Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1991 թվականի N 412

քաղ. Երևան

Գյուղացիական ԵՎ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասերի արժեքի հատուցման կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասերի արժեքի մասնակի հատուցման ու խոտհարքների արժեքի մասնակի կամ լրիվ հատուցման ժամկետը հաշվել հողհատկացման մասին հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից:

2. Սեփականաշնորհված հողամասերի արժեքի մասնակի կամ լրիվ հատուցումը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները պարտավոր են կատարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը` հողամասի հատկացման մասին որոշման ընդունման օրվանից:

Սահմանված ժամկետում մասնակի կամ լրիվ հատուցման գումարը չվճարված տնտեսություններից գանձվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանք` չվճարած գումարի 1 տոկոսի չափով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։