Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2014-06-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-06-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2009 թվականի N 39-Ն

2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2008 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-219-Ն) 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`

1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,

2) ընտանեկան նպաստի բազային մասը` 10000 դրամ,

3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին

չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին

չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.

6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 հազ. դրամ,

բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազ. դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.

7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 10000 դրամ:

3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման` ընտանիքում ծնված երեխայի հերթական թիվը` երեք և դրանից բարձր.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ.

3) ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստի համար ներկայացնել նաև` տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, անձը հաստատող փաստաթղթերը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների համար` տեղեկանք համապատասխան զինվորական կոմիսարիատից զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորելու մասին) և դրանց պատճենները.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է ծնողի դիմելու ամսվան հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով.

5) 2008 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշմամբ սահմանված` ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ (հրատապ) օգնությունը չստացած երեխայի համար` երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական օժանդակության չափը` 300 հազ. դրամ:

4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2009 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`

1) ապահովել 2009 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում` աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմիններին.

2) մարզպետարանի (քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող իրավասու ստորաբաժանումների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով`

ա. 2009 թվականի ապրիլի 1-ից կազմակերպել կրկնակի տնային այցելություններ 2009 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում փաստագրված ընտանիքներ` այն հաշվարկով, որ դրանց թիվը հավասարաչափ բաշխվի տարվա 12 ամիսների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստագրման նպատակով դիմողների կանխատեսվող թիվը,

բ. տնային այցելության ընթացքում ուսումնասիրել տվյալ ընտանիքի` փաստագրման ժամանակ լրացրած դիմում-հայտարարագրում, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերում ներառված բոլոր տվյալները` ընտանիքի կազմը, սեփականությունը, եկամուտները, ընտանիքի սոցիալական մյուս տվյալները,

գ. դիմողի ներկայացրած փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում` ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր, դրանք տեղադրել նպաստի գործում, կատարել համապատասխան փոփոխություններ տեղական տեղեկատվական բազայում և սահմանված կարգով ընթացք տալ,

դ. կազմել տնային այցելության արձանագրություն, ծանոթացնել այն դիմողին, միաժամանակ դիմողին գրավոր տեղեկացնել, որ տնային այցելության կատարման ու տվյալների կրկնակի ստուգման օրը համարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմելու օր, իսկ 4-րդ մասով սահմանված 12-րդ ամիսը` հաջորդ տարվա փաստագրման ժամկետն է` գրության մեջ նշելով 2010 թվականի ընթացքում տվյալ ընտանիքի փաստագրման ամիսը,

ե. փաստագրման ժամկետի փոփոխությունը ներառել տեղական տեղեկատվական բազայում.

3) մինչև ապրիլի 5-ը հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող յուրաքանչյուր տարածքային մարմնի համար սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված աշխատանքների ժամանակացույցը` դրանում ներառելով նաև ըստ ամիսների ընտանիքների թիվը` կցելով ընտանիքների ցուցակը` հասցեներով.

4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցի մասին իրազեկել բնակչությանը` տնային այցելությունների ժամանակ, ինչպես նաև այն փակցնել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի հայտարարությունների տախտակին.

5) յուրաքանչյուր ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին` ըստ մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների:

(7-րդ կետը փոփ. 30.04.09 N 456-Ն)

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշման 1-ին կետից հանել «ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում տրվող հրատապ օգնության,» բառերը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին ենթակետով.

«13.1. անմրցունակ գործազուրկ Գ 98 28

պահանջվող փաստաթուղթը` առաջարկություն զբաղվածության տարածքային կենտրոնից,»,

բ. 7-րդ կետի 17-րդ ենթակետում «20» թիվը փոխարինել «18» թվով,

գ. 7-րդ կետի 19-րդ ենթակետը «կողմից,» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը նույնն է:»,

դ. 18-րդ կետի 1-ին ենթակետում «0,04» թիվը փոխարինել «0,033» թվով,

ե. 18-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշվարկված» բառից հետո լրացնել «` վճարման ենթակա,» բառերով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը դիմողի կողմից ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա մինչև 10-ը` եթե այդ ամիսը չի հաջորդում տվյալ ընտանիքի փաստագրման ամսվան:

Եթե դիմողը մինչև դիմելու ամիսն աշխատել է երեք ամսվանից քիչ, ապա աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա աշխատավարձի չափով, իսկ դիմողի աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը հանվում է տեղեկատվական բազայից` դրա մասին համապատասխան փաստաթուղթը ներկայացվելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում:».

2) որոշման N 2 հավելվածի 20-րդ կետում «տվյալները» բառը փոխարինել «տվյալներ ունեցող» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգի`

1) 24-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դիմողի կողմից` նպաստի (միանվագ օգնության կամ հրատապ օգնության) իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու կամ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացվելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».

2) 30-րդ կետի «դ» ենթակետից հանել «(հրատապ)» բառը.

3) 35-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) 36.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 61-րդ կետում «և մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)» բառերը փոխարինել «, մարզպետարան, Երևանի 12 թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը, 1-ին, 5-րդ, 9-րդ և 14-րդ կետերը «հերոսի» բառից հետո լրացնել «կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել`

1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.

2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.

3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ։».

3) հավելվածի 4-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 1.1 ձևերի», 5-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 2.1 ձևերի», 10-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 3.1 ձևերի» և 16-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 4.1 ձևերի» բառերով` համաձայն N 2 հավելվածի.

4) հավելվածը լրացնել նոր` NN 1.1, 2.1, 3.1 և 4.1 ձևերով` համաձայն N 2 հավելվածի։

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունվարի 20

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 15-ի N 39-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Մարզը Տարածքային մարմինները 2009 թվական

նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում՝ հրատապ օգնություն (3%) (դրամ) 2009 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ)

1 2 3 4 5

Արարատի ԱՐԱՐԱՏ 12,437,720 373,132 149,252,635

ԱՐՏԱՇԱՏ 66,826,453 2,004,794 801,917,438

ՎԵԴԻ 62,424,859 1,872,746 749,098,312

ՄԱՍԻՍ 66,823,837 2,004,715 801,886,045

ԸՆԴԱՄԵՆԸ 208,512,869 6,255,386 2,502,154,430

Արագածոտնի ԱՇՏԱՐԱԿ 61,844,737 1,855,342 742,136,846

ԱՊԱՐԱՆ 16,797,782 503,933 201,573,384

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 19,971,517 599,146 239,658,202

ԹԱԼԻՆ 39,291,835 1,178,755 471,502,015

ԸՆԴԱՄԵՆԸ 137,905,871 4,137,176 1,654,870,447

Արմավիրի ԱՐՄԱՎԻՐ 64,167,286 1,925,019 770,007,431

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 59,492,487 1,784,775 713,909,845

ԲԱՂՐԱՄՅԱՆ 18,215,821 546,475 218,589,854

ԸՆԴԱՄԵՆԸ 141,875,594 4,256,268 1,702,507,130

Գեղարքունիքի ԳԱՎԱՌ 54,618,994 1,638,570 655,427,927

ՍԵՎԱՆ 46,466,486 1,393,995 557,597,826

ՎԱՐԴԵՆԻՍ 72,801,992 2,184,060 873,623,906

ՃԱՄԲԱՐԱԿ 28,314,113 849,423 339,769,351

ՄԱՐՏՈՒՆԻ 150,291,836 4,508,755 1,803,502,031

ԸՆԴԱՄԵՆԸ 352,493,420 10,574,803 4,229,921,041

Լոռու ԹՈՒՄԱՆՅԱՆ 34,882,208 1,046,466 418,586,499

ՏԱՇԻՐ 26,625,702 798,771 319,508,427

ՎԱՆԱՁՈՐ 168,904,755 5,067,143 2,026,857,064

ՍՊԻՏԱԿ 116,143,544 3,484,306 1,393,722,533

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 93,654,720 2,809,642 1,123,856,640

ԸՆԴԱՄԵՆԸ 440,210,930 13,206,328 5,282,531,163

Կոտայքի ԱԲՈՎՅԱՆ 71,520,334 2,145,610 858,244,009

ՀՐԱԶԴԱՆ 66,093,248 1,982,797 793,118,973

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 33,291,228 998,737 399,494,738

ՆԱԻՐԻ 53,226,428 1,596,793 638,717,141

ԸՆԴԱՄԵՆԸ 224,131,239 6,723,937 2,689,574,862

Շիրակի ԱՐԹԻԿ 80,572,745 2,417,182 966,872,939

ԱՄԱՍԻԱ 4,721,544 141,646 56,658,531

ՄԱՐԱԼԻԿ 24,829,122 744,874 297,949,460

ԱԽՈՒՐՅԱՆ 44,945,910 1,348,377 539,350,921

ԱՇՈՑՔ 7,056,785 211,704 84,681,416

ԳՅՈՒՄՐԻ-1 136,982,332 4,109,470 1,643,787,987

ԳՅՈՒՄՐԻ-2 150,443,351 4,513,301 1,805,320,208

ԸՆԴԱՄԵՆԸ 449,551,789 13,486,554 5,394,621,462

Սյունիքի ԳՈՐԻՍ 50,831,316 1,524,939 609,975,791

ԿԱՊԱՆ 28,260,735 847,822 339,128,824

ՄԵՂՐԻ 6,913,932 207,418 82,967,184

ՍԻՍԻԱՆ 20,989,498 629,685 251,873,975

ԸՆԴԱՄԵՆԸ 106,995,481 3,209,864 1,283,945,774

Տավուշի ԴԻԼԻՋԱՆ 25,101,470 753,044 301,217,640

ԻՋԵՎԱՆ 54,496,885 1,634,907 653,962,616

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 25,106,817 753,205 301,281,810

ԲԵՐԴ 39,136,583 1,174,097 469,638,996

ԸՆԴԱՄԵՆԸ 143,841,755 4,315,253 1,726,101,062

Վայոց ձորի ՋԵՐՄՈՒԿ 4,562,241 136,867 54,746,887

ՎԱՅՔ 12,451,957 373,559 149,423,483

ԵՂԵԳՆԱՁՈՐ 38,957,074 1,168,712 467,484,894

ԸՆԴԱՄԵՆԸ 55,971,272 1,679,138 671,655,264

Երևանի ԱՋԱՓՆՅԱԿ 54,404,540 1,632,136 652,854,479

ԱՎԱՆ 17,661,880 529,856 211,942,562

ԱՐԱԲԿԻՐ 23,519,959 705,599 282,239,506

ԴԱՎԹԱՇԵՆ 14,868,796 446,064 178,425,551

ԷՐԵԲՈՒՆԻ 58,244,683 1,747,340 698,936,197

ԿԵՆՏՐՈՆ 42,488,207 1,274,646 509,858,486

ՄԱԼԱԹԻԱ ՍԵԲԱՍՏԻԱ 59,840,796 1,795,224 718,089,552

ՆՈՐ ՆՈՐՔ 47,593,944 1,427,818 571,127,324

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 6,464,611 193,938 77,575,326

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 6,896,414 206,892 82,756,970

ՇԵՆԳԱՎԻԹ 67,557,415 2,026,722 810,688,985

ՔԱՆԱՔԵՌ ԶԵՅԹՈՒՆ 32,661,069 979,832 391,932,826

ԸՆԴԱՄԵՆԸ 432,202,314 12,966,069 5,186,427,766

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը ՀՀ 2,693,692,533 80,810,776 32,324,310,400

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 15 -ի N 39-Ն որոշման

«Ձև N 1.1

_________________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար պարոն (տիկին________________________________

քաղ. _________________________________________________

բնակության վայրը, հեռախոսահամարը_____________________________

ծննդյան տարեթիվը ____________ ամիսը ____________ օրը ________

անձը հաստատող փաստաթղթի համարը ____________, տրվել է _________

կողմից, ______ _____ 20 թ-ին:

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ նշանակել զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ: Զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի իրավունք ունեցող անդամներն են`

NN

ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Անձը հաստատող փաստաթղթի համարը Ազգակցական կապը Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի նկատմամբ Ստորագրու-թյունը

1

2

3

4

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ ____________ բանկի միջոցով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին ________ թերթ,

2) մահվան վկայականի պատճենը ________ թերթ,

3) ամուսնության վկայականի պատճենը ________ թերթ,

4) երեխաների ծննդյան վկայականի պատճենը ________ թերթ,

5) անձնագրի պատճենը ________ թերթ,

6) տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մյուս անդամների մասին,

7) տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից,

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

Դիմողի _______________

(ստորագրությունը) __________________

(ամսաթիվը)

____________________

(դիմումի գրանցման ամսաթիվը) __________

(համարը)

Դիմումը` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով`______ թերթ,

ընդունեց ______________

(անունը, ազգանունը) _________________

(ստորագրությունը)»

«Ձև N 2.1

Նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) կարգադրություն N

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված______________________

____________________________________________ -ի ընտանիքին

նշանակել նպաստ __________ դրամի չափով:

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

NN

ը/կ Անունը, ազգանունը, հայրանունը Ազգակցական կապը Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի նկատմամբ Անձը հաստատող փաստաթղթի համարը Նպաստի վճարման ժամկետը Նպաստի բաժնեմասի չափը

1.

2.

3.

4.

5.

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար ___________________

(ստորագրությունը)

Կ. Տ. ____ _____________ 200 թ.»

«Ձև N 3.1

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրություն N

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200_թ. ____________-ի N____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված __________________________ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող`

NN

ը/կ Անունը, ազգանունը, հայրանունը Անձը հաստատող փաստաթղթի համարը Նպաստի բաժնեմասի վճարման սկիզբը Նպաստի բաժնեմասի վճարման ժամկետը Նպաստի բաժնեմասի չափը

1

2

3

4

5

Նպաստի բաժնեմասը վճարել ______ ____________ 20 թ-ից ____________ դրամի չափով:

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար ___________________

(ստորագրությունը)

Կ. Տ. ____ _____________ 200 թ.

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրությունը կազմվել է ________ օրինակից, որոնցից`

1) _______ օրինակ տեղադրված է ______________ ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման ____ տարածքային մարմին _____ ___________ 20 թ-ին։

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար ___________________

(ստորագրությունը)

Կ. Տ. ____ _____________ 200 թ.»

«Ձև N 4.1

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրություն N

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ. ___________-ի N ____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված _____ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ___________________________ -ի, նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգի կետի ենթակետի համաձայն:

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար ___________________

(ստորագրությունը)

Կ. Տ. ____ _____________ 200 թ.

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրությունը կազմվել է___ օրինակից, որոնցից`

1) ______ օրինակ տեղադրված է ____________ -ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման

____ ______________տարածքային մարմին ___ _____________ 20 թ-ին։

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար ___________________

(ստորագրությունը)

Կ. Տ. ____ _____________ 200 թ.»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։