Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաև գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում:
Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:»: