Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 1992 թ. N 620

Քաղ. Երևան

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշման 11-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է):

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ առաջին տեղակալ Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1992 թ.

դեկտեմբերի 12-ի N 620 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի սեպտեմբերի 20-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «Քաղաքացիների գրանցման որոշ կանոնների մասին» N 678 որոշումը» N 588 որոշումը:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «ՍՍՀՄ-ում անձնագրային սիստեմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 677 որոշումը» N 735 որոշումը:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի հունիսի 13-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «ՍՍՀՄ-ում անձնագրային սիստեմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 677 որոշումը» N 735 որոշման կատարման ընթացքի մասին» N 380 որոշումը:

4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի փետրվարի 1-ի «Երևան քաղաքում քաղաքացիների գրանցման վիճակի մասին» N 54 որոշումը:

5. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հոկտեմբերի 18-ի «Երևան քաղաքի բնակչության մեխանիկական աճի սահմանափակման միջոցառումների մասին» N 644 որոշման 11-րդ կետը:

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի մարտի 18-ի «Իսկական զինծառայությունից պահեստ արձակված կամ պաշտոնաթող եղած անձանց գրանցման կարգը մասնակիորեն փոփոխելու մասին» N 161 որոշումը:

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 21-ի N 802 կարգադրությունը:

8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 26-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 7-ի «Զինծառայողների ընտանիքների անդամների գրանցման մասին» N 568 որոշումը» N 307 որոշումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։