Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2021-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1», «է2» և «է3» կետերով.

«է1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, հայրանունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.

է2) ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.

է3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումը, բացառությամբ մահվան կամ որդեգրման.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։