«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2008 թ.
ք. Երևան թիվ 958-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 444 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի թիվ 444 հրամանում ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներառման նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվության», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտի», «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց և նրանց կողմից վճարված գումարների և առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունների» ձևերը, «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկի» մեթոդիկան, «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի» ցանկը և «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու մասին» տեղեկանքի ձևը հաստատելու մասին» թիվ 444 հրամանի հավելվածում կատարել փոփոխություն համաձայն հավելվածի։
Նախարար` Տ. Դավթյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ ֆինանսների
նախարարության
18.11.2008 թ.
N 958-Ն հրամանով Համաձայնեցված է
ՀՀ գյուղատնտե-
սության նախա-
րարության հետ
---------- 2008 թ. Համաձայնեցված է
ՀՀ բնապահ-
պանության նախա-
րարության հետ
12.12.2008 թ. Համաձայնեցված է
ՀՀ էկոնոմիկայի
նախարարության հետ
---------- 2008 թ. Համաձայնեցված է
ՀՀ կառավա-
րությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի հետ
---------- 2008 թ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի թիվ 444 հրամանի «ա» կետով սահմանված «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն» ձևի
« ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
(Այն հաշվետու տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը) Տարեթիվը ---- թ. --------------- եռամսյակը
(հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար նաև «տարեկան» նշումը)
»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ՀԱՇՎԵՏՈՒ (ՃՇԳՐՏՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
(Այն հաշվետու տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը, ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X» նշագրումը) Տարեթիվը ----թ. --------------- եռամսյակը
(հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար նաև «տարեկան» նշումը)
»: