Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1991-06-13-ից մինչև 1997-12-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-12-25Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 1991 թվականի N 398

քաղ. Երևան

ՇՐՋԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրապետության շրջկենտրոններում, քաղաքատիպ ավաններում և Երևան քաղաքում գտնվող հողատեսքերի օգտագործումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Սահմանել, որ 1991 թվականի ապրիլի 1-ից`

1. Շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր:

2. Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։