Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի սեփականատիրոջ կողմից այդ օբյեկտի շահագործման համար լիազորված կամ որպես այդպիսին ճանաչված իրավաբանական անձն է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է օբյեկտի հրապարակ ընտրելու, օբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու աշխատանքներ:».
2) 2-րդ մասը «օգտագործման» բառից հետո լրացնել «անվտանգության տեսակետից կարևոր» բառերով և նույն մասից հանել «, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար» բառերը: