ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1285-Ն
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. նոյեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
նոյեմբերի 6-ի N 1285-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառումը Կատարող կազմակերպությունը Ժամկետը Վայրը Ֆինանսավորման աղբյուրը
1 2 3 4 5 6
1. ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպում
ՍԾՏՀ անդամ երկրների ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստ ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2009 թ.
ապրիլի 29, 1 օր
2009 թ.
ապրիլի 27-28, 2 օր Երևան ՀՀ պետական բյուջե
2. ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 2009 թ. մարտի 18-20, 3 օր Երևան ՀՀ պետական բյուջե
3. ՍԾՏՀ տրանսպորտի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի կամ հեռահաղորդակցության նախարարների հանդիպում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2009 թ.
մարտի 25-27, 3 օր Երևան ՀՀ պետական բյուջե
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 02.04.09 N 333-Ն)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 02.04.09 N 333-Ն)
6. Սեմինար և ուսումնավարժություն «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» խորագրով` ԵՄ-ի փորձագետների մասնակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2008 թ.
դեկտեմբերի 1-3,
3 օր Գյումրի ՀՀ պետական բյուջե
7. «Կլոր սեղան»` նվիրված «Սևծովյան երկրների մշակութային լուրեր» (Cultural News of the Black Sea Region) խորագրով ամսագրի ստեղծմանն ու տարածաշրջանի երկրների հետ հուշարձանների պահպանման և վերա-կանգնման ոլորտներում համագործակցության հնարավոր ծրագրերի իրականացմանը,
«Կլոր սեղանին» զուգահեռ կինոցուցա-դրություններ հուշարձանների պահպանման և վերականգնման թեմայով, տարածաշրջանի երկրների գորգերի ցուցահանդես, մանկա-պատանեկան ցուցահանդես-մրցույթ «Սև ծովին արևոտ երկինք» խորագրով` ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների համար ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ. մարտի 4-5,
2 օր
2 օր Երևան
Երևան ՀՀ պետական բյուջե
8. Սեմինար «Հետբացթողումային հսկողության բնագավառում առկա խնդիրների լուծման ուղիները» խորագրով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 2009 թ.
փետրվար, 2 օր Երևան ՀՀ պետական բյուջե
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 02.04.09 N 333-Ն)
10. «Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցում» (Master Class), որը կուղեկցվի մասնակից երկրների հայտնի արտադրողների նորագույն բժշկական սարքավորումների ցուցահանդես-վաճառքով ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2008 թ. մարտի 30,
ապրիլի 1,
2 օր Երևան ՀՀ պետական բյուջե
11. ՍԾՏՀ բանկային և ֆինանսական հարցերի աշխատանքային խմբի նիստ ՀՀ կենտրոնական բանկ 2009 թ.
մարտ/ապրիլ, 2 օր Երևան ՀՀ պետական բյուջե
12. Սեմինար «Անդրսահմանային համագործակցությունը տարածական պլանավորման համատեքստում» խորագրով` որպես «Արդյունավետ տարածական պլանավորման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և օրենսդրական աջակցություն» ծրագրի առաջնային բաղադրիչ ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2009 թ. գարուն,
2 օր Երևան ՀՀ պետական բյուջե
13. Համաժողով` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խթանմանը
հանդիպում-սեմինար` նվիրված զբոսաշրջության ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խնդիրներին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ նախագահության ընթացքում,
2 օր
2 օր Երևան
Ջերմուկ ՀՀ պետական բյուջե
(Հավելվածը փոփ. 15.01.09 N 41-Ն, 28.01.09 N 91-Ն, խմբ. 26.02.09 N 194-Ն, փոփ. 02.04.09 N 333-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան