Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1991-10-11-ից մինչև 1998-09-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-09-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 1991 թվականի N 605

քաղ. Երևան

ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի` որպես Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման տնտհաշվարկային, ինքնածախսածածկման և ինքնակառավարման հիմունքներով գործող պետական մարմնի և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքի լիիրավ իրավահաջորդի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):

3. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդը ինքնուրույն ֆինանսաբանկային համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետության պետական բյուջե:

4. Կենսաթոշակային ֆոնդն ազատել ֆինանսահաշվարկային գործառնությունների համար նախատեսված բանկային մարմիններ մուծվող վճարներից:

5. Պետական բյուջեի հետ կենսաթոշակային ֆոնդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:

Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրենց տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին կենսաթոշակային ֆոնդին փոխանցված գումարները դիտվում են որպես բարեգործական նպատակներով կատարված ծախսեր:

6. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդի կառուցվածքը, կենտրոնական և տեղական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակը, ծախսերի նախահաշիվը, աշխատանքի վարձատրության կարգը հաստատում է ֆոնդի նախագահությունը: Կենսաթոշակային ֆոնդի նախագահությանը թույլատրել ստացված եկամուտների մինչև 0,5 տոկոսը օգտագործել համակարգի ծառայությունների պահպանման և զարգացման համար:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 28-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի հայկական հանրապետական բաժանմունքի կազմակերպման մասին» N 550 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։