Հոդված 2. Օրենքի 17 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 2. Օրենքի 17 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված` նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`
ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.
բ) հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
15 ապրիլի 1998 թ.
ՀՕ-209