ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 279-Ա
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
2009 թվականի մայիսի 22-31-ը Երևանում բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 2-ի N 279-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (կազմկոմիտեի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գ. Բեգլարյան - Երևանի քաղաքապետ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ռ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Գ. Ծառուկյան - «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան