Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները

1. Պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է, հաշվի առնելով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հետևյալ պարտադիր վճարների գծով`

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար վճարվող գույքահարկ.

բ) համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար վճարվող հողի հարկ.

գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար գանձվող պետական տուրք.

դ) նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրք.

ե) տեղական տուրքեր.

զ) տեղական վճարներ.

է) օրենքով սահմանված տեղական հարկեր:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկում են ըստ սույն օրենքի 9-13-րդ հոդվածների: Այդ հոդվածներով նախատեսված արտոնությունները չեն ներառում պարտադիր վճարների հաշվարկման և վճարման ժամկետների հետաձգման, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում սահմանված արտոնությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։