Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 4 ՄԱՅԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 395-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2009 թ. N 395-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ա. Հովհաննիսյան կրթական համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝

Հրամայում եմ`

1. «Ա. Հովհաննիսյան կրթական համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 25 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը (պետ` Մ. Մակիչյան):

Նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։