Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 ապրիլի 2009 թվականի N 355-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 20-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6.3-րդ կետից հանել «(Երևան քաղաքի)» բառերը.

2) 10-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետին կամ Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին, կամ Երևանի գլխավոր ճարտարապետին)» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 11.1-ին կետը.

4) N 2 հավելվածի «ա» կետից հանել «Երևանում` Երևանի քաղաքապետի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. ապրիլի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։