն), սմբուկի, տաքդեղի, պատիսոնի, մաղադանոսի, նեխուրի, վայրի գազարի, շաղգամի, ամսեկան բողկի, ինչպես նաև այն ընդեղենների ցանքերը, որոնց հասունացումը մինչև վերջ չի տարվում (օգտագործվում է կանաչ վիճակում):
11. «Բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 43 սյունակում լրացվում են տնկված բույսերի (գազար, ճակնդեղ, գլուխ սոխ, կաղամբի սերմակալներ և այլն) ցանքերը, ինչպես նաև միամյա բանջարեղենի (վարունգ, լոլիկ, ամսեկան բողկ և այլն) այն ցանքերը, որոնց բերքն ամբողջապես օգտագործվում է սերմ ստանալու համար:
12. «Կերի արմատապտուղներ, ներառյալ շաքարի ճակնդեղը անասնակերի համար» թիվ 44 սյունակում լրացվում են տվյալ տարում կերի արմատապտուղների՝ զբաղեցրած ցանքերը:
13. «Ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)» թիվ 45 սյունակում լրացվում են սիլոսի համար կատարված ցանքերը (արևածաղիկ, սորգո, լյուպին և այլն):
14. Սիլոսի համար ցանված եգիպտացորենը, հաշվի է առնվում «Եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար» թիվ 46 սյունակում:
15. «Ընդամենը միամյա խոտեր, ներառյալ խոտի և կանաչ կերի համար ցանված աշնանացան հացահատիկներ» թիվ 47 սյունակում լրացվում են բոլոր այն միամյա խոտերի ցանքերը, որոնք ցանվել են խոտի, սերմի, կանաչ կերի և արածեցման համար, բացառությամբ եգիպտացորենի ցանքերի:
16. «Բազմամյա խոտերի մաքուր ցանք»՝ թիվ 48 սյունակում լրացվում են այն ցանքերը, որոնք տվյալ տարում ցանվել են միայն բազմամյա խոտերի սերմերով (առվույտ, կորնգան և այն):
17. «Անցյալ տարիների բազմամյա խոտեր» թիվ 51-53 սյունակներում լրացվում են անցյալ տարիների՝ բազմամյա խոտերի, խոտի, սերմի, արածեցման և կանաչ կերի համար օգտագործվող մաքուր ցանքերը: Բազմամյա խոտերի այն ցանքերը, որոնք կատարվել են բնական խոտհարքների արմատական բարելավման նպատակով, այստեղ չեն լրացվում:
18. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք» թիվ 57 սյունակում լրացվում են գարնանը կամ աշնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ կատարված բազմամյա խոտերի ցանքերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի
Ում է ներկայացվում (անվանումը) _____________________
Ով է ներկայացնում (անվանումը) _____________________
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը* I I I I I I I I I I I I I
Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4
1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
Կազմակերպական-իրավական ձևը ________________________ o
ծածկագիրը՝ * I I I I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________
________________________ ծածկագիրը ՝* I I I I I I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը * I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * I I I I I I I I I
Մարզը ______________________________________________ I I I
Գտնվելու վայրը _______________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ -ի հիման վրա):
**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում: Ձև N 4-գտ
տարեկան
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _12_օգոստոսի 2002 թ.
թիվ _148-Ն_որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային
վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն կամ
ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության մարզային
գործակալության տարածքային բաժին
Ներկայացնում են՝
Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունիսի 7-ին
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(ձևը փոփ. 30.01.09 թիվ 05-Ն)
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ 200 թ.
(հեկտարներով)
Ընդա-
մենը ցան-
ված է աշնա-
նացան հա-
տիկի և կանաչ կերի համար Որից՝ լրիվ
ոչնչաց-
ված է
մինչև գարնա-
նացան մշակա-
բույսերի ցանքի ավարտը Պահպանվել է
աշնանացան գարնանացանի
վերջում հատիկի
համար Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ
Գարնանացան հացահատիկային և
հատիկաընդեղենային մշակաբույսեր տեխնիկական
մշակաբույսեր ընդա-
մենը տեխնի-
կական մշակա-
բույսեր
(սյունակ 24+25+
+26+27) կար-
տոֆիլի
գար-
նան
և
ամռան
տնկում պարե-
նային-
բոստա-
նային
մշակա-
բույսեր պարե-
նային-
բոստա-
նային
մշակա-
բույսերի
սերմա-
դաշտեր
ցո-
րեն տա-
րե-
կան գարի ցո-
րեն տա-
րե-
կան գարի ընդա-
մենը
(սյունակ 6+7+8) ցո-
րեն տարե-
կան գարի վար-
սակ ընդա-
մենը
հա-
տիկա-
ընդե-
ղեններ
(սյունակ 15+
+16+17+
+18+19) այդ թվում եգիպ-
տա-
ցորենի հատիկի համար հաճար ընդա-
մենը
գարնա-
նացան հացահա-
տիկային և հատիկա-
ընդեղենային մշակա-
բույսեր
(սյունակ 10+11+
+12+13+
+14+20+21) ընդա-
մենը հացա-
հատիկ (սյունակ 9+22) ծխա-
խոտ խոր-
դենի կտա-վատ այլ
տեխնի-
կական մշակա-
բույսեր
ոլոռ հա-
տիկի
հա-
մար լոբի հա-
տիկի
հա-
մար սի-
սեռ ոսպ այլ
հա-
տիկա-
ընդե-
ղեններ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Ընդա-
մենը
Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ ընդա-
մենը
բան-
ջարա-
նոցային
մշակա-
բույսեր
(սյունակ
32+34+
+35+36+
+37+38+
+39+40+41) Գարնանացան մշակաբույսեր Անցյալ տարիների
բազմամյա խոտեր ընդա-
մենը
կերա-
յին մշակա-
բույսեր (սյունակ 49+51) ընդա-
մենը ցան-
քային տարա-
ծու-
թյունը 200 թ. բերքի տակ (սյունակ 9+50+51) ընդա-
մենը
ցան-
քային
տարա-
ծու-
թյունից
(սյունակ 55)
ցանված
այգա-
միջյան
տարածու-
թյուն-
ներում բացի
այդ
բազ-
մամյա խոտերի ենթա-
ցանք ընդա-
մենը
գարնա-
նացան ցանք-
երից (սյունակ 50) ցան-
ված է ոչնչա-
ցած աշնա-
նացանի տարա-
ծության վրա
բանջարեղեն կերային կուլտուրաներ ընդա-
մենը ընթացիկ
տարում
ցանված
կերային
մշակա-
բույսեր
(սյունակ 44+45+
+46+47+
+48) ընդա-
մենը
գարնա-
նացան
(սյունակ 22+28+
+29+30+
+31+42+
+43+49) ընդա-
մենը որից
կա-
ղամբ ընդա-
մենը այդ
թվում՝ ծաղ-
կակա-
ղամբ վա-
րունգ լոլիկ սե-
ղանի ճակն-
դեղ սե-
ղանի
գա-
զար գլուխ սոխ կա-
նաչ
ոլոռ սխ-
տոր այլ
բան-
ջա-
րե-
ղեն բանջա-
րանո-
ցային
մշակա-
բույսերի
սերմա-
դաշտեր կերի
արմա-
տա-
պտուղ-
ներ՝
ներա-
ռյալ
շաքարի ճակն-
դեղ անաս-
նակերի համար ցանքեր
սիլոսի
համար
(առանց
եգիպտա-
ցորենի) եգիպտա-
ցորեն սիլոսի և կանաչ կերի համար ընդա-
մենը
միամյա
խոտեր, ներառյալ
խոտի և
կանաչ
կերի
համար ցանված աշնա-
նացան հացահա-
տիկներ Բազ-
մամյա խոտերի մաքուր ցանք առ-
վույտ կորըն-
գան
32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58
Ընդա-
մենը
Գյուղական համայնքի ղեկավար՝_______________ Տնօրեն՝__________ Հաշվապահ՝ ____________
______ ________________________ 200 թ.