Հոդված 10
Հոդված 10.
Օրենսգրքի 301-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 301.1-րդ հոդվածով.
«Հոդված 301.1. Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը
1. Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:»: