ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 343-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով 2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 3.100,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Մեղրու տարածաշրջանի անհատական ոռոգման պոմպերով 2008 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի պարտքի ցուցակների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին փոխանցել Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 2-ի N 343-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
առաջին եռամսյակ առաջին կիսամ-յակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7 8
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ - - - -
այդ թվում՝
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - (3,100.0) (3,100.0) (3,100.0)
այդ թվում՝
02 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն - (3,100.0) (3,100.0) (3,100.0)
այդ թվում՝
04 Ոռոգում - (3,100.0) (3,100.0) (3,100.0)
այդ թվում՝
13. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում - (3,100.0) (3,100.0) (3,100.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ - 3,100.0 3,100.0 3,100.0
այդ թվում՝
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ - 3,100.0 3,100.0 3,100.0
այդ թվում՝
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 3,100.0 3,100.0 3,100.0
ՀՀ կառավարություն - 3,100.0 3,100.0 3,100.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 2-ի N 343-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները
նշված են փակագծերում)
բա-ժինը խումբը դասը ընդա-մենը ընդա-
մենը` ոչ
ֆինան-
սական
ակտիվ-
ների
գծով
ծախսեր այդ թվում՝
շենքերի և շինություն-ների շինարա-
րություն շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում նախա-
գծահետա-զոտական, գեոդեզիա-քարտեզա-
գրական աշխա-
տանքներ ոչ
ֆինան-
սական
ակտիվ-
ների
գծով
այլ
ծախսեր կապի-
տալ
դրամա-
շնորհներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Ընդամենը (3,100.0) (3,100.0) (3,100.0)
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-
ԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵ (3,100.0) (3,100.0) (3,100.0)
04 02 04 13 Ոռոգման համակարգերի հիմնանորոգում (3,100.0) (3,100.0) (3,100.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 2-ի N 343-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի գործառական
դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները
նշված են փակագծերում)
բաժինը խումբը դասը առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
- - - -
Ընդամենը (3,100.0) (3,100.0) (3,100.0)
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՋՐԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ - (3,100.0) (3,100.0) (3,100.0)
04 02 04 13 Ոռոգման համակարգերի հիմնանորոգում (3,100.0) (3,100.0) (3,100.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան