ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2009 թվականի N 414-Ա
«ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մայիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թվականի
մայիսի 20-ի N 414-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը Ներկայացնելու կամ ընդունելու ժամկետը Պատասխանատու պետական կառավարման մարմինը Միջոցառման ֆինանսավորման աղբյուրը
1.
2.
«Մեղրի և մեղվաբուծական այլ մթերքի ներկրման և արտահանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
«Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2009 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
2010 թ.
մարտի 2-րդ տասնօրյակ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ պետական բյուջե
ՀՀ պետական բյուջե
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան