Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2009 թվականի N 417-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ստորագրված և 2006 թվականի փետրվարի 18-ին հաստատված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի գործողության ժամկետը մինչև 2012 թվականի ապրիլի 21-ը երկարաձգելու առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. ապրիլի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։