Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-05-21-ից մինչև 2009-06-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-06-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2008 թվականի N 1285-Ն

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. նոյեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1285-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառումը Կատարող կազմակերպությունը Ժամկետը Վայրը Ֆինանսավորման աղբյուրը

1 2 3 4 5 6

1. ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպում

ՍԾՏՀ անդամ երկրների ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստ ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2009 թ.

ապրիլի 29, 1 օր

2009 թ.

ապրիլի 27-28, 2 օր Երևան ՀՀ պետական բյուջե

2. ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 2009 թ. մարտի 18-20, 3 օր Երևան ՀՀ պետական բյուջե

3. ՍԾՏՀ տրանսպորտի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի կամ հեռահաղորդակցության նախարարների հանդիպում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2009 թ.

մարտի 25-27, 3 օր Երևան ՀՀ պետական բյուջե

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 02.04.09 N 333-Ն)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 02.04.09 N 333-Ն)

6. Սեմինար և ուսումնավարժություն «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» խորագրով` ԵՄ-ի փորձագետների մասնակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2008 թ.

դեկտեմբերի 1-3,

3 օր Գյումրի ՀՀ պետական բյուջե

7. «Կլոր սեղան»` նվիրված «Սևծովյան երկրների մշակութային լուրեր» (Cultural News of the Black Sea Region) խորագրով ամսագրի ստեղծմանն ու տարածաշրջանի երկրների հետ հուշարձանների պահպանման և վերա-կանգնման ոլորտներում համագործակցության հնարավոր ծրագրերի իրականացմանը,

«Կլոր սեղանին» զուգահեռ կինոցուցա-դրություններ հուշարձանների պահպանման և վերականգնման թեմայով, տարածաշրջանի երկրների գորգերի ցուցահանդես, մանկա-պատանեկան ցուցահանդես-մրցույթ «Սև ծովին արևոտ երկինք» խորագրով` ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների համար ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ. մարտի 4-5,

2 օր

2 օր Երևան

Երևան ՀՀ պետական բյուջե

8. Սեմինար «Հետբացթողումային հսկողության բնագավառում առկա խնդիրների լուծման ուղիները» խորագրով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 2009 թ.

փետրվար, 2 օր Երևան ՀՀ պետական բյուջե

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 02.04.09 N 333-Ն)

10. «Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցում» (Master Class), որը կուղեկցվի մասնակից երկրների հայտնի արտադրողների նորագույն բժշկական սարքավորումների ցուցահանդես-վաճառքով ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2008 թ. մարտի 30,

ապրիլի 1,

2 օր Երևան ՀՀ պետական բյուջե

11. ՍԾՏՀ բանկային և ֆինանսական հարցերի աշխատանքային խմբի նիստ ՀՀ կենտրոնական բանկ 2009 թ.

մարտ/ապրիլ, 2 օր Երևան ՀՀ պետական բյուջե

12. (կետն ուժը կորցրել է 07.05.09 N 497-Ն)

13. Համաժողով` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խթանմանը

հանդիպում-սեմինար` նվիրված զբոսաշրջության ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խնդիրներին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ նախագահության ընթացքում,

2 օր

2 օր Երևան

Ջերմուկ ՀՀ պետական բյուջե

(Հավելվածը փոփ. 15.01.09 N 41-Ն, 28.01.09 N 91-Ն, խմբ. 26.02.09 N 194-Ն, փոփ. 02.04.09 N 333-Ն, 07.05.09 N 497-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։