ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2009 թվականի N 74-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի փետրվարի 10-13-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին։
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Ա. Ավետիսյանինը, Գ. Գյուրջյանինը, Գ. Մանուչարյանինը, Ա. Գևորգյանինը և Վ. Բադալյանինը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը, Ա. Գրիգորյանինը և Ա. Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի, Կ. Կարապետյանի, Ս. Աբրահամյանի, Վ. Հարությունյանի, Ա. Մխիթարյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Մովսեսյանի և Ա. Ամիրխանյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. փետրվարի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2009 թ.
փետրվարի 9-ի N 74-Ա որոշման
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-13-Ը ԱՇԽԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Աիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Գ. Մանուչարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ
Ա. Գևորգյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար
Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Բադալյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2009 թ.
փետրվարի 9-ի N 74-Ա որոշման
ԿԱԶԱ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-13-Ը ԱՇԽԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Ա. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
Վ. Հարությունյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտաքին կապերի և արտահանման և ներմուծման գործառույթների վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ի սպառման գծով տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մովսեսյան - «Արմավիա» ՓԲԸ-ի լիզինգի բաժնի մենեջեր (համաձայնությամբ)
Ա. Ամիրխանյան - «Արմավիա» ՓԲԸ-ի ֆինանսական բաժնի տնտեսագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան