ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 314-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել իր տնօրինության` 2009 թվականի հունվարի 29-ի դրությամբ` շուկայական արժեքով գնահատված ավտոմեքենաները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում՝ այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը և աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
1) աճուրդի մասին արձանագրության ստորագրման օրվանից հետո 5 օրվա ընթացքում` «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.
3) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 2-ի N 314-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Թողարկ-ման
տարե-
թիվը Պետական համարանիշը Շարժիչի համարը Գույքի
մեկնար-
կային
գինը`
գնահատ-
ված շուկայական արժեքով
(հազ. դրամ) Գույքի
արժեքի
որոշման հետ կապված
վճարները` ներառյալ
ԱԱՀ-ն (դրամ) Գնահատման ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը Տեխնիկական
վիճակը
1 2 3 4 5 6 7 8 9
1. ԳԱԶ-3110 1998 թ. 281 ՏՏ 02 0088035 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
2. ԳԱԶ-3110 1999 թ. 303 ՏՏ 02 ա/հ 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
3. ԳԱԶ-311000 2001 թ. 081 ՏՏ 02 13027121 950 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
4. ԳԱԶ-31029 1996 թ. 155 ՏՏ 02 0059601 950 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
5. ԳԱԶ-31029 1996 թ. 004 ՏՏ 02 0059555 950 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
6. ԳԱԶ-3110 1997 թ. 012 ՏՏ 02 3358027 750 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
7. ԳԱԶ-3110-101 2002 թ. 006 ՏՏ 02 23095132 1000 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
8. ՎԱԶ-21213 1996 թ. 145 ԼՕ 64 4134847 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
9. ՎԱԶ-21213 1996 թ. 176 ԼՕ 64 4131219 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
10. ՎԱԶ-21213 2002 թ. 326 ՏՏ 02 6761502 1100 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
11. ՎԱԶ-21213 1994 թ. 401 ՏՏ 02 3509089 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
12. ՎԱԶ-21213 1996 թ. 402 ՏՏ 02 4132529 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
13. ՎԱԶ-21213 1999 թ. 420 ՏՏ 02 5813896 950 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
14. ՎԱԶ-21213 1996 թ. 235 ՏՏ 02 4136355 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
15. ՎԱԶ-21213 1997 թ. 307 ՏՏ 02 4137309 900 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
16. ՎԱԶ-21213 1998 թ. 093 ՏՏ 02 5338540 900 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
17. ՎԱԶ-2107 1998 թ. 159 ԼՕ 64 5192106 600 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
18. ՎԱԶ-2107 1998 թ. 124 ՏՏ 02 5061690 600 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
19. ՎԱԶ-2106 1999 թ. 177 ԼՕ 64 5812334 650 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
20. ՎԱԶ-2106 2001 թ. 168 ԼՕ 64 6447413 750 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
21. ՎԱԶ-2106 2001 թ. 409 ՏՏ 02 6396477 750 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
22. ՎԱԶ-21061 1994 թ. 403 ՏՏ 02 3573275 450 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
23. ՎԱԶ-21061 1997 թ. 018 ՏՏ 02 4383864 500 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
24. ՎԱԶ-21061 1997 թ. 193 ՏՏ 02 4373871 500 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
25. ՎԱԶ-2106 1997 թ. 129 ՏՏ 02 V-4612602 500 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
26. ՎԱԶ-21061 1997 թ. 153 ՏՏ 02 4383379 500 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
27. ՎԱԶ-2106 1999 թ. 464 ՏՏ 02 5612777 600 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
28. ՎԱԶ-2106 1999 թ. 460 ՏՏ 02 5612730 600 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
29. ՎԱԶ-2106 1999 թ. 479 ՏՏ 02 5611652 600 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
30. ՎԱԶ-2106 1998 թ. 076 ՏՏ 02 5063112 550 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
31. ՎԱԶ-2106 2003 թ. 411 ՏՏ 02 7285701 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
32. ՎԱԶ-21061 1997 թ. 300 ՏՏ 02 4376814 500 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
33. ՈՒԱԶ-31519 1998 թ. 484 ՏՏ 02 0710675 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
34. ՈՒԱԶ-3151 1990 թ. 201 ՏՏ 02 6000704486 400 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
35. ՈՒԱԶ-31512 1998 թ. 126 ՏՏ 02 W1104977 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
36. ՈՒԱԶ-31514 1999 թ. 497 ՏՏ 02 0302616 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
37. ՈՒԱԶ-31512 1998 թ. 364 ՏՏ 02 W0034855 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
38. ՈՒԱԶ-31512 1998 թ. 363 ՏՏ 02 W0103475 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
39. ՈՒԱԶ-31512 1998 թ. 362 ՏՏ 02 W0104443 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
40. ՈՒԱԶ-31512 1998 թ. 369 ՏՏ 02 W0501653 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
41. ՈՒԱԶ-31514 1999 թ. 467 ՏՏ 02 0302506 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
42. ՈՒԱԶ-31514 1999 թ. 276 ՏՏ 02 0306211 850 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
43. ՈՒԱԶ-31514 1998 թ. 468 ՏՏ 02 1104803 800 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
44. «Հոնդաի» միկրոավտոբուս 1995 թ. 095 ՏՏ 02 769525 700 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
45. ԼԱԶ-420210 1991 թ. 246 ՏՏ 02 780805 700 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
46. ԼԱԶ-420210 1991 թ. 247 ՏՏ 02 617950 700 10000 29.01.2009 թ. ոչ բարվոք
Ընդամենը 34400 460000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան