Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 9. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները
Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն են`
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
բ) քաղաքացիների աշխատավարձից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
գ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
դ) պետական բյուջեի միջոցները.
ե) կամավոր ներդրումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: