«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 497-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» ենթակետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել 2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Գ. Սարգսյան
Հաստատված է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. դեկտեմբերի 25-ի
թիվ 497-Ն հրամանի
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Փոստային վճարման պետական նշանների անվանումը Քանակը Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը Անվանա-
գինը
(դրամ) Տպաքա-
նակը
(հատ)
1. Հաշմանդամների միջազգային օր.
Լուի Բրայլի ծննդյան 200-ամյակը 1 նամականիշ I եռամսյակ 110 50000
2. Երրորդ նույնատիպ թողարկում. երրորդ շարք (Տիգրան Մեծ) 8 նամականիշ I եռամսյակ 10
25
50
70
120
220
280
350 100000
100000
500000
500000
500000
200000
100000
200000
3. Դանիել Վարուժանի ծննդյան
125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 230 40000
4. Հայաստանի պատկերասրահներ.
Սեդրակ Առաքելյանի ծննդյան
125-ամյակը,
Գեորգի Յակուլովի ծննդյան
125-ամյակը 1 նամականիշ
1 նամականիշ II եռամսյակ 200
200 40000 40000
5. Սամվել Քոչարյանցի ծննդյան
100-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 350 30000
6. Եվրոպա-2009. Աստղագիտություն 1 նամականիշ II եռամսյակ 350 60000
7. Պողոս Մակինցյանի ծննդյան
100-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 60 50000
8. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ Գեղաթերթիկ
4 նամականիշ II եռամսյակ 70
70
70
70 10000
9. Կանանց և մայրության տոն 1 նամականիշով միակողմանի բացիկ II եռամսյակ 85 2200
Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն 2 նամականիշ II եռամսյակ 70
280 50 000
50 000
10. Լևոն Մադոյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ III եռամսյակ 240 1000
11. Խաչատուր Եսայանի ծննդյան
100-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ III եռամսյակ 85 2000
12. Հայ օլիմպիական չեմպիոններ. Հրանտ Շահինյան, Իգոր Նովիկով, Ալբերտ Ազարյան գեղաթերթիկ
3 նամականիշ III եռամսյակ 70
120
160 10000
13. Հայաստանի կենդանական
աշխարհ 2 նամականիշ III եռամսյակ 160
120 40000
40000
14. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ 1 նամականիշ III եռամսյակ 220 30000
15. Ակադեմիկոս Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ III եռամսյակ 240 1000
16. Հայկական ազգային տարազ 2 նամականիշ III եռամսյակ 70
200 40000
40000
17. Խաչատուր Աբովյանի ծննդյան
200-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 170 40000
18. ՀՀ ճարտարապետական հուշարձաններ.
Սասունցի Դավթի արձան (տեղադրման 50-ամյակի առթիվ) գեղաթերթիկ IV եռամսյակ 360 12000
19. Պետական պարգևներ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1000
20. Ակադեմիկոս Գագիկ Դավթյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1000
21. Ամանոր և Սուրբ Ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 70 40000
(Հավելվածը լրաց. 06.03.09 N 98-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար Վ. Մարության