Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-04-25-ից մինչև 2010-06-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-06-17Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 549-Ն

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի փոխադրման (հաղորդման), բաշխման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզիա ունեցող ու դրանց հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով որոշվող հասույթը (այսուհետ՝ հասույթ) նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեությունների արդյունքում արտադրանքի իրացմանը համապատասխան հաշվեգրված գնովի էներգակիրների (էլեկտրական էներգիա, բնական գազ, միջուկային վառելիք, մազութ) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և գնովի էներգակիրների ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.

բ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.

գ) կրթության և առողջապահության, թերթերի ու ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` նաև ոռոգման և խմելու ջրի (բացառությամբ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության) մատակարարման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության չափով:

դ) Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ավտոմոբիլային, երկաթուղային, օդային կամ ջրային փոխադրամիջոցներով միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող կազմակերպությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեության արդյունքում ծառայությունների մատուցմանը համապատասխան օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված` նրանց կողմից մատուցված բեռնափոխադրման ծառայությունների (բացառությամբ դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, պահպանում և այլն) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված բեռնափոխադրման ծառայությունների արժեքի տարբերության 50 տոկոսը:

(Որոշումը փոփ. 28.09.05 N 1631-Ն, 29.01.09 N 152-Ն, լրաց. 02.04.09 N 319-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։