Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 1 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 09-131-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

1 հունիսի 2009 թ.

ք. Երևան N 09-131-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 01.06.2009 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «Գոլդեն Տաուեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0774 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Մ.Ա.Ռ.Մ. Կոնցեռն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0798 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Լևարյուս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0602 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ անհատ ձեռնարկատեր Ժասմենա Դուլյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0387 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Ռաֆ-Ավետ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0777 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(01.06.2009 թ. հր. N 09-131-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը

(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի

վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-

թյուններ

1 «Գոլդեն Տաուեր» ՍՊԸ ք. Հրազդան, Երևանյան 98, հեռ. 3-977– 887 ԱԳN0774 27.05.08թ. 03017042 769 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

2 «Մ.Ա.Ռ.Մ. Կոնցեռն» ՍՊԸ ք. Երևան, Սայաթ Նովա 37, հեռ. 581– 215 ԱԳN0798 13.09.08թ. 01554814 828 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

3 «ԼԵՎԱՐՅՈՒՍ»

ՍՊԸ ք. Կապան, Թումանյան 18-1, հեռ. 0285-620-30 ԱԳN0602 12.05.06թ. 09418253 598 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

4 ժասմենա Դուլյան (անհ. ձեռն.) Երևան, Բաղրամյան 77/3 ԱԳN0387 16.05.03թ. 2006031 387 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

5 «Ռաֆ-Ավետ Գրուպ» ՍՊԸ ք. Երևան, Ա. Խաչատրյան 4, բն. 101, հեռ. 567-755, 1-948-148 ԱԳN0777 12.06.08թ. 00255271 772 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։