Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12409197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

15 ապրիլի 2009 թ.

ք. Երևան N 839-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածը և «Պարտադիր սոցիալակական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի հավելված 1-ի 6.2-րդ կետը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված եզրակացությունների և ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանով հաստատված հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել 2.1 կետով հետևյալ բովանդակությամբ`

«2.1. Եզրակացություն հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի առկայության և դրա հաշվին հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարելու մասին (Ձև N 2.1),»:

2. Հրամանի հավելվածը Ձև N 2-ից հետո լրացնել Ձև N 2.1-ով` համաձայն հավելվածի:

3. Հրամանի հավելվածի 4-րդ կետում և Ձև N 4-ի վերնագրում «և N 2» բառերը փոխարինել «, N 2 և N 2.1» բառերով:

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝ Գ. Խաչատրյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

27 ապրիլի 2009 թ.

N 396-Ն հրաման Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

15 ապրիլի 2009 թ.

N 839-Ն հրամանի

«Ձև N 2.1

__________________հարկային տեսչություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................

հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների

(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) մասով հարկ

վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի

առկայության և դրա հաշվին հարկային մարմնի միջոցով պետական բյուջե

հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարելու

մասին

________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ՀՎՀՀ

Հարկ վճարողի անձնական հաշվում առկա դեբետային մնացորդից 20___թ. դրությամբ

առաջացած հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր

վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հարկ

վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը

կազմում է ______________________________________________

__________________________________________________ դրամ:

(թվերով և տառերով)

Հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն

արձանագրվել է առանց ուսումնասիրության, կամերալ ուսումնասիրությամբ, հարկային

մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում`

պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվանցումների և (կամ) վերադարձի

ուսումնասիրությամբ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ

հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների

(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվարկման և վճարման

ճշտության և (կամ) վերադարձի ստուգմամբ` իրականացված____________20___թ.

թիվ________ հանձնարարագրով (անհրաժեշտն ընդգծել և լրացնել):

Հաշվանցումը կատարվում է պետական բյուջեի______________________հաշվից:

(հաշվի համարը)

Հարկ վճարողի հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր

վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվանցման

ենթակա գումարի հաշվին կատարվում է հաշվանցում.

ա) _________________________________-ի պարտավորությունների դիմաց`

(հարկատեսակի անվանումը)

____________________________________________________ դրամ

(թվերով և տառերով)

գումարով` պետական բյուջեի _________________________________ հաշվին:

Պարտավորությունը հաշվառվում է ________________________________________________

(հարկային տեսչության անվանումը)

բ) _________________________________-ի պարտավորությունների դիմաց`

(հարկատեսակի անվանումը)

____________________________________________________ դրամ

(թվերով և տառերով)

գումարով` պետական բյուջեի _________________________________ հաշվին:

Պարտավորությունը հաշվառվում է ______________________________________

(հարկային տեսչության անվանումը)

գ)__________________________________-ի պարտավորությունների դիմաց`

(հարկատեսակի անվանումը)

_____________________________________________________ դրամ

(թվերով և տառերով)

գումարով` պետական բյուջեի ___________________________________ հաշվին:

Պարտավորությունը հաշվառվում է _____________________________________

(հարկային տեսչության անվանումը)

______________________

____________________ ՀՏ պետ` ______________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____________________ 20___թ.

Կ.Տ.»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։