Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2009 թվականի N 439-Ա

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2009 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «11. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 26-2 աղյուսակում նշված ճամբարներում 2009 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2009 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող դպրոցականների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2009 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մայիսի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թվականի

մայիսի 27-ի N 439-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ

Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։