Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանել, որ`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանել, որ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «բ1» կետերի, 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաև 21-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի, 2.2-2.11-րդ մասերի և 4-րդ մասի դրույթների գործողությունը` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։