«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մարտի 2009 թ.
ք. Երևան N 98-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել «9.1» կետով.
9.1 Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն 2 նամականիշ II եռամսյակ 70
280 50 000
50 000
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ. SCHACH OLYMPIADE DRESDEN 2008» և «ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ» նամականիշերի նմուշները` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Գ. Սարգսյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. մարտի 6-ի
թիվ 98-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Մարության
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. մարտի 6-ի
թիվ 98-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Մարության