Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 1992 թվականի N 508

քաղ. Երևան

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում երկրաշարժի հետևանքների վերացման ծրագրի շրջանակներում միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի կառուցման և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը հանձնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել ի գիտություն, որ միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնն առողջապահական համակարգի հաստատություն է, որի գործունեությունը ղեկավարում ու կոորդինացնում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հայաստանում գործող պատվիրակության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմած հիմնադիրների խորհուրդը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) Կարմիր խաչի միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի ֆինանսավորումը և անհրաժեշտ նյութատեխնիկական մատակարարումն իրականացնել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցով.

բ) հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի բժշկական և դեղագործական անձնակազմերի, ինչպես նաև մյուս մասնագետների և ծառայողների աշխատանքային պայմանների առանձնահատկությունները, թույլատրել աշխատավարձի ֆոնդը պլանավորելիս նախատեսել 30 տոկոս հավելում պաշտոնային դրույքների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։