Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 հունիսի 2009 թ.

ք. Երևան N 61

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն` ճշտում կամ լրացում կատարել ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին ու 14-րդ հոդվածի 8-րդ մասերի միջև հակասություն առկա չէ. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները պետք է ընկալել պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։