Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2009 թվականի N 261-Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2009 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրական համագումարին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի` Մադրիդ գործուղման հետ կապված կեցության ծախuերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին, իսկ ճանապարհածախսի հետ կապված ծախuերը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Խաչատրյանի` Մադրիդ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մարտի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։