Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՃԱՊՈՆԻԱ) ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՃԱՊՈՆԻԱ) ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2009 թվականի փետրվարի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Ճապոնիա) միջև «Երևան քաղաքում հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիրը (կից հայտարարությամբ)։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. ապրիլի 8

Երևան

ՆՀ-94-Ն

Հավելված

ՀՀ Նախագահի

2009 թ. ապրիլի 8-ի

ՆՀ-94-Ն հրամանագրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՃԱՊՈՆԻԱ) ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի 12-րդ հոդվածով սահմանված՝ դրամաշնորհի համաձայնագրի լրացումները Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն Հայաստանի Հանրապետության ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո։

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար Կ. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։