Հոդված 3. Փոխհատուցման ժամանակահատվածը
Հոդված 3. Փոխհատուցման ժամանակահատվածը
1. Համայնքի բյուջեի կորուստները, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերի, ենթակա են փոխհատուցման այդ կորուստներն առաջացնող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար (այսուհետ` փոխհատուցման ժամանակահատված), եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:
2. Եթե համայնքի բյուջեի կորուստներն առաջացնող օրենքի նորմի գործողության ժամկետը չի գերազանցում սույն հոդվածի առաջին մասում նշված փոխհատուցման ժամանակահատվածը` երեք տարին, ապա փոխհատուցման ժամանակահատվածն այդ օրենքի նորմի գործողության ժամկետն է:
3. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար սահմանված արտոնությունների գծով համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման ժամանակահատվածը այդ նույն օրենքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետն է: