Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 1992 թվականի N 273

քաղ. Երևան

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը 1992 թվականի մայիսի 15-ից Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի գանձման մետաղանիշային (ժետոնային) համակարգի անցնելու մասին:

2. Սահմանել, որ մետաղանիշերի (ժետոնների) մուտքի և ելքի փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և ազգային անվտանգության պետական վարչությանը` մետաղանիշերի արտահոսքը կանխելու նպատակով խիստ վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ձեռնարկության կողմից մետաղանիշերի արտադրության և բացթողման նկատմամբ:

4. Արգելել այլ ձեռնարկություններում, կազմակերպություններում և օբյեկտներում մետաղանիշերի պատրաստումը:

5. Մետաղանիշերի ստացման ու իրացման վերահսկողությունը և հաշվառումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ներքին գործերի նախարարության ու տրանսպորտի և հաղորդակցության նախարարության վրա:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։