Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 15 ՄԱՅԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 09-113-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

15 մայիսի 2009 թ.

ք. Երևան N 09-113-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.05.2009 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն Սուրեն Սանթրոսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0150 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (լիցենզավորված անձի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Լիլարմին» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0213 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ամբերդի Ագրոսպասարկում» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0137 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը կոմիտեի նախագահի խորհրդական Բ. Մարտիրոսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

/15.05.2009 թ. հր. N 09-113-Լ/

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը

/ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի

վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-

թյուններ

1 Սուրեն Սանթրոսյան Երևան,

Բաբայան 38շ, բն. 38 ԱԳN0150 19.03.02թ. 150 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Կասեցվել է

տարեկան պետական

տուրքը չվճարելու

պատճառով

2 «Լիլարմին»

ՍՊԸ Երևան,

Արաբկիրի

15փ.,տ. 19,

հեռ. 258-372 ԱԳN0213 23.07.02թ. 00073059 213 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Կասեցվել է մասնագետ չունենալու պատճառով

3 «Ամբերդի

ագրոսպա-

սարկում» ՍՊԸ Ք. Վաղար-

շապատ, Մաշտոցի

14/28, հեռ 031 4-17-54 ԱԳN0137 19.03.02թ. 04713953 137 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի

համաձայն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։