ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2009 թվականի N 416-Ա
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անկախ փորձագիտական գնահատում անցկացնելու համար`
1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույց:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մայիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թվականի
մայիսի 20-ի N 416-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Յու. Հովհաննիսյան - Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի
Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի
գիտական ղեկավար (Ռուսաստանի Դաշնություն)
(հանձնախմբի նախագահ, համաձայնությամբ)
Ֆ. Ահարոնյան - Մաքս Պլանկի ինստիտուտի աստղաֆիզիկայի խմբի ղեկավար (Գերմանիա), հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
(Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հանձնախմբի անդամ
(համաձայնությամբ)
Յո. Կնապպ - Լիդսի համալսարան, Ֆիզիկայի և աստղագիտության դպրոց,
աստղաֆիզիկայի խմբի ղեկավար (Մեծ Բրիտանիա, Գերմանիա),
հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)
Ա. Վագներ - ԴԵԶԻ` Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոն, տնօրենների խորհրդի նախագահ (Գերմանիա), հանձնախմբի անդամ
(համաձայնությամբ)
Վ. Գրայներ - Առաջավոր գիտության Ֆրանկֆուրտի ինստիտուտի
գիտական տնօրեն (Գերմանիա), հանձնախմբի անդամ
(համաձայնությամբ)
Ջ. Էլլիս - ՑԵՌՆ` Միջուկային հետազոտությունների եվրոպական
կենտրոնի տեսական բաժանմունքի ղեկավար (Մեծ Բրիտանիա), հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)
Ս. Գեյթս - ԳԱՆԻԼ` Գիտական հետազոտությունների ազգային ինստի-
տուտի ազգային լաբորատորիայի տնօրեն (Ֆրանսիա),
հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)
Ռ. Կալպակչիևա - Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի
միջուկային ռեակտորների լաբորատորիայի տնօրենի
տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն) (հանձնախմբի
քարտուղար, համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան