Անցնել բովանդակությանը

Հոդված 98. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 98. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. հունիսի 12

Երևան

ՀՕ-137-Ն

ՀԱՎԵԼՎԱԾ 8.1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մեղրաձոր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Լեռնանիստ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ծաղկաձոր քաղաքային համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Աղավնաձոր գյուղական համայնքին:

ՀՐԱԶԴԱՆ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Հրազդան քաղաքային, Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետերով անցնում 960մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 682մ, հասնում է Կյումուրլու գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է նույն ուղղությամբ թիվ 4-5 սահմանակետերով, անցնում 1063մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք` հատելով Խուրաձոր գետը, թիվ 7 սահմանակետով անցնում է 650մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 786մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 956մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք` հատելով Կյումուրլու գետը, անցնում է 1273մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` կրկին հատելով գետը, անցնում է 369մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հատում գետը, անցնում 532մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 15 սահմանակետով անցնում 879մ, հասնում է 2421.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1582մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 1202մ, հասնում է 2614.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Հրազդան քաղաքային, Մեղրաձոր գյուղական համայնքների և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10935մ է:

ՀՐԱԶԴԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ՀՐԱԶԴԱՆ-ԼԵՌՆԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Հրազդան քաղաքային, Լեռնանիստ և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 598մ, հասնում է Լեռնանիստ բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ բնակավայրի եզրագծով թիվ 3-9 սահմանակետերով անցնում 1350մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ ձորակով թիվ 11-27 սահմանակետերով անցնում 2581մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 1239մ, հասնում է 2049.1մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող «Վերին Ախտա» գեոդեզիական կետին, որը համընկնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է 5366մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 1754մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 70մ, հասնում է թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 51մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 988մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-43 սահմանակետերով անցնում 2569մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 677մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 677մ, հասնում է Հրազդան քաղաքային, Լեռնանիստ գյուղական և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17919մ է:

ՀՐԱԶԴԱՆ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Հրազդան, Ծաղկաձոր քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 131մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 164մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 64մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 245մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 128մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-13 սահմանակետերով անցնում 644մ, հասնում է ժայռի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 108մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 581մ, հատելով առուն և դաշտային ճանապարհը, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 559մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 71մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, առվով թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 23-32 սահմանակետերով անցնում 2137մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 34-36 սահմանակետերով անցնում է 1130մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 38 սահմանակետով անցնում է 440մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 640մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 41մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 543մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 538մ, հասնում է 1988 նիշ ունեցող Սուր Սար լեռան գագաթին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 473մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 48 սահմանակետով անցնում 587մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 492մ, հատում երկաթգիծը, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է նորից հարավ-արևելք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 783մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը բնակավայրի սահմանով, թիվ 55-59 սահմանակետերով անցնում է 695մ, հատելով Քաղսի-Հրազդան միջհամայնքային և Երևան-Սևան միջպետական նշանակության ճանապարհները, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61-62 սահմանակետերով անցնում է 1468մ, հասնում է թիվ 63 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով նորից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-65 սահմանակետերով անցնում 1166մ, հասնում է Հրազդան քաղաքային, Քաղսի և Լեռնանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14511մ է:

ՀՐԱԶԴԱՆ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 621մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 196մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 604մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 897մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 1193մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 261մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32-33 սահմանակետերով անցնում 558մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 384մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 36 սահմանակետով 453մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 258մ, հասնում է թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 39 սահմանակետով անցնում 175մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից Ծաղկաձոր քաղաքի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 41-45 սահմանակետերով անցնում 466մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 47-50 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը սպորտային համալիրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 52-55 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 190մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև անտառով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 485մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անտառով անցնում 83մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը կրկին անտառով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 63 սահմանակետով անցնում 158մ, հասնում է թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով թիվ 65-66 սահմանակետերով անցնում 442մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 260մ, հասնում Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9902մ է:

ՀՐԱԶԴԱՆ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Հրազդան քաղաքային և Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1245մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որը համընկնում է Մարիամդարասի եռանկյունաչափական կետին, այնուհետև սահմանագիծը շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ, անցնում 450մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ դաշտամիջյան ճանապարհով անցնում 417մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 321մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 383մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 465մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, դուրս գալով դաշտամիջյան ճանապարհից, անցնում 126մ, հասնում է 2275.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 1662մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 375մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 18-20 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 871մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21-25 սահմանակետերով անցնում 1049մ, հատելով Հրազդան-Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհը և Մարմարիկ գետը, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 27 սահմանակետով անցնում է 339մ, հասնում դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 532մ, հասնում 1938մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 30 սահմանակետով անցնում է 358մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32 սահմանակետով անցնում է 461մ, հատելով դաշտամիջյան ճանապարհները և ձորակը, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 34-48 սահմանակետերով անցնում է 4434մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 50-57 սահմանակետերով անցնում է 2013մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 59 սահմանակետով անցնում 411մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով թիվ 61-74 սահմանակետերով անցնում 1314մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող Հրազդան և Ծաղկաձոր քաղաքային, Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17225մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Եղվարդ քաղաքային համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Զորավան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նոր Գեղի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Նոր Արտամետ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին և «Ե»-«Զ» հատվածով` Զովունի գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Քասախ գյուղական համայնքին և «Է»-«Ը» հատվածով` Պռոշյան գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Արագածոտնի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով` Նոր Երզնկա գյուղական համայնքին և «Ժ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

ԵՂՎԱՐԴ-ԶՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Եղվարդ քաղաքային, Զորավան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1432մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1291մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք և, անցնելով 183մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 6-16 սահմանակետերով, ձորակով անցնում 1329մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 864մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 238մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 25-27 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1196մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 655մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 72մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 48մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արելք, թիվ 35-39 սահմանակետերով անցնում 546մ, հասնում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ, թիվ 41-51 սահմանակետերով անցնում է 1346մ, հասնում թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 53-56 սահմանակետերով անցնում 542մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 156մ, հասնում է Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ավտոճանապարհով, թիվ 59 սահմանակետով անցնում է 1326մ, հասնում թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 138մ, հասնում է Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11362մ է:

ԵՂՎԱՐԴ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1581մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 503մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 189մ, հասնում է Եղվարդ քաղաքային, Նոր Արտամետ և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2273մ է:

ԵՂՎԱՐԴ-ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Եղվարդ քաղաքային և Նոր Արտամետ, Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 636մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով, առվով անցնում 182մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6, 7 սահմանակետերով անցնում 656մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային և Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1473մ է:

ԵՂՎԱՐԴ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Նոր Արտամետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, երկաթգծով անցնում 1339մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, դարձյալ երկաթգծով անցնում 737մ, հասնում է երկաթգծի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 3-21 սահմանակետերով անցնում 1391մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 88մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, երկաթգծով անցնում 459մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, մտնում ձորը, թիվ 25-46 սահմանակետերով, ձորով անցնում 1957մ, հասնում երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5971մ է:

ԵՂՎԱՐԴ-ԶՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ջրանցքի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զովունի և Քասախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, ջրանցքով` հոսանքին հակառակ, թիվ 1-20 սահմանակետերով անցնում 2253մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1496մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3749մ է:

ԵՂՎԱՐԴ-ՔԱՍԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Եղվարդ քաղաքային, Քասախ և Պռոշյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1384մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 3 սահմանակետով անցնում 1076մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 783մ, հասնում ջրանցքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրանցքով` հոսանքին հակառակ, թիվ 7-17 սահմանակետերով անցնում 845մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զովունի և Քասախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4088մ է:

ԵՂՎԱՐԴ-ՊՌՈՇՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Եղվարդ քաղաքային, Պռոշյան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 1344.3մ նիշ ունեցող բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 890մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 1024մ, հասնում Եղվարդ քաղաքային, Քասախ և Պռոշյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1914մ է:

ԵՂՎԱՐԴ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ԵՂՎԱՐԴ-ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

Ձորակում գտնվող Եղվարդ քաղաքային, Նոր Երզնկա գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորակով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 476մ, հասնում Արզնի-Շամիրամ ջրանցքի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 5-17 սահմանակետերով անցնում 1575մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 296մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 451մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 742մ, հասնում Եղվարդ-Նոր Երզնկա հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ավտոճանապարհով անցնում 147մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 1254մ, հատելով Աշտարակ-Եղվարդ մարզային նշանակության ավտոճանապարհը, հասնում է Եղվարդ քաղաքային, Նոր Երզնկա գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4941մ է:

ԵՂՎԱՐԴ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

«Ժ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.3

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծաղկաձոր քաղաքային համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղավնաձոր գյուղական համայնքին, հյուսիսից, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Բջնի գյուղական համայնքին:

ԾԱՂԿԱՁՈՐ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ծաղկաձոր քաղաքային, Աղավնաձոր և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1573մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 7 սահմանանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 889մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 42մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 12-20 սահմանակետերով անցնում 2472մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը լանջով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, թիվ 22–24 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26-29 սահմանակետերով անցնում 750մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը, հատելով ձորը, լանջով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 558մ, հասնում է Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6709մ է:

ԾԱՂԿԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 621մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 196մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 604մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 897մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 1193մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 261մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32-33 սահմանակետերով անցնում 558մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 384մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 36 սահմանակետով 453մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 258մ, հասնում է թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 39 սահմանակետով անցնում 175մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից Ծաղկաձոր քաղաքի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 41-45 սահմանակետերով անցնում 466մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 47-50 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը սպորտային համալիրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 52-55 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 190մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև անտառով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 485մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անտառով անցնում 83մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը կրկին անտառով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 63 սահմանակետով անցնում 158մ, հասնում է թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով, թիվ 65-66 սահմանակետերով անցնում 442մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 260մ, հասնում Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9902մ է:

ԾԱՂԿԱՁՈՐ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ծաղկաձոր քաղաքային, Քաղսի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով և ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1400մ, հասնում է Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1400մ է:

ԾԱՂԿԱՁՈՐ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ծաղկաձոր քաղաքային, Բջնի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 69մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա հատելով ձորակները, թեքվում է դեպի արևելք, թիվ 5-16 սահմանակետերով անցնում 1272մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքային, Քաղսի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1805մ է:

ԾԱՂԿԱՁՈՐ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Ծաղկաձոր քաղաքային, Աղավնաձոր և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 306մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից Ծաղկունյաց լեռան արևմտյան լանջով, թիվ 3-5 սահմանակետերով անցնում է 511մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որը գտնվում է 2820.5մ նիշ ունեցող լեռան գագաթին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 927մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 38մ, հասնում է 2631.8մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 134մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 583մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 170մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 516մ, հասնում է Բջնի գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա Բջնի գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 723մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքային, Բջնի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3908մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.4

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՓԱՐՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ալափարս գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բջնի գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով՝ Սոլակի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Ֆանտան գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Կարենիս գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Չարենցավան քաղաքային համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Կարենիս, «Է»-«Ա» հատվածով՝ Արզական գյուղական համայնքներին:

ԱԼԱՓԱՐՍ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ալափարս, Բջնի և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1606մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 691մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 452մ, հասնում Ալափարս-Սոլակ միջգյուղյա ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 12-19 սահմանակետերով անցնելով 2077մ, հատելով Երևան-Սևան երկաթգիծը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից ուղղվելով դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով հատելով Երևան-Սևան ավտոմայրուղին, անցնում է 2685մ, հասնում Երևան-Սևան հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը հարավարևելյան ուղղությամբ թիվ 29-38 սահմանակետերով անցնելով 4420մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնում է 41մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 41 սահմանակետով 319մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնելով 94մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք և, անցնելով թիվ 45-46 սահմանակետերով 524մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 46մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 48-53 սահմանակետերով սահմանագիծն անցնում է 512մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 703մ, հասնում թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 420 մ, հասնում է Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14588մ է:

ԱԼԱՓԱՐՍ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ալափարս, Սոլակ և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 241մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից բարձունքներով և լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1791մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 804մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 723մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 887մ, հասնում է Ալափարս, Սոլակ և Ֆանտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4444 մ է:

ԱԼԱՓԱՐՍ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ալափարս, Ֆանտան և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2897 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 437մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 1260մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 720 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 414 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 2266 մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 1276մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 856մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 475 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 36-37 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 198մ, հասնում թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 206մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 408մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 430մ, հասնում թիվ 43 սահմանակետին, թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 1172մ, հասնում Ալափարս, Սոլակ և Ֆանտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15040մ է:

ԱԼԱՓԱՐՍ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ալափարս, Կարենիս գյուղական և Չարենցավան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով երկաթգիծը և Գյումուշհէկին մոտեցող ջրանցքը, թիվ 1 սահմանակետով անցնում 915մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 111մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 85մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 85մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատում Սևան-Երևան մայրուղին, անցնում 196մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 241մ, հասնում Կարենիս, Ալափարս և Ֆանտան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1633 մ է:

ԱԼԱՓԱՐՍ-ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Կարենիս, Ալափարս գյուղական և Չարենցավան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է քաղաքի կողմից բաժանված տնամերձերի հարավարևմտյան մասում, սահմանագիծը տնամերձերի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 795մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, ապա շարունակվում է նույն ուղղությամբ թիվ 14-18 սահմանակետերով, ճանապարհով անցնում 1491մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 1011մ, հասնում Ալափարս բնակավայրի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, թեքվում է արևելք և Ալափարս բնակավայրի եզրագծով անցնում 308մ, թեքվում է հարավ-արևելք, թիվ 23 սահմանակետով հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24-35 սահմանակետերով 2022մ երկարությամբ սահմանագիծը անցնում է ձորակով, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ջրանցքով, թիվ 35-39 սահմանակետերով անցնում է 624մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա շրջանցելով բենզալցակայանը, անցնելով թիվ 41 սահմանակետով 145մ, հասնում է Երևան- Չարենցավան ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42-48 սահմանակետերով սահմանագիծը ավտոճանապարհով անցնում է 1346մ, ապա թեքվում է հարավ-արևմուտք և, անտառային հողերի սահմանագծով անցնելով 1410մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 893մ, հասնում է երկաթգծի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 156մ, հասնում է ավտոճանապարհի եզրին գտնվող Ալափարս, Կարենիս գյուղական և Չարենցավան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10201մ է:

ԱԼԱՓԱՐՍ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ալափարս, Կարենիս և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Կարենիս-Ալափարս միջգյուղյա ճանապարհի և ձորակի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1414 մ, հասնում Կարենիս, Ալափարս գյուղական համայնքների և Չարենցավան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1414մ է:

ԱԼԱՓԱՐՍ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Ալափարս, Բջնի և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-8 սահմանակետերով, գետով անցնում 1405մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 10-12 սահմանակետերով, առվով անցնում 1431 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 875մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 633մ, հասնում դաշատային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 18-25 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 1861մ, հասնում առվի ափին գտնվող Ալափարս, Արզական և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6202 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.5

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Աղավնաձոր գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հրազդան քաղաքային համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Ծաղկաձոր քաղաքային համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Բջնի գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Մարմարիկ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին:

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1245մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որը համընկնում է Մարիամդարասի եռանկյունաչափական կետին, այնուհետև սահմանագիծը շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ, անցնում 450մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ դաշտամիջյան ճանապարհով անցնում 417մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 321մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 383մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 465մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, դուրս գալով դաշտամիջյան ճանապարհից, անցնում է 126մ, հասնում 2275.2 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 1662մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 375մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 18-20 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 871մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21-25 սահմանակետերով անցնում 1049մ, հատելով Հրազդան-Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհը և Մարմարիկ գետը, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 27 սահմանակետով անցնում 339մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 532մ, հասնում 1938մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 30 սահմանակետով անցնում 358մ, հասնում է թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32 սահմանակետով անցնում է 461մ, հատելով դաշտամիջյան ճանապարհները և ձորակը, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 34-48 սահմանակետերով անցնում 4434մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 50-57 սահմանակետերով անցնում 2013մ, հասնում է թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 59 սահմանակետով անցնում է 411մ, հասնում թիվ 60 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 61-74 սահմանակետերով անցնում 1314մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող Աղավնաձոր գյուղական, Հրազդան և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17225մ է:

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Աղավնաձոր, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1573մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 889մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 42մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 12-20 սահմանակետերով անցնում 2472մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը լանջով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, թիվ 22–24 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 750մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը, հատելով ձորը, լանջով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31-32 սահմանակետերով անցնում է 558մ, հասնում Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Աղավնաձոր գյուղական և Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6709մ է:

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Աղավնաձոր, Մարմարիկ և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով անցնում 646մ, հասնում է 2790.4մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 865մ, հասնում է 2821.1մ նիշ ունեցող Աղավնաձոր, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1510մ է:

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Աղավնաձոր, Մարմարիկ և Մեղրաձոր գյուղական համայնքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1001մ, հասնում է 2169.6 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով անցնում 941մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 362մ, հասնում թին 4 սահմանակետին: Ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 395մ, հասնում է Հրազդան–Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, նշված ճանապարհով, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գյուղի եզրագծով, թիվ 12-13 սահմանակետերով անցնում 682մ, հատելով Մարմարիկ գետը, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 152մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 22-36 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 38-53 սահմանակետերով անցնում 3397մ, հասնում է Աղավնաձոր, Մարմարիկ և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10255մ է:

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Աղավնաձոր, Մեղրաձոր և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 846մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, թիվ 4 սահմանակետով անցնում 549մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 2217մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3612 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.6

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Առինջ գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բալահովիտ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Գետարգել գյուղական համայնքին, հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Բալահովտի գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մայակովսկի գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ձորաղբյուր գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Ջրվեժի գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Երևան քաղաքին, հյուսիսից «Ը»-«Ա» հատվածով` Վերին Պտղնի գյուղական համայնքին:

ԱՌԻՆՋ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Առինջ, Վերին Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 526մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվով անցնում 50մ, հասնում է Առինջ, Բալահովիտ և Գետարգել գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 576մ է:

ԱՌԻՆՋ-ԳԵՏԱՐԳԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Առինջ, Բալահովիտ և Գետարգել գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 50մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 528մ, հատելով Գետարգել-Երևան ճանապարհը, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 173մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 278մ, հասնում է գերեզմանոցի սահմանագծի մոտ գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը գերեզմանոցի կողքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում է 551մ, հասնում է Առինջ, Գետարգել և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1579մ է:

ԱՌԻՆՋ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Առինջ, Գետարգել և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 310մ, հասնում է Առինջ, Բալահովիտ և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 310մ է:

ԱՌԻՆՋ-ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Առինջ, Բալահովիտ և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 681մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 5-25 սահմանակետերով անցնում 2705մ, հասնում է Առինջ, Մայակովսկի և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3386մ է:

ԱՌԻՆՋ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Առինջ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1220մ, հասնում է Առինջ, Ձորաղբյուր և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12206մ է:

ԱՌԻՆՋ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Առինջ, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 69մ, հատելով Աբովյան-Մասիս հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 272մ, հասնում է Առինջ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 341մ է:

ԱՌԻՆՋ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

«Է»-«Ը» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ԱՌԻՆՋ-ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Առինջ, Բալահովիտ և Վերին Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 715մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Աբովյան-Մասիս ճանապարհը, թիվ 6-12 սահմանակետերով երկաթգծին զուգահեռ անցնում է 1384մ, հասնում երկաթգծի և խճուղային ճանապարհը հատող կամրջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14-22 սահմանակետերով անցնում 1459մ, հասնում է Առինջ, Վերին Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3559մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.7

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արգել գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կարենիս գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Նուռնուս գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Նոր Գեղի գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին:

ԱՐԳԵԼ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Հրազդան գետի ափին գտնվող Արգել, Քարաշամբ և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Հրազդան գետի հունով, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 2244մ, հասնում Արգել, Կարենիս և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2244մ է:

ԱՐԳԵԼ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Հրազդան գետի հունում գտնվող Արգել, Կարենիս և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, գետի հունով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1149մ, հասնում գետի հունում գտնվող Արգել, Նուռնուս և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1149մ է:

ԱՐԳԵԼ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Արգել, Նոր Գեղի և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 551մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 5-10 սահմանակետերով անցնում 661մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 516մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 304մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 19-21 սահմանակետերով, վարելահողերի եզրով անցնում 276մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, վարելահողերի եզրով, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 499մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 27-31 սահմանակետերով անցնում 426մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 302մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 243մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 172մ, հասնում թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 186մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս, դաշտամիջյան ճանապարհով, թիվ 46-47 սահմանակետերով անցնում 595մ, հասնում թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 49 սահմանակետով անցնում 943մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ լանջով անցնում է 374մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում Արգել-Նոր Գեղի մարզային նշանակության ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ավտոճանապարհով, թիվ 53 սահմանակետով անցնում է 278մ, հասնում ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 49մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 56-59 սահմանակետերով անցնում 217մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Արգել, Նուռնուս և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7012մ է:

ԱՐԳԵԼ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Հրազդան գետի ափին գտնվող Արգել, Քարաշամբ և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, կիրճից դուրս գալով, ամառանոցների եզրագծով անցնում է 163մ, հատելով Քարաշամբ-Արգել ավտոճանապարհը, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 59մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 90մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 151մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է դեպի արևմուտք, անցնում 105մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 2130մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 398մ, հասնում Արգել-Դովրի ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 11-21 սահմանակետերով անցնում 1465մ, հասնում է Արգել, Քարաշամբ և Նոր Գեղի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4558մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.8

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արզական գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մարմարիկ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բջնի գյուղական համայնքին և «Գ»-«Դ» հատվածով` Ալափարս գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Կարենիս գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Թեղենիք գյուղական համայնքին և «Է»-«Ը» հատվածով` Բուժական գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ը»-«Թ» հատվածով` Արագածոտնի մարզին, հյուսիսից «Թ»-«Ա» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին:

ԱՐԶԱԿԱՆ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Արզական, Մարմարիկ և Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1815մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով և բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնում 2738մ, հասնում է 2787.5մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող Արզական, Բջնի և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4553մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

2787.5մ նիշ ունեցող Արզական, Բջնի, և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով 521մ, հասնում 2577մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 3 սահմանակետով 463մ, հասնում է անասնագոմերի մոտ գտնվող ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում 165մ, հասնում 2530.6մ նիշ ունեցող թիվ 5 գեոդեզիական սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 683մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նորից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 11-13 սահմանակետերով 433մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 172մ, հասնում է 2257.5մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 16 սահմանակետով 472մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 543մ, հասնում է 1849մ նիշ ունեցող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 22-27 սահմանակետերով 820մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հանգստյան տան եզրագծով, թիվ 29-43 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 105մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 46-52 սահմանակետերով անցնում 712մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անցնում թիվ 54-62 սահմանակետերով 886մ, հասնում թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 64-67 սահմանակետերով անցնում 1850մ, հասնում է թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 69-72 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում է թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք` անցնելով թիվ 74-77 սահմանակետերով 2022մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 78 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 79-84 սահմանակետերով անցնում 1204մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Բջնի և Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14247 մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Արզական, Բջնի և Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-8 սահմանակետերով, գետով անցնում է 1405մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 10-12 սահմանակետերով, առվով անցնում 1431, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա հարավ-արևմտյան ուղղությամբ թիվ 14-15 սահմանակետերով անցնում 875մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 633մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 18-25 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 1861մ, հասնում առվի ափին գտնվող Արզական, Ալափարս և Կարենիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6202 մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Կարենիս-Ալափարս միջհամայնքային ճանապարհի և ձորակի հատման տեղում գտնվող Արզական, Ալափարս և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով, ձորակով անցնում 1134մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Կարենիս և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1134մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Քարաշամբ և Թեղենիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով՝ հոսանքի ուղղությամբ, թիվ 1-33 սահմանակետերով անցնում է 4428մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Կարենիս և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4428 մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ԹԵՂԵՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Արզական, Թեղենիք և Բուժական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում է 818մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-13 սահմանակետերով անցնում 1042մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 15-22 սահմանակետերով անցնում 787մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 24-28 սահմանակետերով անցնում 501մ, հատելով ձորը, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 30-34 սահմանակետերով 890մ հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 505մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 91մ, հասնում 1450.3 մ նիշ ունեցող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 49-52 սահմանակետերով անցնում 1248մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 2829մ, հասնում 2268մ նիշ ունեցող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 55 սահմանակետով անցնում 1549մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 57-58 սահմանակետերով անցնում 689մ, հասնում է 2211.4մ նիշ ունեցող բլրի գագաթին տեղադրված «Կիրաշլու» գեոդեզիական կետից 100մ դեպի հարավ` թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 60 սահմանակետով անցնում 1897մ, հասնում է 1880.6մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 62 սահմանակետով 9614մ, հասնում է թիվ 63 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-68 սահմանակետերով անցնում 2109մ, հատելով Հրազդան-Նոր Գեղի ավտոճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 70-75 սահմանակետերով, գետով անցնում 1600մ, հասնում Արզական, Թեղենիք և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15433մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ԲՈՒԺԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Արզական, Բուժական գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը համընկնում է 2851.1մ նիշ ունեցող Թեղենիս սարի գագաթին գտնվող Ալիբեկ գեոդեզիական կետի հետ, սահմանագիծը սարի գագաթի հարթություններով անցնում է 117մ դեպի արևելք, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Թեղենիսի լեռնաշղթայով անցնում 939մ, հասնում 2763.6մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, լանջով իջնում 624մ, հասնում անտառային հողերի եզրագծի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 1526մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 847մ, հասնում է Արզական, Բուժական և Թեղենիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4951մ է:

ԱՐԶԱԿԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ԱՐԶԱԿԱՆ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

Արզական, Մեղրաձոր և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1-21 սահմանակետերով անցնում 4667մ, հասնում Արզական, Մեղրաձոր գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4667մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.9

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտավազ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Տարածքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Հանքավան գյուղական համայնքին:

ԱՐՏԱՎԱԶ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Լոռու մարզերի սահմանների հետ:

ԱՐՏԱՎԱԶ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Արտավազ, Մեղրաձոր գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 556մ, հասնում 3040.7մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ժայռերի եզրով, ձորակով, ապա ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք և հարավ, թիվ 5-20 սահմանակետերով անցնում 1728մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 2646մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 1242մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 32-37 սահմանակետերով անցնում 979մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 91մ, հասնում թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 40 սահմանակետով անցնում 486մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, անցնելով թիվ 42 սահմանակետով 945մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ, անցնում 200մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 1090մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որը գտնվում է Մեղրաձոր-Արտավազ միջհամայնքային ճանապարհի եզրին, ապա բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 138մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որտեղ հատվում է գետի հետ, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 526մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 164մ, հասնում թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 53 սահմանակետով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին, որտեղից անտառի եզրագծով թեքվում է դեպի արևելք, թիվ 55-64 սահմանակետերով անցնում 1367մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 66-67 սահմանակետերով անցնում 1430մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնում 1399մ, հասնում թիվ 70 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 309մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72 սահմանակետով անցնում 1257մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 553մ, հասնում Արտավազ, Մեղրաձոր և Հանքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17992մ է:

ԱՐՏԱՎԱԶ-ՀԱՆՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

Արտավազ, Հանքավան գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում է 4306մ, հասնում ձորակների հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 296մ, հասնում Ուզունչայ գետի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 931մ և, հատելով առուն, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է 217մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 740մ և, հատելով դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 257մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 997մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում առուն և, անցնելով 901մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 121մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 645մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, գետով անցնում է 125մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 208մ, հասնում ճանապարհի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 238մ, հասնում է ջրբաժանի մոտ գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 288մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 236մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 18 սահմանակետով 123մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրով անցնում 420մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 327մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է հարավ-արևելք, թիվ 22 սահմանակետով անցնում 527մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 137մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 230մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 273մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 208մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը նորից անտառի եզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 257մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 84մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 136մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31-34 սահմանակետերով անցնում 561մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 66մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 37-38 սահմանակետերով 363մ, հասնում է թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 40 սահմանակետով 295մ, հասնում է անտառի եզրի թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 137մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնում 934մ, հասնում է անտառի եզրի թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 45 սահմանակետով անցնում 904մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով առուն ու դաշտային ճանապարհը, թիվ 47 սահմանակետով անցնում է 1328մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 801մ, հասնում է Արտավազ, Հանքավան և Մեղրաձոր համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19032մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.10

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բջնի գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մարմարիկ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Աղավնաձոր գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկաձոր քաղաքային համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ալափարս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Արզական գյուղական համայնքին:

ԲՋՆԻ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

2787.5մ նիշ ունեցող Բջնի, Արզական և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 1-2 սահմանակետերով 590մ, հասնում է 2845.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Բջնի, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 590մ է:

ԲՋՆԻ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Բջնի, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով անցնում 646մ, հասնում է 2790.4մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 2-3 սահմանակետերով 865մ, հասնում 2821.1մ նիշ ունեցող Բջնի, Աղավնաձոր գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1510մ է:

ԲՋՆԻ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

2821.1մ նիշ ունեցող Բջնի, Աղավնաձոր գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 817մ, հասնում է 2820.5մ նիշ ունեցող Ալիբեկ լեռան գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 250մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 8 սահմանակետով 677մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 38մ, հասնում է 2631.8մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 134մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 583մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 170մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 516 մ, հասնում է Բջնի գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, Բջնի գետի հունով՝ հոսանքի ուղղությամբ, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 500մ, հասնում Բջնի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3908 մ է:

ԲՋՆԻ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ձորի եզրին գտնվող Բջնի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 842մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 183մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 695մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 1319մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 3417մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 282մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 2285մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20-33 սահմանակետերով անցնում 1567մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 64 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 36-44 սահմանակետերով անցնելով 6654մ, հասնում է Բջնի, Սոլակ և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17481մ է:

ԲՋՆԻ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Բջնի, Ալափարս և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1606մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 691մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 452մ, հասնում Ալափարս-Սոլակ միջգյուղյա ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 12-19 սահմանակետերով անցնելով 2077մ, հատելով Երևան-Սևան երկաթգիծը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից ուղղվելով դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով հատելով Երևան-Սևան ավտոմայրուղին, անցնում է 2685մ, հասնում Երևան-Սևան հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը, հարավարևելյան ուղղությամբ թիվ 29-38 սահմանակետերով անցնելով 4420մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնում է 41մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 41 սահմանակետով 319մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնելով 94մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք և, անցնելով թիվ 45-46 սահմանակետերով 524մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 46մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 48-53 սահմանակետերով սահմանագիծը անցնում է 512մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 703մ, հասնում թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 420 մ, հասնում է Բջնի, Ալափարս և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14588մ է:

ԲՋՆԻ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

2787.5մ նիշ ունեցող Բջնի, Արզական և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով 521մ, հասնում 2577մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 3 սահմանակետով 463մ, հասնում անասնագոմերի մոտ գտնվող ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում 165մ, հասնում 2530.6մ նիշ ունեցող թիվ 5 գեոդեզիական սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 683մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նորից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 433մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 172մ, հասնում 2257.5մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 16 սահմանակետով 472մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 543մ, հասնում 1849մ նիշ ունեցող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 22-27 սահմանակետերով 820մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հանգստյան տան եզրագծով, թիվ 29-43 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 105մ, հասնում թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 46-52 սահմանակետերով անցնում 712մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 54-62 սահմանակետերով անցնում 886մ, հասնում թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 64-67 սահմանակետերով անցնում 1850մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 69-72 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անցնելով թիվ 74-77 սահմանակետերով 2022մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 78 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 79-84 սահմանակետերով անցնում 1204մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող Բջնի, Ալափարս և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14274մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.11

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺԱԿԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բուժական գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արզական գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Թեղենիք գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Արագյուղ գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Բուժական, Արզական գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը համընկնում է 2851.1մ նիշ ունեցող Թեղենիս սարի գագաթին գտնվող Ալիբեկ գեոդեզիական կետի հետ, սահմանագիծը սարի գագաթի հարթություններով անցնում է 117մ դեպի արևելք, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Թեղենիսի լեռնաշղթայով անցնում 939մ, հասնում 2763.6մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, լանջով իջնում 624մ, հասնում անտառային հողերի եզրագծի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 1526մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 847մ, հասնում է Բուժական, Արզական և Թեղենիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4951մ է:

ԲՈՒԺԱԿԱՆ-ԹԵՂԵՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Բուժական, Թեղենիք և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 301մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1869մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա անցնում 393մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է 239մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում է 193մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 738մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, լանջով, թիվ 14 սահմանակետով անցնում 517մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 110մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 450մ, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 480մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 775մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 678մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 22 սահմանակետով անցնում 375մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 24 սահմանակետով անցնում 306մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծն անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 876մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից, որը գտնվում է 2109մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծը ջրբաժանով դեպի հարավ անցնում է 554մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով իջնում 715մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, լանջով իջնում, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 319մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 189մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Բուժական, Թեղենիք և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10202մ է:

ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Բուժական, Արագյուղ գյուղական համայնքների, Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով իջնում 508մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 1 սահմանակետին, որից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորակով իջնում 1641մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որից դուրս գալով` ձորակից թեքվում է դեպի հարավ-արևելք` հատելով Եղվարդ-Հարթավան ավտոճանապարհը և, վարելահողերի եզրով անցնելով 1536մ, հասնում է Չալիձոր գետակի աջ ափին գտնվող թիվ 19 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով գետը, լանջով բարձրանում է 1034մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 880մ և հասնում է Բուժական, Թեղենիք և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5580մ է:

ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.12

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գառնի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարդ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Գողթ գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արարատի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Գեղադիր գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին:

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ժայռի եզրին գտնվող Գառնի, Գեղարդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Կանաչ լիճը, անցնելով ջրբաժանով, թիվ 1-3 սահմանակետերով 1487մ, հասնում է 3530.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 1387մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 1429մ, հասնում է 3177մ նիշ ունեցող բլրի թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով ձորակով, հետո լանջով, թիվ 10-21 սահմանակետերով 4480մ, հասնում է 2788.1մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով ձորակով, թիվ 23-27 սահմանակետերով 4470մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 29-31 սահմանակետերով 2122մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 33 սահմանակետով 1173մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 582մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, առվով, այնուհետև ձորով, թիվ 36-48 սահմանակետերով անցնում 2556մ, հասնում է Գառնի, Գեղարդ և Գողթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19687մ է:

ԳԱՌՆԻ-ԳՈՂԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով, ձորով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1263մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով անցնում 2164մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը և գետը, անցնում թիվ 10 սահմանակետով 1403մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 301մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 454մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 400մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 15 սահմանակետով 722մ, հասնում է Գառնի, Գողթ գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6707մ է:

ԳԱՌՆԻ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արարատի մարզերի սահմանների հետ:

ԳԱՌՆԻ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Գառնի, Հացավան և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 795մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-6 սահմանակետերով, ձորով անցնում 1088մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևելք, նորից հարավ, թիվ 8-11 սահմանակետերով անցնելով 953մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 650մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 650մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 596մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 15 սահմանակետով 248մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1122մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, առվով, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 1361մ, հասնում է Գառնի, Հացավան գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6813մ է:

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Գառնի, Գեղադիր և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 321մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, անցնելով 215մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 846մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 509մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում է 187մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 583մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1116մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով, թիվ 15-19 սահմանակետերով անցնելով 922մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով, թիվ 21 սահմանակետով անցնում 289մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 414մ, հասնում է Գառնի, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5889մ է:

ԳԱՌՆԻ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Գառնի, Գեղաշեն և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 50մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 708մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 3-6 սահմանակետով անցնում 2146մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորը, թիվ 8 սահմանակետով անցնում է 419մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 156մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 375մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 690մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից բարձունքով թեքվում է դեպի արևելք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1291մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, թիվ 17 սահմանակետով անցնում 591մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 19-24 սահմանակետերով անցնում 1669մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 26-27 սահմանակետով անցնում 762մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 1049մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 859մ, ձորով հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 581մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 272մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 248մ, հասնում թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 433մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, դարձյալ թեքվում է հարավ, անցնում 114մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, նորից թեքվում հարավ-արևմուտք, անցնում 279մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնելով 520մ, հասնում է Գառնի, Կամարիս և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13211 մ է:

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Գառնի, Գեղաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 4214մ, հասնում 3139.4մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, սկզբում ջրբաժանով, հետո ջրհավաքով հատելով դաշտային ճանապարհը, անցնում 2409մ, հասնում 2756մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 783մ, հասնում է 2651.6մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 869մ, հասնում 2566մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, 2486մ նիշ ունեցող թիվ 11 սահմանակետով անցնում 1312մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 304մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 158մ, հասնում է Գառնի, Գեղաշեն և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10049մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.13

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գեղադիր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գառնի գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Ողջաբերդ գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Զովք գյուղական համայնքին և «Ե»-«Ա» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին:

ԳԵՂԱԴԻՐ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Գեղադիր, Գառնի և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 321մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, անցնելով 215մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 846մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 509մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 187մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 583մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1116մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով, թիվ 15-19 սահմանակետերով անցնելով 922մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով , թիվ 21 սահմանակետով անցնում 289մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 414մ, հասնում է Գեղադիր, Գառնի և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5889մ է:

ԳԵՂԱԴԻՐ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնաշղթայով անցնելով 314մ, հասնում է սարի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով անցնելով 322մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհով անցնելով 461մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, լեռան լանջով, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 566մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, բարձրանում լեռան գագաթը, անցնում 444մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով, թիվ 9-15 սահմանակետերով անցնելով 1139մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, սարի լանջով, առվով անցնելով 582մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում 1708մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 25-31 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 419մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լեռան լանջով, թիվ 34-35 սահմանակետերով անցնելով 824մ, հասնում է Գեղադիր, Հացավան և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7955մ է:

ԳԵՂԱԴԻՐ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով 1417մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 3000մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 834մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 120մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում է 563մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 107մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով թիվ 14-15 սահմանակետերով 1043մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 198մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 259մ, հասնում է Գեղադիր, Ողջաբերդ և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7666մ է:

ԳԵՂԱԴԻՐ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Գեղադիր, Ողջաբերդ և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 223մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 150մ, հասնում է Գեղադիր, Կամարիս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 373մ է:

ԳԵՂԱԴԻՐ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Գեղադիր, Կամարիս և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 235մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 517մ, հասնում է Գեղադիր, Կամարիս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 753մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.14

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գեղաշեն գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Զառ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սևաբերդի գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գառնի գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին:

ԳԵՂԱՇԵՆ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Գեղաշեն, Զառ և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-18 սահմանակետերով անցնում 2850մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 1074մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 487մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Այստեղից թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 493մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 28 սահմանակետով անցնում 184մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 30-34 սահմանակետերով անցնում 2471մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36 սահմանակետով անցնում 639մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 143մ, հասնում է Գեղաշեն, Զառ և Սևաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8342մ է:

ԳԵՂԱՇԵՆ-ՍԵՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

3148.1մ նիշ ունեցող Գեղաշեն, Սևաբերդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 683մ, հասնում է 3127.3մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, 3115.3մ նիշ ունեցող բարձունքով և թիվ 2 սահմանակետով անցնում 1280մ, հասնում է 3319մ նիշ ունեցող Աղմաղան սարի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 527մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և, անցնելով 928մ, հասնում է 3220.3մ նիշ ունեցող Զեյնարիթե սարի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 216մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 7 սահմանակետով անցնում է 2444մ, հասնում 2827մ նիշ ունեցող լճակից հարավ գտնվող ավերակի հարավային եզրի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում է 963մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, ջրհավաքով անցնում է 778մ, հասնում ձորակների հատման տեղում գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 494մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և անցնելով 157մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնում է 926մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնում է 648մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 15 սահմանակետով 1178մ, հասնում է Գեղաշեն, Սևաբերդ և Զառ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11223մ է:

ԳԵՂԱՇԵՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԳԵՂԱՇԵՆ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Գեղաշեն, Գառնի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 4214մ, հասնում 3139.4մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, սկզբում ջրբաժանով, հետո ջրհավաքով հատելով դաշտային ճանապարհը, անցնում 2409մ, հասնում է 2756մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 783մ, հասնում 2651.6մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 869մ, հասնում է 2566մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, 2486մ նիշ ունեցող թիվ 11 սահմանակետով անցնում 1312մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 304մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 158մ, հասնում է Գեղաշեն, Գառնի և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10049մ է:

ԳԵՂԱՇԵՆ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Գեղաշեն, Գառնի և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, առվով, թիվ 1-25 սահմանակետերով անցնում 5498մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնում 1384մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 31 սահմանակետով անցնում 1433մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 573մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա առվով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 598մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 35-36 սահմանակետերով 950մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 134մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, առվով, թիվ 39-46 սահմանակետերով անցնում 1707մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ 48 սահմանակետով 285մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատելով Գեղաշեն-Զովք միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 50 սահմանակետով 1281մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հատելով Գեղաշեն- Կամարիս միջհամայնքային ճանապարհը, անցնում է թիվ 52-53 սահմանակետերով 1367մ, հասնում թիվ 54 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 316մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 535մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը լեռնաշղթայով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 57 սահմանակետով 1087մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 604մ, հասնում է թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 226մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ և, անցնելով 391մ, հասնում է ձորի եզրին գտնվող Գեղաշեն, Զառ և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18371մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.15

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գեղարդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Գողթ գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Գառնի գյուղական համայնքին:

ԳԵՂԱՐԴ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԳԵՂԱՐԴ-ԳՈՂԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Գեղարդ, Գողթ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում է 3312մ նիշ ունեցող Նազար սարի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորակով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 1460մ, հասնում 3051մ նիշ ունեցող ձորակների հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 2692մ, հասնում 3033.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 1105մ, հասնում է 2906մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ և անցնելով 16-20 սահմանակետերով 3284մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հարավարևմտյան ուղղությամբ և, անցնելով առվով 8481մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, միջգյուղյա ճանապարհով, թիվ 23 սահմանակետով անցնելով 1148մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հյուսիս-արևմուտք, անցնում 548մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թեք լանջով, առվով անցնելով 975մ, հասնում է Գեղարդ, Գառնի և Գողթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20961մ է:

ԳԵՂԱՐԴ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

Ժայռի եզրին գտնվող Գեղարդ, Գառնի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Կանաչ լիճը, անցնելով ջրբաժանով, թիվ 1-3 սահմանակետերով 1487մ, հասնում է 3530.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 1387մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 1429մ, հասնում է 3177մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ձորակով, լանջով, թիվ 10-21 սահմանակետերով անցնելով 4480մ, հասնում է 2788.1մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով ձորակով, թիվ 23-27 սահմանակետերով 4470մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 29-31 սահմանակետերով 2122մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 33 սահմանակետով 1173մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 582մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, առվով, այնուհետև ձորով, թիվ 36-48 սահմանակետերով անցնում 2556մ, հասնում է Գեղարդ, Գառնի և Գողթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19687մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գողթ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արարատի մարզին, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Գառնի գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Գեղարդ գյուղական համայնքին:

ԳՈՂԹ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԳՈՂԹ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արարատի մարզերի սահմանների հետ:

ԳՈՂԹ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Գողթ, Գառնի և Գեղարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով, ձորով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1263մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով անցնում 2164մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը և գետը, անցնում թիվ 10 սահմանակետով 1403մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 301մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 454մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 400մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 15 սահմանակետով 722մ, հասնում է Գողթ, Գառնի գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6707մ է:

ԳՈՂԹ-ԳԵՂԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Գողթ, Գեղարդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում է 3312մ նիշ ունեցող Նազար սարի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորակով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 1460մ, հասնում է 3051մ նիշ ունեցող ձորակների հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 2692մ, հասնում է 3033.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 1105մ, հասնում է 2906մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ և անցնելով թիվ 16-20 սահմանակետերով 3284մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հարավարևմտյան ուղղությամբ և անցնելով առվով 8481մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, միջգյուղյա ճանապարհով, թիվ 23 սահմանակետով անցնելով 1148մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 548մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թեք լանջով, առվով անցնելով 975մ, հասնում է Գողթ, Գառնի և Գեղարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20961մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.17

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զառ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սևաբերդ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ակունք գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Զովաշեն գյուղական համայնքին:

ԶԱՌ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԶԱՌ-ՍԵՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Զառ, Սևաբերդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղվելով արևմուտք, Կանաչ լճի արևմտյան ափով հատում է դաշտային ճանապարհը, ջրհավաքով և թիվ 1 սահմանակետով անցնում 579մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լճակների հարավային ձորակով թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում թիվ 3-5 սահմանակետերով 1122մ, հասնում է ճանապարհի և առվակի հատման կետում գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 472մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 363մ, հասնում է ձորակի սկզբնամասի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, ձորակով, թիվ 9-13 սահմանակետերով անցնելով 2609մ, հասնում է ձորակների հատման կետում գտնվող 2715մ նիշ ունեցող թիվ 14 սահմանակետին, որտեղից նույն ձորակով, թիվ 15-16 սահմանակետերով, ժայռի եզրով անցնում է 3062մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ և անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1001մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվելով արևմտյան ուղղությամբ և անցնելով թիվ 21 սահմանակետով 406մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 445մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 130մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 287մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 26 սահմանակետով 699մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 28 սահմանակետով 952մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 141մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 964մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է հարավ-արևելք, անցնում 425մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 190մ, հասնում է լեռնագագաթի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 34 սահմանակետով անցնում 606մ, հասնում է առվի ափին գտնվող թիվ 35 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք, ապա հարավ, լեռնաշղթայով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 886մ, հասնում է Զառ-Սևաբերդ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 148մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-46 սահմանակետերով անցնում է 1234մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, թիվ 48-50 սահմանակետերով անցնում է 2147մ, հասնում Զառ, Սևաբերդ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18869մ է:

ԶԱՌ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Զառ, Գեղաշեն և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-18 սահմանակետերով անցնում 2850մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնում է 1074մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 487մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Այստեղից թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 493մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 28 սահմանակետով անցնում 184մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 30-34 սահմանակետերով անցնում 2471մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36 սահմանակետով անցնում 639մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 143մ, հասնում է Զառ, Սևաբերդ և Գեղաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8342մ է:

ԶԱՌ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Զառ, Կամարիս և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 77մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 441մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, ձորով անցնում 205մ, հասնում է Զառ, Կամարիս և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 724մ է:

ԶԱՌ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Զառ, Ակունք և Զովաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 496մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով շարունակվում նույն ուղղությամբ, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 2438մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևմուտք, անցնում 422մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, հատում Ակունք-Զառ միջհամայնքային ճանապարհը, թիվ 16 սահմանակետով անցնում 1316մ, հասնում փոքր բլրի վրա գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 184մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 234մ, հասնում Զառ, Կամարիս և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5091մ է:

ԶԱՌ-ԶՈՎԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Զառ, Զովաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 2439մ, հասնում է ճանապարհի ու ձորակի հատման տեղում գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 968մ, հասնում դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ջրբաժանով անցնում 1657մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ջրհավաքով անցնում է 656մ, հասնում ձորակների հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, այստեղից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով ձորակով և հատելով դաշտային ճանապարհը 3168մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, ձորով, թիվ 14-20 սահմանակետերով անցնելով 1285մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, անցնում է ձորով, թիվ 22-49 սահմանակետերով 3904մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով նույն ձորով, թիվ 51-52 սահմանակետերով 308մ, հասնում է թիվ 53 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 324մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 55-66 սահմանակետերով անցնում է 1408մ, հասնում թիվ 67 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 122մ, հասնում է թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնելով 1578մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում Զառ-Զովաշեն տանող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 70մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72-73 սահմանակետերով և դաշտային ճանապարհով անցնում 1021մ, հասնում է ձորի եզրին գտնվող Զառ, Զովաշեն և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18907մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.18

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զովաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Զովաշեն գյուղական համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զառ գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Ակունք գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Հատիս գյուղական համայնքին:

ԶՈՎԱՇԵՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԶՈՎԱՇԵՆ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Զովաշեն, Զառ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 2439 մ, հասնում ճանապարհի ու ձորակի հատման տեղում գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 968 մ, հասնում դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ջրբաժանով անցնում 1657 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ջրհավաքով անցնում 656մ, հասնում է ձորակների հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է ձորակով, հատում դաշտային ճանապարհը, անցնելով 3168մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և թիվ 14-20 սահմանակետերով, ձորով անցնում 1285մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, ձորով, թիվ 22-49 սահմանակետերով անցնում է 3904մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով նույն ձորում գտնվող թիվ 51-52 սահմանակետերով 308մ, հասնում է թիվ 53 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 324մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 55-66 սահմանակետերով անցնելով 1408 մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 122մ, հասնում է թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնելով 1578մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում Զառ-Զովաշեն տանող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 70 մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72-73 սահմանակետերով և դաշտային ճանապարհով անցնում է 1021 մ, հասնում ձորի եզրին գտնվող Զովաշեն, Զառ և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18907մ է:

ԶՈՎԱՇԵՆ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Զովաշեն, Զառ, Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 2337 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 267 մ, հասնում է Զովաշեն, Ակունք և Հատիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2604մ է:

ԶՈՎԱՇԵՆ-ՀԱՏԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Զովաշեն, Հատիս համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-10 սահմանակետերով անցնելով 3318 մ, հասնում է 2721.6մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սամանագիծը շարունակվում է արևելյան ուղղությամբ և, թիվ 12 սահմանակետով անցնելով 780մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 14-18 սահմանակետերով 2173 մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, ջրբաժանով, թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 1419մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1278մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 593մ, հասնում թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3139մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 28 սահմանակետով անցնում 349մ, հասնում թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 558մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ և, անցնելով թիվ 31 սահմանակետով 568մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 354մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 846մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 1952մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 181մ, հասնում է Հատիս-Զովաշեն միջհամայնքային ճանապարհի աջ եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 39-42 սահմանակետերով անցնում 1113 մ, հասնում թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում լանջով և ձորի եզրով 543մ, հասնում է Զովաշեն, Հատիս և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19165մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.19

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զովունի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Քասախ գյուղական համայնքին:

ԶՈՎՈՒՆԻ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ջրանցքի եզրին գտնվող Զովունի, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, ջրանցքով՝ հոսանքին հակառակ, թիվ 1-20 սահմանակետերով անցնում է 2253մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1496մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3749մ է:

ԶՈՎՈՒՆԻ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Մրգաշեն, Զովունի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 1-29 սահմանակետերով անցնում 3115մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Մրգաշեն, Զովունի և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 311մ է:

ԶՈՎՈՒՆԻ-ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Զովունի, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակում, սահմանագիծը ձորակով իջնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-29 սահմանակետերով 3805մ, հասնում է Քանաքեռավան, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3805մ է:

ԶՈՎՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ԶՈՎՈՒՆԻ-ՔԱՍԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Զովունի, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, ոռոգման խողովակաշարին զուգահեռ թիվ 1-21 սահմանակետերով անցնում 2276մ, հասնում է ՕԿՋ-ի ցանկապատի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 23-24 սահմանակետերով, ՕԿՋ-ի ցանկապատով անցնում է 226մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, ասֆալտապատ ճանապարհով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 550մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 29-38 սահմանակետերով անցնում 1040մ, հասնում Քասախ, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4092մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.20

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զորավան գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարալանջ գյուղական համայնքին և «Բ»-«Գ» հատվածով` Արագյուղ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Նոր Գեղի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Եղվարդ քաղաքային համայնքին, հարավից «Զ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

ԶՈՐԱՎԱՆ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Զորավան, Սարալանջ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, հատելով ձորակը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 1762մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում է 573մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 337մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում է 416մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թիվ 12 սահմանակետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 283մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, ձորակով, թիվ 14-29 սահմանակետերով անցնում է 1853մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում է 420մ, հասնում Զորավան, Սարալանջ և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5644մ է:

ԶՈՐԱՎԱՆ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Զորավան, Արագյուղ և Սարալանջ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորակով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1378մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում է 128մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 48մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 157մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 45մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ամառանոցների փողոցով անցնում 231մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, ամառանոցների փողոցով անցնում 181մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, ամառանոցների փողոցով անցնում 269մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, նորից փողոցով անցնում 215մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ամառանոցները եզրափակող փողոցով անցնում 178մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 582մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 446մ, հասնում ձորակում գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 904մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1277մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող Արագյուղ, Քարաշամբ և Զորավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6039 մ է:

ԶՈՐԱՎԱՆ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Դաշտամիջյան ճանապարների խաչմերուկում գտնվող Զորավան, Արագյուղ և Քարաշամբ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-7 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1106մ, հասնում Զորավան, Քարաշամբ և Նոր Գեղի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1106 մ է:

ԶՈՐԱՎԱՆ-ԱՐԳԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Զորավան, Քարաշամբ և Արգել համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 607մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5-9 սահմանակետերով անցնում 1309մ, հասնում դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 942մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 556մ, հասնում Զորավան, Արգել և Նոր Գեղի համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3414մ է:

ԶՈՐԱՎԱՆ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Զորավան, Նոր Գեղի և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 606մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1308մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 8 սահմանակետով 942մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 557մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 462մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 14 սահմանակետով անցնում 617մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում 1163մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 736մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1336մ, հասնում Նոր Գեղի-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորակով, թիվ 23-27 սահմանակետերով անցնում 925մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 29-31 սահմանակետերով 694մ, հասնում Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Նոր Գեղի, Զորավան գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9349մ է:

ԶՈՐԱՎԱՆ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Զորավան գյուղական, Եղվարդ քաղաքային համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1432մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1291մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք և, անցնելով 183մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 6-16 սահմանակետերով, ձորակով անցնում 1329մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 864մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 238մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 25-27 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1196մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 655մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 72մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 48մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 35-39 սահմանակետերով անցնում 546մ, հասնում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին, որտեղից սահմանագիծը , շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ թիվ 41-51 սահմանակետերով, անցնում է 1346մ, հասնում թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 53-56 սահմանակետերով անցնում 542մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 156մ, հասնում է Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ավտոճանապարհով, թիվ 59 սահմանակետով անցնում է 1326մ, հասնում թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 138մ, հասնում է Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Զորավան, Նոր Գեղի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11362մ է:

ԶՈՐԱՎԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

«Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.21

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԵՂԵՆԻՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Թեղենիք գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արզական գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Արագյուղ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Բուժական գյուղական համայնքին:

ԹԵՂԵՆԻՔ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Թեղենիք, Արզական և Բուժական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 818մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-13 սահմանակետերով անցնում 1042մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 15-22 սահմանակետերով անցնում 787մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 24-28 սահմանակետերով անցնում 501մ, հատելով ձորը, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 30-34 սահմանակետերով 890մ հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 505մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 91մ, հասնում է 1450.3 մ նիշ ունեցող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 49-52 սահմանակետերով անցնում 1248մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 2829մ, հասնում 2268մ նիշ ունեցող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 55 սահմանակետով անցնում 1549մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 57-58 սահմանակետերով անցնում 689մ, հասնում է 2211.4մ նիշ ունեցող բլրի գագաթին տեղադրված «Կիրաշլու» գեոդեզիական կետից 100մ դեպի հարավ գտնվող թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 60 սահմանակետով անցնում 1897մ, հասնում է 1880.6մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ` անցնելով թիվ 62 սահմանակետով 9614մ, հասնում թիվ 63 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-68 սահմանակետերով անցնում 2109մ, հատելով Հրազդան-Նոր Գեղի ավտոճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 70-75 սահմանակետերով, գետով անցնում 1600մ, հասնում Թեղենիք, Արզական և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15433մ է:

ԹԵՂԵՆԻՔ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Թեղենիք, Քարաշամբ և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քարաշամբ-Արագյուղ դաշտամիջյան ճանապարհից վերև` ձորակի մեջ, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, լանջով անցնում է 370մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով իջնում 355մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Հրազդան-Նոր Գեղի ավտոճանապարհը, բնակավայրի եզրագծով, թիվ 6-12 սահմանակետերով անցնում է 1330մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 104մ, հասնում է Հրազդան գետի հունում գտնվող Թեղենիք, Քարաշամբ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2158մ է:

ԹԵՂԵՆԻՔ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Թեղենիք, Արագյուղ և Բուժական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սարահարթային ռելիեֆով թիվ 1 սահմանակետով անցնում 487մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 3 սահմանակետով, լանջով իջնում 188մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 5-6 սահմանակետերով 519մ, հասնում է քարափի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, լանջով իջնում 366մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, իջնում 341մ, հասնում ձորակում գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, ձորակով իջնում 279մ, հասնում է Թեղենիք, Քարաշամբ և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2180մ է:

ԹԵՂԵՆԻՔ-ԲՈՒԺԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Բուժական, Թեղենիք և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 301մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1869մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա անցնում 393մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անցնում է 239մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում է 193մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 738մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, լանջով, թիվ 14 սահմանակետով անցնում 517մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 110մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 450մ, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 480մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 775մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 678մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 22 սահմանակետով անցնում 375մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 24 սահմանակետով անցնում 306մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 876մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից, որը գտնվում է 2109մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ 554մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով իջնում 715մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, լանջով իջնում, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 319մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 189մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Բուժական, Թեղենիք և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10202մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.22

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնանիստ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևմուտքից, հյուսիսից և արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հրազդան քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին:

ԼԵՌՆԱՆԻՍՏ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Լեռնանիստ, Քաղսի գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 984մ, հասնում բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, բնակավայրի եզրով, թիվ 3-10 սահմանակետերով անցնում է 964մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից ձորակով, թիվ 12-25 սահմանակետերով անցնում 1665մ, հասնում թիվ 26 սահմանակետին, շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 27 սահմանակետով անցնում է 914մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում է 1239մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ անցնում է 5365մ, հասնում թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 1754մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 70մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում է 57մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 988մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-43 սահմանակետերով անցնում 2569մ, հասնում թիվ 44 սահմանակետին, անցնելով 677մ, հասնում է Հրազդան քաղաքային համայնքի, Լեռնանիստ գյուղական համայնքի և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17919մ է:

ԼԵՌՆԱՆԻՍՏ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ԼԵՌՆԱՆԻՍՏ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

Լեռնանիստ, Քաղսի գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, 2157.3մ նիշ ունեցող բարձունքով անցնում 2909մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 87մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 826մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 580մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 355մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-13 սահմանակետերով անցնում 6007մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 15-17 սահմանակետերով անցնում 2407մ, հասնում թիվ 18 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, անցնում 287մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնելով 1551մ, հասնում է Լեռնանիստ, Քաղսի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15010մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.23

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կամարիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Կամարիս գյուղական համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակունք գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Զառ գյուղական համայնքին, արևելքից և հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գառնի գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Գեղադիր գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Զովք գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Արամուս գյուղական համայնքին և հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Կաթնաղբյուր գյուղական համայնքին:

ԿԱՄԱՐԻՍ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Կամարիս, Ակունք և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 848մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է հարավ, ապա արևելք, ձորի ոլորաններով, թիվ 6-16 սահմանակետերով անցնում 1434մ, հասնում է ձորի եզրին գտնվող Կամարիս, Ակունք և Զառ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2282մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Կամարիս, Զառ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 77մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնում 441մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, ձորով անցնում 205մ, հասնում է Կամարիս, Զառ և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 724մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Կամարիս, Գառնի և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, առվով, թիվ 1-25 սահմանակետերով անցնում 5498մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնում 1384մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 31 սահմանակետով անցնում 1433մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 573մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա առվով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 598մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 35-36 սահմանակետերով անցնելով 950մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 134մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, առվով, թիվ 39-46 սահմանակետերով անցնում 1707մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 48 սահմանակետով անցնելով 285մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատելով Գեղաշեն-Զովք միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 50 սահմանակետով 1281մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հատելով Գեղաշեն-Կամարիս միջհամայնքային ճանապարհը, անցնում է թիվ 52-53 սահմանակետերով 1367մ, հասնում է թիվ 54 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 316մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 535մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը լեռնաշղթայով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 57 սահմանակետով անցնելով 1087մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 604մ, հասնում է թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 226մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ և, անցնելով 391մ, հասնում է ձորի եզրին գտնվող Կամարիս, Զառ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18371մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Կամարիս, Գեղաշեն և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 50մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 708մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 2146մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորը, թիվ 8 սահմանակետով անցնում է 419մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 156մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 375մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 690մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից բարձունքով թեքվում է դեպի արևելք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1291մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, թիվ 17 սահմանակետով անցնում 591մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 19-24 սահմանակետերով անցնում 1669մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 762մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 1049մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 859մ, ձորով հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 581մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 272մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 248մ, հասնում թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 433մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, դարձյալ թեքվում է հարավ, անցնում 114մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, նորից թեքվում հարավ-արևմուտք, անցնում 279մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնելով 520մ, հասնում է Կամարիս, Գառնի և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13211մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Կամարիս, Գեղադիր և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 235մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 517մ, հասնում է Կամարիս, Գեղադիր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 753մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Կամարիս, Զովք և Արամուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում է 556մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 475մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 4-6 սահմանակետերով 1716մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում միջհամայնքային ճանապարհը, անցնում 79մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 542մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 1032մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 322մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք 237մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ և, անցնելով թիվ 19-20 սահմանակետերով 669մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 410մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 1965մ, հասնում է Կամարիս, Գեղադիր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8004մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԱՐԱՄՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Կամարիս, Արամուս և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 288մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք 182մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, անցնում 367մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք 430մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է թիվ 5 սահմանակետով 1920մ, հասնում է Կամարիս, Զովք և Արամուս համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3188մ է:

ԿԱՄԱՐԻՍ-ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Կամարիս, Ակունք և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 36մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 2-4 սահմանակետերով 1619մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնում է թիվ 6 սահմանակետով 708մ, հասնում Կամարիս, Արամուս և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2363մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.24

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանքավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Արտավազ գյուղական համայնքին և «Գ»-«Դ» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Դ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

ՀԱՆՔԱՎԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Լոռու մարզերի սահմանների հետ:

ՀԱՆՔԱՎԱՆ-ԱՐՏԱՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Հանքավան, Արտավազ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 4306մ, հասնում է ձորակների հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 296մ, հասնում Ուզունչայ գետի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 931մ և, հատելով առուն, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 217մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 740մ և, հատելով դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 257մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 997մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում առուն և, անցնելով 901մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 121մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 645մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում ձորով, գետով 125մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 208մ, հասնում ճանապարհի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 238մ, հասնում է ջրբաժանի մոտ գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 288մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 236մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 18 սահմանակետով 123մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրով անցնում 420մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 327մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 22 սահմանակետով 527մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 137մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 230մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 273մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 208մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը նորից անտառի եզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 257մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 84մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 136մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31-34 սահմանակետերով անցնում 561մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 66մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ36 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 37-38 սահմանակետերով 363մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 40 սահմանակետով 295մ, հասնում անտառի եզրի թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 137մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնում 934մ, հասնում անտառի եզրի թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 45 սահմանակետով անցնում 904մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք և, հատելով առուն ու դաշտային ճանապարհը, անցնում թիվ 47 սահմանակետով 1328մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 801մ, հասնում է Հանքավան, Արտավազ և Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19032մ է:

ՀԱՆՔԱՎԱՆ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Հանքավան, Մեղրաձոր և Արտավազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 710մ, հասնում Մեղրաձոր, Հանքավան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 710մ է:

ՀԱՆՔԱՎԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.25

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հատիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ֆանտան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Զովաշեն գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Ակունք գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Կապուտան գյուղական համայնքին:

ՀԱՏԻՍ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Հատիս, Ֆանտան և Կապուտան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1331մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 633մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-20 սահմանակետերով անցնում 2914մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 272մ, հասնում թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 25 սահամանակետով անցնում 170 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 273մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, թիվ 29 սահմանակետով անցնում 199մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 313 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 33-39 սահմանակետերով անցնում 1089մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 902մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 342մ, հասնում թիվ 43 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 44 սահմանակետով անցնում 996մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 46-50 սահմանակետերով անցնում 1015մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, այնուհետև բլրակներով թեքվում է հարավ-արևելք, թիվ 52-66 սահմանակետերով անցնում 2041 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 68-69 սահմանակետերով անցնում 459մ, հասնում թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 71 սահմանակետով անցնում 900մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 73 սահմանակետով անցնում 430մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 381մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին, ապա ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 76-83 սահմանակետերով անցնում 741մ, հասնում թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 450մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 85 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 86-87 սահմանակետերով անցնում 187մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 89-99 սահմանակետերով անցնում 887մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է արևելք, թիվ 101-103 սահմանակետերով անցնում 689մ, հասնում թիվ 104 սահմանակետին, ապա բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 104-107 սահմանակետերով անցնում 1280մ, հասնում թիվ 108 սահմանակետին: Թիվ 108 սահմանակետից սահմանագիծը բլրակներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 109-112 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 113 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևելք, թիվ 114-116 սահմանակետերով անցնում 1455մ, հասնում Հատիս, Ֆանտան գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22103 մ է:

ՀԱՏԻՍ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ՀԱՏԻՍ-ԶՈՎԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Հատիս, Զովաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 3318մ, հասնում 2721.6մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է արևելյան ուղղությամբ և, անցնելով թիվ 12 սահմանակետով 780մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 14-18 սահմանակետերով 2173մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով ջրբաժանով, թիվ 20-23 սահմանակետերով 1419մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1278մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 593մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3139մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 28 սահմանակետով անցնում 349մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 558մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ և, անցնելով թիվ 31 սահմանակետով 568մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 354մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 846մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 1952մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 181մ, հասնում է Հատիս-Զովաշեն միջհամայնքային ճանապարհի աջ եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 39-42 սահմանակետերով անցնում 1113մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում լանջով, ձորի եզրով 543մ, հասնում Հատիս, Զովաշեն և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19165մ է:

ՀԱՏԻՍ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Հատիս, Կապուտան և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բարձրանում լանջով, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 1282մ, հասնում է Հատիս, Ակունք և Զովաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1282մ է:

ՀԱՏԻՍ-ԿԱՊՈՒՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Հատիս, Ֆանտան և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1033մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է Հատիս-Կապուտան միջհամայնքային ճանապարհի եզրին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 267մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 3-7 սահմանակետերով 1002մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 2119մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-13 սահմանակետերով անցնելով 1468մ, հասնում է Հատիս, Կապուտան և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5889մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.26

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հացավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ողջաբերդ համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Գեղադիր համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գառնի համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արարատի մարզին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Երևան քաղաքին:

ՀԱՑԱՎԱՆ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Հացավան, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 309մ, հասնում է Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 309մ է:

ՀԱՑԱՎԱՆ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնաշղթայով անցնելով 314մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով անցնելով 322մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով ճանապարհով 461մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, լեռան լանջով, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 566մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, բարձրանում լեռան գագաթը, անցնում 444մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով, թիվ 9-15 սահմանակետերով անցնում է 1139մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, սարի լանջով, առվով անցնելով 582մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում է 1708մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 25-31 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 419մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լեռան լանջով, թիվ 34-35 սահմանակետերով անցնելով 824մ, հասնում է Հացավան, Գեղադիր և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7955մ է:

ՀԱՑԱՎԱՆ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Հացավան, Գառնի և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 795մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-6 սահմանակետերով, ձորով անցնում 1088մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևելք, նորից հարավ, թիվ 8-11 սահմանակետերով անցնելով 953մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 650մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 650մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 596մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 15 սահմանակետով 248մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1122մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, առվով, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 1361մ, հասնում է Հացավան, Գառնի գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6813մ է:

ՀԱՑԱՎԱՆ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արարատի մարզերի սահմանների հետ:

ՀԱՑԱՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

«Ե»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.27

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձորաղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արամուս գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զովքի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ողջաբերդ գյուղական համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Ջրվեժ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ջրվեժ գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Առինջ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Մայակովսկի գյուղական համայնքին:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԱՐԱՄՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ձորաղբյուր, Արամուս և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 484մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 1138մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, վարելահողերի եզրագծով, բարձունքով, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 1642մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Ձորաղբյուր, Արամուս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3264մ է:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ձորաղբյուր, Արամուս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը վարելահողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 887մ, հատելով Երևան-Զովք հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում է 2325մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից վարելահողերի եզրագծով թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 790մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հյուսիս-արևելք և հարավ, թիվ 19-46 սահմանակետերով անցնում 4275մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողերի եզրագծով անցնում 655մ, հասնում Ձորաղբյուր, Զովք և Ողջաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6839մ է:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ձորաղբյուր, Ողջաբերդ և Ջրվեժ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում թիվ 9 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 120մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 734մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, կրկին հյուսիս-արևելք, թիվ 15-20 սահմանակետերով անցնում 947մ, հասնում թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 22 սահմանակետով 157մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը դարձյալ դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 971մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 370մ, հասնում է Ձորաղբյուր, Ողջաբերդ և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4625մ է:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 444մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա առվով թեքվում է հյուսիս-արևելք, արևելք և հարավ-արևելք, թիվ 5-38 սահմանակետերով անցնում 3791մ, հասնում է Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4235մ է:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ձորաղբյուր, Ջրվեժ և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 312մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ճանապարհով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 667մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, բլրակներով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Ջրվեժ բնակավայրի սահմանով սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 12-17 սահմանակետերով անցնում 598մ, հասնում է Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 25837մ է:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԱՌԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Ձորաղբյուր, Ջրվեժ և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1220մ, հասնում է Ձորաղբյուր, Առինջ և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12206մ է:

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Ձորաղբյուր, Մայակովսկի և Արամուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրանցքի հոսանքին հակառակ ուղղությամբ թիվ 1-26 սահմանակետերով անցնում 3544.77մ, հասնում Ձորաղբյուր, Մայակովսկի և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3544.77 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.28

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՐԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարմարիկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղավնաձոր գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Բջնի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Արզական քաղաքային համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին:

ՄԱՐՄԱՐԻԿ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Մարմարիկ, Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղական համայնքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1001մ, հասնում 2169.6 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով անցնում 941մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 362մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 396մ, հասնում Հրազդան-Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գյուղի եզրագծով, թիվ 12-13 սահմանակետերով անցնում 681մ, հատելով Մարմարիկ գետը, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 152մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 22-36 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 38-53 սահմանակետերով անցնում 3397մ, հասնում է Մարմարիկ, Աղավնաձոր և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10255մ է:

ՄԱՐՄԱՐԻԿ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Մարմարիկ, Բջնի և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի վրա, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 590մ, հասնում է Մարմարիկ, Բջնի և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 590մ է:

ՄԱՐՄԱՐԻԿ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Մարմարիկ, Արզական և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1815մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով և բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնում 2738մ, հասնում է 2787.5մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող Մարմարիկ, Արզական և Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4553մ է:

ՄԱՐՄԱՐԻԿ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Մեղրաձոր, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1372մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, թեքվում արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 308մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 470մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 13 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 311մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 822մ, հասնում 2686.8մ նիշ ունեցող լեռան լանջին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից լեռան լանջերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 18-21 սահմանակետերով անցնում 1403մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը լանջի հորիզոնականների ուղղությամբ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 153մ, հասնում 2095.2մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 124մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 25-29 սահմանակետերով անցնում 963մ, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թիվ 31-33 սահմանակետերով անցնում է 424մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը անտառով թեքվում է հյուսիս, անցնում 196մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում է 912մ, հատելով ձորը, ձորակը և դաշտային ճանապարհները, հասնում լեռան լանջի վրա գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1311.0մ, հասնում է թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 44 սահմանակետով անցնում է 632մ, հասնում թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 46 սահմանակետով անցնում 783մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 48-52 սահմանակետերով անցնում 953մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 54-60 սահմանակետերով անցնում 820մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 75մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 63-85 սահմանակետերով անցնում է 1935մ, հասնում Մեղրաձոր, Մարմարիկ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14220մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.29

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեղրաձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Տավուշի մարզին, «Գ»-«Դ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Աղավնաձոր գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Մարմարիկ գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Արզական գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Արագածոտնի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով` Հանքավան գյուղական համայնքին և «Ժ»-«Ա» հատվածով` Արտավազ գյուղական համայնքին:

ՄԵՂՐԱՁՈՐ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Լոռու մարզերի սահմանների հետ:

ՄԵՂՐԱՁՈՐ-ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Տավուշի մարզերի սահմանների հետ:

ՄԵՂՐԱՁՈՐ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ՄԵՂՐԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Մեղրաձոր, Աղավնաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 960մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 682մ, հասնում Կյումուրլու գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1063մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով Խուրաձոր գետը, թիվ 7 սահմանակետով անցնում է 653մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 786մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 956մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, հատելով Կյումուրլու գետը, անցնում է 1273մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, կրկին հատելով գետը, անցնում 369մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հատում գետը, անցնում 532մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 15 սահմանակետով անցնում 878մ, հասնում 2421.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1581մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 1202մ, հասնում 2614.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Մեղրաձոր գյուղական, Հրազդան քաղաքային համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10935մ է:

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Մեղրաձոր, Աղավնաձոր և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 846մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, թիվ 4 սահմանակետով անցնում 549մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 2217մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Մեղրաձոր, Աղավնաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3612 մ է:

ՄԵՂՐԱՁՈՐ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Մեղրաձոր, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1372մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 308մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 470մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 13 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 311մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում է 822մ, հասնում 2686.8մ նիշ ունեցող լեռան լանջին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից լեռան լանջերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 18-21 սահմանակետերով անցնում 1403մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը լանջի հորիզոնականների ուղղությամբ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 153մ, հասնում է 2095.2մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 124մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այնուհետև լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 25-29 սահմանակետերով անցնում 963մ, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թիվ 31-33 սահմանակետերով անցնում է 424մ և հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը անտառով թեքվում է հյուսիս, անցնում 196մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում է 912մ, հատելով ձորը, ձորակը և դաշտային ճանապարհները, հասնում է լեռան լանջին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում է 1311մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 44 սահմանակետով անցնում 632մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 46 սահմանակետով անցնում 783մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 48-52 սահմանակետերով անցնում 953մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 54-60 սահմանակետերով անցնում 820մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 75մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ- արևելք, ապա հարավ, թիվ 63-85 սահմանակետերով անցնում 1935մ, հասնում Մեղրաձոր, Մարմարիկ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14220մ է:

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Մեղրաձոր, Մարմարիկ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1-21 սահմանակետերով անցնում 4667մ, հասնում է Մեղրաձոր, Արզական գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4667մ է:

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՄԵՂՐԱՁՈՐ-ՀԱՆՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

Մեղրաձոր, Հանքավան և Արտավազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 710մ, հասնում է Մեղրաձոր, Հանքավան և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի երկարությունը 710մ է:

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՐՏԱՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

Մեղրաձոր, Արտավազ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 556մ, հասնում 3040.7մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ժայռերի եզրով, ձորակով, ապա ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք և հարավ, թիվ 5-20 սահմանակետերով անցնում 1728մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 2646մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 1242մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 32-37 սահմանակետերով անցնում 979մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 91մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, թիվ 40 սահմանակետով անցնում 486մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թիվ 42 սահմանակետով անցնելով 945մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ, անցնում 200մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 1090մ, հասնում Մեղրաձոր-Արտավազ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 138մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, որտեղ հատվում է գետի հետ, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 48 սահմանակետով անցնելով 415մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 526մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 164մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 53 սահմանակետով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին, որտեղից անտառի եզրագծով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 55-64 սահմանակետերով անցնում 1367մ, հասնում է թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 66-67 սահմանակետերով անցնում 1430մ, հասնում է թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնում 1399մ, հասնում է թիվ 70 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 309մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72 սահմանակետով անցնում 1257մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 553մ, հասնում է Արտավազ, Մեղրաձոր և Հանքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17992մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.30

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոր Գեղի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արգել գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նուռնուս գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Արզնի գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Նոր Հաճըն քաղաքային համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Գետամեջ գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Նոր Արտամետ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Եղվարդ քաղաքային համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Զորավան գյուղական համայնքին, հյուսիսից «Թ»-«Ա» հատվածով` Քարաշամբի գյուղական համայնքին:

ՆՈՐ ԳԵՂԻ-ԱՐԳԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Նոր Գեղի, Արգել և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 551մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 5-10 սահմանակետերով անցնում 661մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 516մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 304մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 19-21 սահմանակետերով, վարելահողերի եզրով անցնում 276մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, վարելահողերի եզրով, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 499մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 27-31 սահմանակետերով անցնում 426մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 302մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 243մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 172մ, հասնում թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 186մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս, դաշտամիջյան ճանապարհով, թիվ 46-47 սահմանակետերով անցնում 595մ, հասնում թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 49 սահմանակետով անցնում 943մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ լանջով անցնում է 374մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում Արգել-Նոր Գեղի մարզային նշանակության ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ավտոճանապարհով, թիվ 53 սահմանակետով անցնում է 278մ, հասնում ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 49մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 56-59 սահմանակետերով անցնում 217մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Նոր Գեղի, Արգել և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7012մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Նոր Գեղի, Արգել և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ, հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 1-27 սահմանակետերով անցնում 4528մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող Նոր Գեղի, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4528մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ԱՐԶՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Նոր Գեղի, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ, թիվ 1-22 սահմանակետերով անցնում 2575մ, հասնում Նոր Գեղի, Արզնի գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2575մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ՆՈՐ ՀԱՃԸՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Նոր Գեղի, Արզնի գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Նոր Հաճըն բնակավայրի հյուսիսային եզրագծով անցնող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1158մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 230մ, հասնում ցանկապատի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 394մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 196մ, հասնում Աբովյան-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնում 1267մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 47մ, հատելով երկաթգիծը, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով, գերեզմանոցի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17 սահմանակետով անցնում 273մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, անցնում 149մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 97մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 21- 22 սահմանակետերով անցնում 418մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 96մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 25-28 սահմանակետերով անցնում 335մ, հասնում Նոր Գեղի, Գետամեջ գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4659 մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Նոր Գեղի, Գետամեջ և Նոր Արտամետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1- 2 սահմանակետերով անցնում 859մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 4 սահմանակետով անցնում 322 մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 218մ, հասնում Նոր Գեղի, Գետամեջ գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1399 մ է:

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Նոր Գեղի, Նոր Արտամետ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 966մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 114 մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 313 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 205 մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարով, թիվ 16 սահմանակետով անցնում է 218մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, նորից` հյուսիս- արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում է 1593 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, բնակավայրի եզրով, դաշտային ճանապարհով և թիվ 25-28 սահմանակետերով անցնում է 378 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 30-35 սահմանակետերով անցնում է 1172 մ, հասնում թիվ 36 սահամանակետին, ապա կտրուկ թեքվում է արևմուտք, անցնում է 318 մ, հասնում թիվ 37 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ, անցնում է 848 մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 173 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, այնուհետև հյուսիս և հյուսիս-արևմուտք, հատուկ նշանակության հողերի եզրով, թիվ 40-44 սահմանակետերով անցնում է 1252 մ, հասնում թիվ 45 սահմանակետին, որտեղից սահամանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 46 սահմանակետով անցնում է 275 մ, հասնում թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 153 մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գյուղամիջյան ճանապարհով, թիվ 50 սահմանակետով անցնում է 558 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 53 սահմանակետով անցնում 223 մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով անցնում 414 մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 127 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոր Գեղի, Նոր Արտամետ և Գետամեջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9482մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1581մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 503մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 189մ, հասնում է Եղվարդ քաղաքային, Նոր Արտամետ և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2273մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ԶՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

Նոր Գեղի, Զորավան և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 606մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-8 սահմանակետերով անցնում 1274մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 943մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 557մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 462մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 15 սահմանակետով անցնում 617մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1162մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 21 սահմանակետով անցնում 745մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23 սահմանակետով անցնում 1346մ, հասնում Նոր Գեղի-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորակով, թիվ 25-28 սահմանակետերով անցնում 925մ, հասնում թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 704մ, հասնում Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9343մ է:

ՆՈՐ ԳԵՂԻ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

Նոր Գեղի, Արգել և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ավտոճանապարհով, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 1769մ, հասնում ավտոճանապարհի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Նոր Գեղի, Քարաշամբ և Զորավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1769մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.31

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոր Արտամետ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը հյուսիսից, արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նոր Գեղի գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գետամեջ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, արևմուտքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Եղվարդ քաղաքային համայնքին:

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Նոր Արտամետ, Նոր Գեղի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 966մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 114 մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 313 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 205 մ, հասնում թիվ 15 սահմանակետին, թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարով, թիվ 16 սահմանակետով անցնում է 218 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, նորից` հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում է 1593 մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, բնակավայրի եզրով, դաշտային ճանապարհով և թիվ 25-28 սահմանակետերով անցնում է 378 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 30-35 սահմանակետերով անցնում է 1172 մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է արևմուտք, անցնում 318 մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ, անցնում է 848 մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 173 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, այնուհետև հյուսիս և հյուսիս-արևմուտք, հատուկ նշանակության հողերի եզրով, թիվ 40-44 սահմանակետերով անցնում է 1252 մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 46 սահմանակետով անցնում է 275 մ, հասնում թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 153 մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գյուղամիջյան ճանապարհով, թիվ 50 սահմանակետով անցնում է 558 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 53 սահմանակետով անցնում է 223 մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով անցնում է 414 մ, հասնում թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 127 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոր Արտամետ, Նոր Գեղի և Գետամեջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9482մ է:

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոր Արտամետ, Գետամեջ և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողերի եզրով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 686մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 293մ, հասնում Մրգաշեն, Գետամեջ և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 980մ է:

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Նոր Արտամետ, Գետամեջ և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 1-19 սահմանակետերով անցնում 1494մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքից դեպի աջ սկիզբ առնող ջրանցքի ջրթող վահանակի սկզբնակետում գտնվող Նոր Արտամետ, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1494 մ է:

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 345մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից Արզնի-Շամիրամ ջրանցքով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 3-24 սահմանակետերով անցնում 1803մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 391 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում է 307 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 30-36 սահմանակետերով անցնում է 361 մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 33-39 սահմանակետերով անցնում է 363 մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, գյուղամիջյան ճանապարհով անցնում 325 մ, հասնում է թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 165 մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 225 մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքից դեպի աջ սկիզբ առնող ջրանցքի ջրթող վահանակի սկզբնակետում գտնվող Նոր Արտամետ, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4286մ է:

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Նոր Արտամետ, Նոր Գեղի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 636մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով, առվով անցնում 182մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 656մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1473մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.32

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ողջաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Ողջաբերդ գյուղական համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ձորաղբյուր գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զովք գյուղական համայնքին, հարավից և արևելքից` «Գ»-«Դ» հատվածով` Գեղադիր գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Երևան քաղաքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Ջրվեժ գյուղական համայնքին:

ՈՂՋԱԲԵՐԴ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ողջաբերդ, Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում թիվ 9 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 120մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 734մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, կրկին` հյուսիս-արևելք, թիվ 15-20 սահմանակետերով անցնում 947մ, հասնում թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 22 սահմանակետով 157մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը դարձյալ դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 971մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 370մ, հասնում է Ողջաբերդ, Ձորաղբյուր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4625մ է:

ՈՂՋԱԲԵՐԴ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ողջաբերդ, Ձորաղբյուր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 621մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 270մ, հասնում է Ողջաբերդ, Զովք և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 891մ է:

ՈՂՋԱԲԵՐԴ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով 1417մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 3000մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում է 834մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 120մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 563մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 107մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով թիվ 14-15 սահմանակետերով 1043մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 198մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 259մ, հասնում է Ողջաբերդ, Գեղադիր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7666մ է:

ՈՂՋԱԲԵՐԴ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ողջաբերդ, Հացավան գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 309մ, հասնում է Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 309մ է:

ՈՂՋԱԲԵՐԴ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՈՂՋԱԲԵՐԴ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Ողջաբերդ, Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 426մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, լեռնաշղթայով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 813մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-21 սահմանակետերով անցնում 1285մ, հասնում թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-42 սահմանակետերով անցնում 2512մ, հասնում Ողջաբերդ, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5940մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.33

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պտղնի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ հատվածով սահմանակից է Բալահովիտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վերին Պտղնի գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Գետամեջ գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Աբովյան քաղաքային համայնքին:

ՊՏՂՆԻ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Պտղնի, Բալահովիտ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 425մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, անցնում 416մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-14 սահմանակետերով անցնում 586մ, հասնում է Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1428մ է:

ՊՏՂՆԻ-ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 281մ, հասնում է Երևան-Սևան մայրուղու եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև հատում է ճանապարհը, անցնում 31մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Գետամեջ-Վերին Պտղնի միջհամայնքային ճանապարհը, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 2749մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում երկաթգիծը, անցնում 117մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 330մ, հասնում է Պտղնի, Վերին Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4000մ է:

ՊՏՂՆԻ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՊՏՂՆԻ-ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Պտղնի, Քանաքեռավան և Գետամեջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Հրազդան գետով թեքվում է արևմուտք, անցնում 182մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա ոլորապտույտներով, թիվ 2-12 սահմանակետերով թեքվում է դեպի հարավ, անցնում 1189մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով շարունակվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և, անցնելով 2107մ, հասնում է Պտղնի, Քանաքեռավան գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3477մ է:

ՊՏՂՆԻ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Պտղնի, Գետամեջ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 91մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ձորով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 2-22 սահմանակետերով անցնում 1245մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև ժայռերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 363մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, նորից ժայռերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 28-55 սահմանակետերով անցնում 1946մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Գետամեջ-Վերին Պտղնի միջհամայնքային ավտոճանապարհը, անցնում 345մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դեպի այգեգործական հողատարածք տանող ավտոճանապարհը, անցնում 488մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Պտղնի, Գետամեջ և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4477մ է:

ՊՏՂՆԻ-ԱԲՈՎՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Պտղնի, Բալահովիտ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 35մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 441մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 49մ, հասնում է Պտղնի, Գետամեջ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 525մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.34

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պռոշյան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Պռոշյան գյուղական համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Քասախ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

ՊՌՈՇՅԱՆ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Պռոշյան գյուղական, Եղվարդ քաղաքային համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 1344.3մ նիշ ունեցող բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 890մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 1024մ, հասնում Պռոշյան, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1914մ է:

ՊՌՈՇՅԱՆ-ՔԱՍԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Պռոշյան, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 364մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 246մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 331մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1387մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթգծով անցնում 390մ, հասնում է երկաթգծի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 13-16 սահմանակետերով անցնում 546մ, հասնում է ջրանցքի և ձորակի հատման տեղում գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 18-52 սահմանակետերով անցնում 3466մ, հասնում է քարի վերամշակման արտադրամասի ցանկապատի մոտ գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ արտադրամասի տարածքով անցնում է 76մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա դարձյալ նույն ուղղությամբ անցնում է 45մ, հասնում է Պռոշյան, Քասախ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6851մ է:

ՊՌՈՇՅԱՆ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՊՌՈՇՅԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.35

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ջրվեժ գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ձորաղբյուր գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ողջաբերդ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Երևան քաղաքին, հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Առինջ գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Ձորաղբյուր գյուղական համայնքին, հարավ-արևելքից, արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին:

ՋՐՎԵԺ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 444մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա առվով թեքվում է հյուսիս-արևելք, արևելք և հարավ-արևելք, թիվ 5-38 սահմանակետերով անցնում 3791մ, հասնում է Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4235մ է:

ՋՐՎԵԺ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ջրվեժ, Ողջաբերդ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 426մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, լեռնաշղթայով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 813մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-21 սահմանակետերով անցնում 1285մ, հասնում թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-42 սահմանակետերով անցնում 2512մ, հասնում Ջրվեժ, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5940մ է:

ՋՐՎԵԺ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՋՐՎԵԺ-ԱՌԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ջրվեժ, Առինջ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 69մ, հատելով Աբովյան-Մասիս հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 272մ, հասնում է Ջրվեժ, Առինջ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 341մ է:

ՋՐՎԵԺ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ջրվեժ, Ձորաղբյուր և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 312մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ճանապարհով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 667մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, բլրակներով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Ջրվեժ բնակավայրի սահմանով սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 12-17 սահմանակետերով անցնում 598մ, հասնում է Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 25837մ է:

ՋՐՎԵԺ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Դ»

«Զ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.36

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սարալանջ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արագյուղ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զորավան գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

ՍԱՐԱԼԱՆՋ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Սարալանջ, Արագյուղ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1306մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում է 478մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 785մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17 սահմանակետով անցնում է 915մ, հասնում Սարալանջ բնակավայրի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 636մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնում 79մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով, թիվ 25-27 սահմանակետերով անցնում 877մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29 սահմանակետով անցնում է 389մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դաշտային ճանապարհով, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 903մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 34-37 սահմանակետերով անցնում է 2652մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 187մ, հասնում է ձորակում գտնվող Սարալանջ, Արագյուղ և Զորավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9208մ է:

ՍԱՐԱԼԱՆՋ-ԶՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Սարալանջ, Զորավան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, հատելով ձորակը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1762մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում 337մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 416մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թիվ 12 սահմանակետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 283մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, ձորակով, թիվ 14-29 սահմանակետերով անցնում 1853մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 420մ, հասնում է Սարալանջ, Արագյուղ և Զորավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5644մ է:

ՍԱՐԱԼԱՆՋ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.37

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սոլակ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկաձոր քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ֆանտան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Ալափարս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Բջնի գյուղական համայնքին:

ՍՈԼԱԿ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ձորի եզրին գտնվող Սոլակ, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 69մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 109մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ և անցնելով թիվ 6 սահմանակետով 139մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-16 սահմանակետերով անցնում 1025մ, հատելով ձորակները, հասնում է բարձունքի վրա գտնվող Սոլակ, Քաղսի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1805մ է:

ՍՈԼԱԿ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Բարձունքի վրա գտնվող Քաղսի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1356մ, հատելով ձորակները, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 56մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 42մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 390մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 17 սահմանակետով 612մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 562մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 20-22 սահմանակետերով անցնելով 1197մ, հատելով ձորակները, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 493մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում Հրազդան գետը, երկաթգիծը, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 3391մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 44մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 51մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, թիվ 33 սահմանակետով անցնելով 101մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով Սոլակ-Քաղսի միջհամայնքային և Երևան-Սևան հանրապետական նշանակության ճանապարհները, բլրակների վրայով, թիվ 35-49 սահմանակետերով անցնելով 13194մ, հասնում է 2435մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, թիվ 51 սահմանակետով անցնելով 1456մ, հասնում է Սոլակ, Ֆանտան և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22943մ է:

ՍՈԼԱԿ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Սոլակ, Ֆանտան և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով բարձունքներով, թիվ 1-19 սահմանակետերով 1477մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով արևելք և անցնելով 1561մ, հասնում է Սոլակ, Ֆանտան և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3038մ է:

ՍՈԼԱԿ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Սոլակ, Ալափարս և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 241մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից բարձունքներով և լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1791մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 804մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 723մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 887մ, հասնում է Սոլակ, Ալափարս և Ֆանտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4444մ է:

ՍՈԼԱԿ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Ձորի եզրին գտնվող Սոլակ, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 842մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 183մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 695մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 1319մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, թիվ 9-12 սահմանակետերով անցնում է 3417մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 282մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 2285մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20-33 սահմանակետերով անցնում 1567մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 64մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 36-44 սահմանակետերով անցնելով 6654մ, հասնում է Սոլակ, Բջնի և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17481մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.38

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սևաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Զառ գյուղական համայնքին:

ՍԵՎԱԲԵՐԴ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ՍԵՎԱԲԵՐԴ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

3148.1մ նիշ ունեցող Սևաբերդ, Գեղաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 683մ, հասնում է 3127.3մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, 3115.3մ նիշ ունեցող բարձունքով և թիվ 2 սահմանակետով անցնում 1280մ, հասնում է 3319մ նիշ ունեցող Աղմաղան սարի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 527մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և, անցնելով 928մ, հասնում է 3220.3մ նիշ ունեցող Զեյնարիթե սարի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 216մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 7 սահմանակետով անցնում է 2444մ, հասնում է 2827մ նիշ ունեցող լճակից հարավ գտնվող ավերակի հարավային եզրի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 963մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, ջրհավաքով անցնում է 778մ, հասնում ձորակների հատման տեղում գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 494մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և, անցնելով 157մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այստեղից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնում է 926մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք 648մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անցնում է թիվ 15 սահմանակետով 1178մ, հասնում Սևաբերդ, Գեղաշեն և Զառ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11223մ է:

ՍԵՎԱԲԵՐԴ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

Սևաբերդ, Զառ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղվելով արևմուտք, Կանաչ լճի արևմտյան ափով հատում է դաշտային ճանապարհը, անցնում ջրհավաքով և թիվ 1 սահմանակետով 579մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լճակների հարավային ձորակով թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում թիվ 3-5 սահմանակետերով 1122մ, հասնում է ճանապարհի և առվակի հատման կետի թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 472մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 363մ, հասնում է ձորակի սկզբնամասի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, ձորակով, թիվ 9-13 սահմանակետերով անցնելով 2609մ, հասնում է ձորակների հատման կետում գտնվող 2715մ նիշ ունեցող թիվ 14 սահմանակետին, որտեղից նույն ձորակով, թիվ 15-16 սահմանակետերով, հետո ժայռի եզրով անցնում է 3062մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ և թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1001մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվելով արևմտյան ուղղությամբ և անցնելով թիվ 21 սահմանակետով 406մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 445մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 130մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 287մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք և, թիվ 26 սահմանակետով անցնելով 699մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 28 սահմանակետով անցնելով 952մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 141մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 964մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է հարավ-արևելք, անցնում 425մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 190մ, հասնում է լեռնագագաթի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 34 սահմանակետով անցնում 606մ, հասնում է առվի ափին գտնվող թիվ 35 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, ապա հարավ, լեռնաշղթայով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 886մ, հասնում է Զառ-Սևաբերդ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 148մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-46 սահմանակետերով անցնում է 1234մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, թիվ 48-50 սահմանակետերով անցնում 2147մ, հասնում է Սևաբերդ, Զառ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18869մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.39

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերին Պտղնի գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բալահովիտ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Առինջ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին և հյուսիս-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Պտղնի գյուղական համայնքին:

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Վերին Պտղնի, Բալահովիտ և Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 858մ, հատելով Երևան-Աբովյան մարզային նշանակության ճանապարհը, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 83մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 92մ, հասնում է երկաթգծի մոտ գտնվող Վերին Պտղնի, Առինջ և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1033մ է:

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ԱՌԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Վերին Պտղնի, Առինջ և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 715մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Աբովյան-Մասիս ճանապարհը, թիվ 6-12 սահմանակետերով` երկաթգծին զուգահեռ, անցնում 1384մ, հասնում է երկաթգծի և խճուղային ճանապարհը հատող կամրջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14-22 սահմանակետերով անցնում 1459մ, հասնում է Վերին Պտղնի, Առինջ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3559մ է:

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Վերին Պտղնի, Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 281մ, հասնում է Երևան-Սևան մայրուղու եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև հատում է ճանապարհը, անցնում 31մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Գետամեջ-Վերին Պտղնի միջհամայնքային ճանապարհը, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 2749մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում երկաթգիծը, անցնում 117մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 330մ, հասնում է Վերին Պտղնի, Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4000մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.40

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Քանաքեռավան համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գետամեջ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Պտղնի գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Զովունի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Մրգաշեն համայնքին:

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Քանաքեռավան, Գետամեջ և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 289մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 142մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 213մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 256մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 184մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թռչնաբուծական ֆաբրիկայի սահմանով թեքվում է հարավ, թիվ 12 սահմանակետով անցնում 573մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 428մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին, այնուհետև գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 981մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը հատում է գետը, անցնում 26մ, հասնում է Քանաքեռավան, Գետամեջ և Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3092մ է:

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Քանաքեռավան, Գետամեջ և Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Հրազդան գետով թեքվում է արևմուտք, անցնում 182մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա ոլորապտույտներով, թիվ 2-12 սահմանակետերով թեքվում դեպի հարավ, անցնում 1189մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով շարունակվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և, անցնելով 2107մ, հասնում է Քանաքեռավան, Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3477մ է:

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ԶՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Քանաքեռավան, Զովունի և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակում, սահմանագիծը ձորակով իջնում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-29 սահմանակետերով անցնելով 3805մ, հասնում է Քանաքեռավան, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3805մ է:

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Քանաքեռավան, Գետամեջ և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 1-19 սահմանակետերով անցում 1494մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքից աջ սկիզբ առնող ջրանցքի ջրթող վահանակի սկզբնակետում գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21 սահմանակետով, բնակավայրի եզրագծով, կիսախողովակներով, ջրանցքով անցնում 518մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 23-24 սահմանակետերով, բնակավայրի եզրագծով, նույն ջրանցքով անցնում 388մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բնակավայրի եզրագծով, ջրանցքով անցնում 901մ, հասնում է Մրգաշեն-Քանաքեռավան մարզային նշանակության ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ավտոճանապարհով, թիվ 27-33 սահմանակետերով անցնում 1557մ, հասնում է ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դուրս գալով ավտոճանապարհից, թիվ 35 սահմանակետով անցնում է 244մ, հասնում ձորակում գտնվող թիվ 36 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորակի հունով, թիվ 37-46 սահմանակետերով անցնում 1587մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Քանաքեռավան, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6688մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.41

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարածքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Տարածքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկաձոր քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, արևելքից և հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Լեռնանիստ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ֆանտան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին:

ՔԱՂՍԻ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Բարձունքի վրա գտնվող Քաղսի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով և ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-13 սահմանակետերով անցնում 1400մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 130մ, հասնում է Քաղսի գյուղական, Ծաղկաձոր և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1530մ է:

ՔԱՂՍԻ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Քաղսի գյուղական և Հրազդան, Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 131մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 164մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 64մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 245մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անտառով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 128մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-13 սահմանակետերով անցնում 644մ, հասնում է ժայռի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 108մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 581մ, հատելով առուն և դաշտային ճանապարհը, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 559մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 71մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, առվով թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 23-32 սահմանակետերով անցնում 2137մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 34-36 սահմանակետերով անցնում է 1130մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 38 սահմանակետով անցնում է 440մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 640մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 41մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 543մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 538մ, հասնում է 1988 մ նիշ ունեցող Սուր Սար լեռան գագաթին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 473մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 48 սահմանակետով անցնում 587մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 492մ, հատում երկաթգիծը, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է նորից հարավ-արևելք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 783մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը բնակավայրի սահմանով, թիվ 55-59 սահմանակետերով անցնում է 695մ, հատելով Քաղսի-Հրազդան միջհամայնքային և Երևան-Սևան միջպետական նշանակության ճանապարհները, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61-62 սահմանակետերով անցնում է 1468մ, հասնում է թիվ 63 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով նորից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-65 սահմանակետերով անցնում 1166մ, հասնում է Քաղսի, Լեռնանիստ գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14511մ է:

ՔԱՂՍԻ-ԼԵՌՆԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Քաղսի, Լեռնանիստ գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1332մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, 2157.3մ նիշ ունեցող բարձունքով անցնում 1577մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 87մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 825մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ 5 սահմանակետով 935մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-12 սահմանակետերով անցնում 6007մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 14-16 սահմանակետերով անցնելով 2407մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 287մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 1551մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում բարձունքի վրա գտնվող Քաղսի, Լեռնանիստ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15010մ է:

ՔԱՂՍԻ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ՔԱՂՍԻ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Քաղսի, Ֆանտան և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք և բարձունքներով, թիվ 1 սահմանակետով անցնելով 889մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը , թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 892մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը , թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով բարձունքներով, թիվ 5-7 սահմանակետերով 2215մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով 854մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Քաղսի, Ֆանտան գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4850մ է:

ՔԱՂՍԻ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Բարձունքի վրա գտնվող Քաղսի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում է 1356մ, հատելով ձորակները, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում է 56մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 42մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում է 390մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 17 սահմանակետով 612մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 562մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 20-22 սահմանակետերով 1197մ, հատելով ձորակները, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 493մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում Հրազդան գետը, երկաթգիծը, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 3391մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 44մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 51մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, թիվ 33 սահմանակետով անցնելով 101մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով Սոլակ-Քաղսի միջհամայնքային և Երևան-Սևան հանրապետական նշանակության ճանապարհները, անցնելով բլրակների վրայով, թիվ 35-49 սահմանակետերով 13194մ, հասնում է 2435մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 51 սահմանակետով 1456մ, հասնում է Քաղսի, Ֆանտան և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22943մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.42

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Քասախ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զովունի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Պռոշյան գյուղական համայնքին:

ՔԱՍԱԽ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Քասախ, Պռոշյան գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1384մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 3 սահմանակետով անցնում 1076մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 783մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրանցքով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թիվ 7-17 սահմանակետերով անցնում է 845մ, հասնում ջրանցքի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զովունի և Քասախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4088մ է:

ՔԱՍԱԽ-ԶՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Քասախ, Զովունի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, ոռոգման խողովակաշարին զուգահեռ` թիվ 1-21 սահմանակետերով անցնում 2276մ, հասնում է ՕԿՋ-ի ցանկապատի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 23-24 սահմանակետերով, ՕԿՋ-ի ցանկապատով անցնում 226մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ասֆալտապատ ճանապարհով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 550մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 29-38 սահմանակետերով անցնում 1040մ, հասնում Քասախ, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4092մ է:

ՔԱՍԱԽ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

ՔԱՍԱԽ-ՊՌՈՇՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Քասախ, Պռոշյան գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 364մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 246մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 331մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1387մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթգծով անցնում 390մ, հասնում է երկաթգծի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 13-16 սահմանակետերով անցնում 546մ, հասնում է ջրանցքի և ձորակի հատման տեղում գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 18-52 սահմանակետերով անցնում 3466մ, հասնում է քարի վերամշակման արտադրամասի ցանկապատի մոտ գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ արտադրամասի տարածքով անցնում է 76մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա դարձյալ նույն ուղղությամբ անցնում է 45մ, հասնում Քասախ, Պռոշյան գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6851մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 8.43

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆանտան գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալափարս գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Հատիս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Կապուտան գյուղական համայնքին, արևմուտքից «է»-«Ը» հատվածով` Նուռնուս գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Կարենիս գյուղական համայնքին:

ՖԱՆՏԱՆ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ֆանտան, Կարենիս, Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2897 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 437մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 1260մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 720մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 414 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 2266 մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 1276մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 856մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 475 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 36-37 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 198մ, հասնում թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 206մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 408մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 430մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 1172մ, հասնում Ֆանտան, Սոլակ և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15040մ է:

ՖԱՆՏԱՆ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ֆանտան, Սոլակ և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով բարձունքներով, թիվ 1-19 սահմանակետերով 1477մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով արևելք և անցնելով 1561մ, հասնում է Ֆանտան, Սոլակ և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3038մ է:

ՖԱՆՏԱՆ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ֆանտան, Քաղսի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք և բարձունքներով, թիվ 1 սահմանակետով անցնելով 889մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 892մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով բարձունքներով, թիվ 5-7 սահմանակետերով 2215մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով 854մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Ֆանտան, Քաղսի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4850 մ է:

ՖԱՆՏԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

ՖԱՆՏԱՆ-ՀԱՏԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ֆանտան, Հատիս և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս- արևելք, թիվ 1-5 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1331մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 633մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-20 սահմանակետերով անցնում 2914մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 272մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 170մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 273 մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, թիվ 29 սահմանակետով անցնում 199մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 313 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 33-39 սահմանակետերով անցնում 1089 մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում հարավ- արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 902 մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 342մ, հասնում թիվ 43 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 44 սահմանակետով անցնում 996մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 46-50 սահմանակետերով անցնում 1015մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, այնուհետև բլրակներով թեքվում է հարավ-արևելք, թիվ 52-66 սահմանակետերով անցնում 2041մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 68-69 սահմանակետերով անցնում 459մ, հասնում թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 71 սահմանակետով անցնում 900մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 73 սահմանակետով անցնում 430մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 381մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին, ապա ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 76-83 սահմանակետերով անցնում 741 մ, հասնում թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 450մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 85 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 86-87 սահամանակետերով անցնում 187մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 89-99 սահմանակետերով անցնում 887մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է արևելք, թիվ 101-103 սահմանակետերով անցնում 689մ, հասնում թիվ 104 սահմանակետին, ապա բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 104-107 սահմանակետերով անցնում 1280մ, հասնում թիվ 108 սահմանակետին: Թիվ 108 սահմանակետից սահմանագիծը բլրակներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 109-112 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 113 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևելք, թիվ 114-116 սահմանակետերով անցնում 1455մ, հասնում Ֆանտան, Հատիս գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22103մ է:

ՖԱՆՏԱՆ-ԿԱՊՈՒՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ֆանտան, Կապուտան և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սևան-Երևան հին ավտոճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով, ավտոճանապարհով անցնում 173 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 824մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 1461մ, հասնում 2299.9 մ նիշ ունեցող Քոթանդաղ սարի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 2784 մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, անցնում 153 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1067մ, հասնում Ֆանտան, Հատիս և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանաման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6463մ է:

ՖԱՆՏԱՆ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Ֆանտան, Նուռնուս և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սևան-Երևան հին ավտոճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, ավտոճանապարհով անցնում է 465մ, հասնում Ֆանտան, Կապուտան և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 465մ է:

ՖԱՆՏԱՆ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Ֆանտան, Կարենիս և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 170 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 793մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 515մ, հասնում Սևան-Երևան հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, ավտոճանապարհով անցնում 475մ, հասնում Ֆանտան, Նուռնուս և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1953մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարալիկ քաղաքային համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Մարալիկ քաղաքային համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հոռոմ և «Բ»-«Գ» հատվածով` Հայրենյաց գյուղական համայնքներին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայկասար գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ձորակապ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Քարաբերդ և «Զ»-«Է» հատվածով` Սարակապ գյուղական համայնքներին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Իսահակյան գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով՝ Լուսաղբյուր գյուղական համայնքին:

ՄԱՐԱԼԻԿ-ՀՈՌՈՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հոռոմ և Լուսաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 1-8 սահմանակետերով անցնելով 1055 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 497 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ փոխելով ուղղությունը դեպի արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնելով 635.0մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում Մարալիկ քաղաքային, Հոռոմ և Հայրենյաց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186 մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Մարալիկ քաղաքային, Հոռոմ և Հայրենյաց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 248 մ, հասնում է 1795.2մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնելով 904 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 1354 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 450 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, հատելով Երևան-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը, անցնելով 179 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 215 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայրենյաց և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3349 մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ՀԱՅԿԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Մարալիկ քաղաքային, Հայրենյաց և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-16 սահմանակետերով անցնելով 1506 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայկասար և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1506 մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ՁՈՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայկասար և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ, ձորով, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 541 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով ձորով, սեփականաշնորհված վարելահողի եզրով, թիվ 8-11 սահմանակետերով 354 մ, հասնում է Գյումրի-Երևան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհով 713 մ, հասնում այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով բնակավայրի փողոցով 51 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է նույն փողոցով և թիվ 15 սահմանակետով 288 մ, հասնում է քարհանք վարչության տարածքի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով քարհանք վարչության տարածքի եզրով և թիվ 17-18 սահմանակետերով 328 մ, հասնում է «Անի» մարզասերների ակումբի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, ապա հարավ, անցնելով մարզասերների ակումբի սահմանաեզրով և թիվ 20-22 սահմանակետերով 450 մ, հասնում է Մարալիկ-Արթիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, այդ ճանապարհով և թիվ 24 սահմանակետով անցնում է 251 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 83 մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 68 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով ձեռնարկության պարսպով 315 մ, հասնում է Արթիկ-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, երկաթգծով, թիվ 29-31 սահմանակետերով անցնում է 549 մ, հասնում Արթիկ-Գյումրի երկաթգծի և Արթիկ-Մարալիկ միջհամայնքային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, միջհամայնքային ճանապարհով անցնելով 185 մ, հասնում է այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 66 մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 150 մ, հասնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով ճանապարահով 90մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Մարալիկ քաղաքային և Ձորակապ գյուղական համայնքի բնակավայրի բաժանման սահմանի վրա գտնվող թիվ 37-46 սահմանակետերով անցնելով 584 մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 48-49 սահմանակետերով անցնելով 1414 մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 362 մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 52-53 սահմանակետերով անցնելով 1527մ, հասնում է Մարալիկ քաղաքային, Ձորակապ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8370 մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ՔԱՐԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Քարաբերդ և Սարակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1832 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 175 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 524 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, թիվ 5 սահմանակետով անցնելով 523 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 201 մ, հասնում է 1874.4մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այդտեղից թեքվելով դեպի հյուսիս, հատելով դաշտային ճանապարհը, սեփականաշնորհված վարելահողերի եզրով, թիվ 8 սահմանակետով անցնելով 1845 մ, հասնում է Ձորաշեն բնակավայրի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, բնակավայրի եզրով անցնելով 219 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, այնուհետև ձորով թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 11-25 սահմանակետերով անցնելով 1180 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 272 մ, հասնում է 1694.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ձորով, թիվ 28-32 սահմանակետերով անցնելով 866 մ, հասնում է 1709.9մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 261 մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 609 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք, սահմանագիծը, անցնելով 278 մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 37 սահմանակետով անցնելով 634 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 39-42 սահմանակետերով անցնելով 1670 մ, հասնում է 1948.0մ նիշ ունեցող եռանկյունաչափական թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 44-46 սահմանակետերով անցնելով 1197 մ, հասնում է1933.6մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը անցնում է նույն ուղղությամբ, թիվ 48 սահմանակետով անցնելով 982 մ, հասնում է Մարալիկ քաղաքային, Ձորակապ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12266 մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ՍԱՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Մարալիկ քաղաքային, Սարակապ և Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 532 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 176 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Քարաբերդ և Սարակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 708 մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Մարալիկ քաղաքային, Իսահակյան և Լուսաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 1-4 սահմանակետերով անցնելով 387 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, թիվ 6 սահմանակետով անցնելով 769 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, հատելով այդ ճանապարհը, նույն ուղղությամբ անցնելով 298 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 658 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի արևելք, թիվ 10 -11 սահմանակետերով անցնելով 345 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 1236 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 16-32 սահմանակետերով անցնելով 1539 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Սարակապ և Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5231մ է:

ՄԱՐԱԼԻԿ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային և Լուսաղբյուր, Հոռոմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 1 սահմանակետով անցնելով 304 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրով, թիվ 3 սահմանակետով անցնելով 859մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրով անցնելով 577 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 6 սահմանակետով անցնելով 262 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 545 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 353 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և անցնելով 390մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 11 սահմանակետով 1100 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 1224 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային և Լուսաղբյուր, Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5613 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ալվար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում` Ախուրյան գետի ափին:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից Է Արդենիս գյուղական համայնքին,

«Բ»-«Գ» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Փոքր Սեպասար գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Կրասար գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ամասիա գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին:

ԱԼՎԱՐ-ԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ալվար, Արդենիս և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, սահմանագիծը, Ախուրյան գետի հոսանքին հակառակ անցնելով 5166 մ, հասնում է Ալվար, Արդենիս և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5166 մ է:

ԱԼՎԱՐ-ԱՂՎՈՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ախուրյան գետի ափին գտնվող Ալվար, Աղվորիկ և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գետով անցնելով 3750 մ դեպի հյուսիս-արևելք, հատելով Ամասիա-Աղվորիկ միջհամայնքային ճանապարհը, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով ջրագիծը, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 1873 մ, հասնում է Ալվար, Աղվորիկ և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5623 մ է:

ԱԼՎԱՐ-ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ալվար, Աղվորիկ և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով, հատելով Ախուրյան գետը, այնուհետև անցնելով թիվ 2 սահմանակետով 2228 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով գագաթների վրայով, թիվ 4-7 սահմանակետերով 1896 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 472մ, սահմանագիծը հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող Ալվար, Փոքր Սեպասար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4716 մ է:

ԱԼՎԱՐ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ալվար, Փոքր Սեպասար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով իջնելով 2157 մ դեպի հարավ, հասնում է գետի ափին գտնվող Ալվար, Կրասար և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2157 մ է:

ԱԼՎԱՐ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ալվար, Ամասիա և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 և 2 սահմանակետերով 1158մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնելով 284մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա այդ ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, հատվում է Հովտուն-Ալվար միջհամայնքային ճանապարհի հետ և, անցնելով 1235մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի և ճանապարհի հատման տեղում: Այդտեղից թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնելով 350մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և առուն, անցնելով թիվ 7 և 8 սահմանակետերով 1861մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, հատելով Ամասիա-Ալվար միջհամայնքային ճանապարհը, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 1722 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիայի, Ալվարի և Կրասարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6611 մ է:

ԱԼՎԱՐ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Ախուրյան գետի եզրին գտնվող Ալվար, Բերդաշեն և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 648մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք և, անցնելով 283.0մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3-6 սահմանակետերով 1056.0 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 8-14 սահմանակետերով 3296 մ, հասնում է Ալվար, Բերդաշեն և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5283 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.3

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ախուրյան գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիրակ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Կամո գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կառնուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Բասեն գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Արևիկ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ազատան գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Գյումրի քաղաքային համայնքին:

ԱԽՈՒՐՅԱՆ-ՇԻՐԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Գյումրի-Վանաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող Ախուրյան, Շիրակ գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 625մ, հասնում է Սալվինազ գետի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով Սալվինազ գետով 214մ, հասնում է ոռոգման ջրագծի և Սալվինազ գետի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով առվով, թիվ 3-7 սահմանակետերով 1006մ, հասնում է առվի և միջհամայնքային ճանապարհի հատման տեղում գտնվող Ախուրյան, Շիրակ և Կամո գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1844 մ է:

ԱԽՈՒՐՅԱՆ-ԿԱՄՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Կամո-Ախուրյան միջհամայնքային ճանապարհի և առվի հատման տեղում գտնվող Ախուրյան, Կամո և Շիրակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ճանապարհով անցնելով 670մ դեպի հարավ-արևմուտք, հասնում է ջրագծի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, առվով թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով Կամո-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1542մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս և, անցնելով 648մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, առվով անցնելով 1125մ, հատելով սելավատարը, հասնում է կիսախողովակի եզրին գտնվող Ախուրյան, Կամո և Կառնուտ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3985մ է:

ԱԽՈՒՐՅԱՆ-ԿԱՌՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ջրագծի եզրին գտնվող Ախուրյան, Կամո և Կառնուտ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 586մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով արևելք, անցնելով առվով 55մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ, կիսախողովակին զուգահեռ անցնելով 589մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնելով 85մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 6 սահմանակետով 481մ, հասնում է ջրագծի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, հատելով ջրանցքը, անցնելով թիվ 8 սահմանակետով 621մ, հասնում է Ախուրյան-Կառնուտ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, Ախուրյան-Կառնուտ միջհամայնքային ճանապարհով անցնելով 511 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 345մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից հատելով ջրանցքը, անցնելով 301մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնելով 73մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով 193մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 744մ, հատելով ջրագիծը, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա անցնելով նույն ուղղությամբ 368 մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 174մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 18 սահմանակետով 490մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այդտեղից թեքվելով հարավ, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 135մ, հասնում է Ախուրյան, Կառնուտ և Բասեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5752մ է:

ԱԽՈՒՐՅԱՆ-ԲԱՍԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ախուրյան, Կառնուտ և Բասեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով 747մ, հասնում է Ախուրյան, Բասեն և Արևիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 747 մ է:

ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԵՎԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Գյումրի-Արևիկ երկաթուղու եզրին գտնվող Ախուրյան, Արևիկ և Ազատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 63մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 354մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, Արևիկ բազայի տարածքի վրայով անցնելով 361մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից առվով անցնելով հարավ-արևելք 1285մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով թիվ 5-9 սահմանակետերով 2299մ, հատելով Արևիկ-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը, ապա առուն, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով Այգաբացի ջրանցքը, անցնելով 804մ, հասնում է լանջի վրայի թիվ 11 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով թիվ 12 սահմանակետով 651մ, հասնում է Ախուրյան, Բասեն և Արևիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5816մ է:

ԱԽՈՒՐՅԱՆ-ԱԶԱՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ախուրյան, Ազատան գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման Գյումրի-Արթիկ երկաթուղու և Ջաջուռ գետի հատման տեղում գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Գյումրի-Արթիկ երկաթգծով անցնելով դեպի հարավ-արևելք 1997մ, հասնում է Գյումրի-Արևիկ երկաթուղու եզրին գտնվող Ախուրյան, Արևիկ և Ազատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1997մ է:

ԱԽՈՒՐՅԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Գյումրի-Վանաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող Ախուրյան, Շիրակ գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, Գյումրի-Վանաձոր միջհամայնքային ճանապարհով անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 1107 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով Գյումրի քաղաքի եզրին գտնվող թիվ 4-7 սահմանակետերով 382մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 505մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 159մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, սահմանագիծը թեքվելով հարավ, Գյումրի քաղաքի եզրով, թիվ 11-15 սահմանակետերով անցնելով 705մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 17 սահմանակետով 133 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 45 մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որից հետո թեքվելով արևմուտք, անցնելով թիվ 20 սահմանակետով 254մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 58մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա թեքվելով արևելք, անցնելով 59մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 24-30 սահմանակետերով 328մ, հասնում է «Սալվինազ» կոչվող սելավատարի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից անցնելով սելավատարով 133մ, հասնում է սելավատարի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 74մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս, անցնելով 68մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, որտեղից թեքվելով արևելք, անցնելով 51մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով թիվ 36-51 սահմանակետերով 909մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, նորից անցնելով Գյումրի քաղաքի եզրով, թիվ 53-57 սահմանակետերով 269մ, հասնում է «Սալվինազ» կոչվող սելավատարի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, անցնելով սելավատարով 1195մ, հատում է Գյումրի-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը, հասնում Գյումրի-Արթիկ երկաթուղու և սելավատարի հատման տեղում գտնվող թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով երկաթգծով 483մ, հասնում է Գյումրի-Արթիկ երկաթուղու և Ջաջուռ գետի հատման տեղում գտնվող Ախուրյան, Ազատան գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6916 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.4

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամասիա գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալվար գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Կրասարի գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հովտունի գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Բանդիվանի գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ջրաձորի գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Արեգնադեմի գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Զարիշատ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին:

ԱՄԱՍԻԱ-ԱԼՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ամասիա, Ալվար և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 1 և 2 սահմանակետերով 1158 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնելով 284 մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա այդ ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, հատում է Հովտուն-Ալվար միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1235 մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի և ճանապարհի հատման տեղում: Այդտեղից թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնելով 350 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և առուն, անցնելով թիվ 7 և 8 սահմանակետերով 1861 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևելք, հատելով Ամասիա-Ալվար միջհամայնքային ճանապարհը, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 1722 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Ալվար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6611 մ է:

ԱՄԱՍԻԱ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Ալվար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ -արևելք, Ախուրյան գետով անցնելով 2269 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Կրասար և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2269 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՀՈՎՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Կրասար և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Ախուրյան գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2952 մ, հասնում գետի ափին գտնվող Ամասիա, Հովտուն և Բանդիվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2952մ է:

ԱՄԱՍԻԱ-ԲԱՆԴԻՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ամասիա, Հովտուն և Բանդիվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Ախուրյան գետի հունով թեքվում է դեպի հարավ- արևմուտք, հասնում գետի վրայի Ամասիա-Ցողամարգ ճանապարհի կամրջին, հատում այն, թեքվում նույն ուղղությամբ, գետով անցնելով 2430մ, հասնում գետի ափին գտնվող Ամասիա, Բանդիվան և Ջրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2430.0 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՋՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ամասիա, Ջրաձոր և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 478մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով նույն ուղղությամբ, հատելով Ախուրյանի աջափնյա ջրանցքը, Գյումրի-Ամասիա խճուղին, անցնելով 669մ, հասնում է խճուղու եզրի թիվ 2 սահմանակետին, ապա ջրագծի խողովակաշարով անցնելով 815 մ, հասնում Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Բանդիվան և Ջրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1962մ է:

ԱՄԱՍԻԱ-ԱՐԵԳՆԱԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ամասիա, Արեգնադեմ և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1059մ, հասնում է 2156.3մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք 214մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 4-9 սահմանակետերով 1568 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 1248մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 3153մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, անցնելով 285մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով ձորը, թիվ 17 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 696մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա ջրբաժանով, թիվ 19 սահմանակետով անցնելով 733մ, հասնում 2127.9մ նիշ ունեցող թիվ 20 սահմանակետին, նորից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 243մ, հասնում է Ամասիա, Ջրաձոր և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9198մ է:

ԱՄԱՍԻԱ-ԶԱՐԻՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Ամասիա, Զարիշատ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 489 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնելով 3617 մ, հասնում է Ամասիա, Զարիշատ և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4106մ է:

ԱՄԱՍԻԱ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Ամասիա, Բերդաշեն և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 874մ, հասնում է Բերդաշեն, Ամասիա և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 874մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.5

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Անիավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը «Ա»-«Ա» հատվածով սահմանակից է Նորշեն գյուղական համայնքին:

ԱՆԻԱՎԱՆ-ՆՈՐՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Ա»

Անիավան և Նորշեն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1-5 սահմանակետերով 1056մ, հասնում է Խարկով գնացող ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ-արևելք և անցնելով 281մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 278 մ` հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 395մ, հատում է Երևան-Գյումրի երկաթգիծը, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ և անցնելով 98մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 173մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ և անցնելով 164մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, նորից թեքվում դեպի արևելք և անցնելով 103 մ, հասնում է Արմավիր-Գյումրի խճուղու եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արմավիր-Գյումրի ճանապարհով, թիվ 16-19 սահմանակետերով անցնելով 1129մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որը գտնվում է Գյումրի-Արմավիր խճուղու եզրին: Թիվ 20 սահմանակետից` ճանապարհի հատման տեղից, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 65 մ, հասնում Երևան-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս և անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 923մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 27 սահմանակետով 211մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 29-32 սահմանակետերով 655մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևմուտք և, անցնելով թիվ 34-35 սահմանակետերով 344մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 37-38 սահմանակետերով 827մ, հասնում է Անիավան և Նորշեն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6703մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.6

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Անիպեմզա գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նորշեն գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արագածոտնի մարզին, հարավ-արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետությանը):

ԱՆԻՊԵՄԶԱ-ՆՈՐՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ախուրյան գետի եզրին գտնվող Անիպեմզա, Նորշեն համայնքների և Թուրքիայի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով զինվորական ինժեներական կառույցը, անցնելով 440 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 564մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևելք 585 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից թեքվելով հարավ-արևելք և անցնելով թիվ 4 սահմանակետով 1137մ` հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով թիվ 6 սահմանակետով 566 մ, հասնում է ժայռի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 457մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս և անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 395մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 468մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 16-17 սահմանակետերով 996մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 468մ, հասնում է Երևան-Գյումրի երկաթուղու և ավտոճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով երկաթգիծը և ճանապարհը, անցնելով 438մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք և անցնելով թիվ 21 սահմանակետով 976մ, հասնում է Անիպեմզա, Նորշեն համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7488մ է:

ԱՆԻՊԵՄԶԱ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ԱՆԻՊԵՄԶԱ-ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

«Գ»-«Ա» սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետություն և Թուրքիայի Հանրապետություն միջպետական սահմանագծին:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.7

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշոցք գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զույգաղբյուր և «Գ»-«Դ» հատվածով` Կարմրավան գյուղական համայնքներին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կրասար գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Մեծ Սեպասար գյուղական համայնքին:

ԱՇՈՑՔ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

ԱՇՈՑՔ-ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Աշոցք, Զույգաղբյուր գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 595 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ և անցնելով 4-7 սահմանակետերով 1202 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1146մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում արևմուտք, անցնում թիվ 10 և 11 սահմանակետերով 1133 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 13-15 սահմանակետերով 1210մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ, անցնում 2110մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18-19 սահմանակետերով անցնում 1007մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ձորին զուգահեռ լանջով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում 2611.3մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 23 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, ջրբաժանով, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում թիվ 27 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 28-31 սահմանակետերով անցնելով 1935մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 209մ, հասնում Զույգաղբյուր բնակավայրի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Այնուհետև չփոխելով ուղղությունը, բնակավայրի եզրագծով, թիվ 34-39 սահմանակետերով անցնելով 668մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բնակավայրի եզրին գտնվող թիվ 41-42 սահմանակետերով անցնելով 397մ, հասնում Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, միջհամայնքային ճանապարհով անցնում 707մ, հասնում Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Աշոցք, Զույգաղբյուր և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14817մ է:

ԱՇՈՑՔ-ԿԱՐՄՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Աշոցք, Զույգաղբյուր և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1- 2 սահմանակետերով անցնելով 1160 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 419մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 375մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 253մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Աշոցք-Կարմրավան միջհամայնքային ճանապարհը, լանջով բարձրանում մինչև 2030.8մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 7 սահմանակետը, շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 8 սահմանակետով անցնելով 671մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 10 սահմանակետով անցնելով 381 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Այստեղից թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 12-19 սահմանակետերով անցնելով 878մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 232մ, հասնում է Աշոցք, Կարմրավան և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4809մ է:

ԱՇՈՑՔ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Աշոցք, Կրասար և Մեծ Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը, որը գտնվում է Աշոցք գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1 սահմանակետով անցնելով 103մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 2 սահմանակետին, որից հետո նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով, թիվ 3-12 սահմանակետերով անցնելով 773մ, հասնում է Աշոցք-Կրասար միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Այստեղից հատելով միջհամայնքային ճանապարհը` դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-18 սահմանակետերով անցնելով 834մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից այն թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 20 սահմանակետով անցնում 302մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 22 սահմանակետով անցնում 765մ, հասնում Աշոցք գետի աջ վտակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այնուհետև հատելով վտակը և դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 346մ, հասնում թիվ 25 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով դեպի հարավ, թիվ 26-27 սահմանակետերով անցնելով 482 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 258մ, հասնում է Աշոցք, Կարմրավան և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3997 մ է:

ԱՇՈՑՔ-ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

3000.9 մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող Աշոցք, Մեծ Սեպասար գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ 1647մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, լանջով անցնում է 802մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ 3-10 սահմանակետերով 1396մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա արևելք և, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 631մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 382մ, հասնում է 2910.1մ բարձրություն ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Սահմանագիծը, քիչ թեքվելով հյուսիս և շարունակվելով նույն ուղղությամբ 2728մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը 2773.3 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող եռանկյունաչափական կետն է: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով ուղղվում է դեպի արևմուտք, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 998մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից քիչ փոխում է ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով գագաթներով, թիվ 21-28 սահմանակետերով 3258մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 239մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին: Ապա շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով ջրբաժանով 1107մ` հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհը, անցնելով 449մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, հատելով Աշոցք-Մեծ Սեպասար միջհամայնքային ճանապարհը, անցնելով 114 մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 33 սահմանակետին, ապա թեքվելով արևմուտք, անցնելով 212մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, քիչ թեքվում հարավ-արևմուտք, անցնելով 274մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 36-37 սահմանակետերով 919մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 38 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով անտառի եզրով 469մ, հասնում է Աշոցք գետի ափին գտնվող Մեծ Սեպասար, Աշոցք և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15623 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.8

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՆԱԴԵՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արեգնադեմ համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Արեգնադեմ համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ամասիա համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Ջրաձոր համայնքին, արմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Գտաշեն համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Զարիշատ համայնքին:

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ամասիա, Արեգնադեմ և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1059մ, հասնում է 2156.3մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 214մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 4-9 սահմանակետերով 1568մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 1248մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 3153մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, անցնելով 285մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 17 սահմանակետով հատում է ձորը, ապա դաշտային ճանապարհը, անցնելով 696մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա ջրբաժանով, թիվ 19 սահմանակետով անցնելով 733մ, հասնում է 2127.9մ նիշ ունեցող թիվ 20 սահմանակետին, նորից թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով 243մ, հասնում է Արեգնադեմ, Ջրաձոր և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9198 մ է:

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ՋՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Արեգնադեմ, Ջրաձոր և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով պետական անտառի միջով, հատելով Ախուրյանի աջափնյա ջրանցքը, այնուհետև Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհը, ապա անցնելով ձորով 1610մ, հասնում է Ախուրյան գետին: Այդտեղից Ախուրյան գետով հարավային ուղղությամբ անցնելով 7069մ, հասնում է Արեգնադեմ, Ջրաձոր և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8679 մ է:

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ԳՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Արեգնադեմ, Գտաշեն և Զարիշատ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 1-9 սահմանակետերով 4933մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, հատում է դաշտային ճանապարհը, թիվ 11-13 սահմանակետերով անցնելով 1756մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով անցնելով 4879մ, հասնում է Արեգնադեմ, Գտաշեն և Ջրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11569 մ է:

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ԶԱՐԻՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Արեգնադեմ, Ամասիա և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 705 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ և թիվ 3 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը 575 մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5 սահմանակետով 684մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 157մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով, հատում է դաշտային ճանապարհը և հասնում է Արեգնադեմ, Զարիշատ և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից «Դ» սահմանագծի երկարությունը 1593մ է:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3714մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.9

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արևշատ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արագածոտնի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մեծ Մանթաշ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Փոքր Մանթաշ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Սպանդարյան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Գեղանիստ գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Ջրառատ գյուղական համայնքին:

ԱՐԵՎՇԱՏ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

ԱՐԵՎՇԱՏ-ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ջրագծի եզրին գտնվող Արևշատ, Մեծ Մանթաշ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, հատելով ջրանցքը, անցնելով 361մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, անցնելով բնակավայրի եզրով 411մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 սահմանակետով 661մ, հատելով Սպանդարյան-ՄԵծ Մանթաշ միջհամայնքային ճանապարհը, Մանթաշ գետը, հասնում է գետի ափին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 87մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող Արևշատ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1519մ է:

ԱՐԵՎՇԱՏ-ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Արևշատ, Փոքր Մանթաշ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, ձորով և թիվ 1 սահմանակետով անցնելով 323մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ձորով, թիվ 3-7 սահմանակետերով անցնելով 576մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով թիվ 9 սահմանակետով 122մ, հասնում է բնակավայրի և ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, անցնելով բնակավայրի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով 235մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով բնակավայրի եզրով և թիվ 14-15 սահմանակետերով 822մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող Արևշատ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2079մ է:

ԱՐԵՎՇԱՏ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 296մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Ապա սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է ջրանցքը, անցնելով վարելահողի եզրով 417մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք և անցնելով թիվ 3 սահմանակետով, հատում է դաշտային ճանապարհը, հետո անցնելով թիվ 4-5 սահմանակետերով, հատում է ձորը, ապա անցնելով թիվ 6 սահմանակետով 1760մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 8 սահմանակետով և բնակավայրի եզրով 668մ, հատում է ջրանցքը և հասնում Գետափ-Արևշատ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը հատում է ճանապարհը, Կարկաչան գետը, անցնում 524մ և հասնում է թիվ 10 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է ջրանցքը, անցնելով թիվ 11-13 սահմանակետերով 1221մ, հասնում է Արևշատ, Փոքր Մանթաշ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4886մ է:

ԱՐԵՎՇԱՏ-ԳԵՂԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Արևշատ, Ջրառատ և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 943մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 247մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5-6 սահմանակետերով 464մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է դաշտային ճանապարհը և, թիվ 8-11 սահմանակետերով անցնելով 1026մ, հատում է դաշտային ճանապարհը և հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 13-17 սահմանակետերով 956մ, հասնում է Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3635մ է:

ԱՐԵՎՇԱՏ-ՋՐԱՌԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Արևշատ, Ջրառատ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-5 սահմանակետերով 4213մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 7 սահմանակետով 1479մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 9 սահմանակետով 1756մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 811մ և հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 292մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 356մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 468մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, մի փոքր թեքվելով, շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1063մ, հասնում է Ջրառատ, Արևշատ և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9100 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.10

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՇԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բաշգյուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարապատ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Կաքավասար գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Փոքր Սարիար գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Մեծ Սարիար գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արփենի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Լեռնագյուղ գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Մուսայելյան գյուղական համայնքին:

ԲԱՇԳՅՈՒՂ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ձորի եզրին գտնվող մարզի Բաշգյուղ, Մուսայելյան և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 1042մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում է ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Սարապատ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1042մ է:

ԲԱՇԳՅՈՒՂ-ԿԱՔԱՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Սարապատ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով ձորով 2245մ, հասնում է ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Կաքավասար և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2245մ է:

ԲԱՇԳՅՈՒՂ-ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Կաքավասար և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով ձորով 1623մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 290մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով, լանջով, թիվ 3 սահմանակետով անցնելով 717մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը լանջով անցնելով 487մ դեպի հարավ-արևմուտք, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա լանջով թեքվելով հարավային ուղղությամբ 506մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, անցնելով ձորով, զառիթափ լանջով` արևմտյան ուղղությամբ, թիվ 7-33 սահմանակետերով հատելով Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը 1746մ, հասնում է Չիչխան գետի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 34 սահմանակետին: Ապա սահմանագիծը, թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով Չիչխան գետի աջակողմյան զառիթափ լանջով 487մ, հասնում է 2108.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատելով ձորը 330մ, հասնում է լանջին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը լանջի երկայնքով դեպի արևմուտք թիվ 37 սահմանակետով անցնելով 474մ, հասնում է գագաթին գտնվող Բաշգյուղ, Փոքր Սարիար և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6660մ է:

ԲԱՇԳՅՈՒՂ-ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Բաշգյուղ, Արփենի և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գագաթների վրայով, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով դեպի հյուսիս-արևելք 827մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա անցնելով դեպի հարավ-արևելք 582մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Սահմանագիծը կրկին անցնում է հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում ձորը, անցնում 499մ, հասնում է 2214մ նիշ ունեցող թիվ 6 սահմանակետին, որտեղից թամբով անցնելով 429մ, հասնում է Բաշգյուղ, Մեծ Սարիար և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2845մ է:

ԲԱՇԳՅՈՒՂ-ԱՐՓԵՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Բաշգյուղ, Արփենի և Լեռնագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով դեպի հարավ թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 782մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, անցնելով 31մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, կտրուկ թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 511մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 366մ, հասնում է Բաշգյուղ, Արփենի և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1690մ է:

ԲԱՇԳՅՈՒՂ-ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ձորերի հատման տեղում գտնվող Բաշգյուղ, Լեռնագյուղ և Մուսայելյան համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով ձորով 1349մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 732մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1067մ, հասնում է 2473.9 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5-6 սահմանակետերով 877մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 8 սահմանակետով 835մ, հատում ձորը և հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում թիվ 10 սահմանակետով 205մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, լեռնային ռելիեֆով անցնող դաշտային ճանապարհով հատելով միջհամայնքային ճանապարհը, թիվ 12-59 սահմանակետերով անցնելով 4242մ, հասնում է Չիչխան գետի ակունքից 550մ դեպի հյուսիս գտնվող Բաշգյուղ, Լեռնագյուղ և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9306մ է:

ԲԱՇԳՅՈՒՂ-ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Բաշգյուղ, Մուսայելյան և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 2253մ, հասնում է Բաշգյուղ, Մուսայելյան և Լեռնագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2253մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.11

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՍԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բասեն գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ջրառատ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Փանիկ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Մեղրաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արևիկ գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ախուրյան գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Կառնուտ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Հովիտ գյուղական համայնքին:

ԲԱՍԵՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

ԲԱՍԵՆ-ՋՐԱՌԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ճանապարհի եզրին գտնվող Բասեն, Ջրառատ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 674մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով 1445մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 602մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 12-13 սահմանակետերով 2240մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 453մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, անցնելով 269մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 376մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1861մ, հատելով Մուսայելյան-Ջրառատ միջհամայնքային ճանապարհը, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 229մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 2512մ, հատելով գետը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք, անցնելով 700մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, դաշտային ճանապարհով անցնելով 615մ, հասնում է Բասեն, Ջրառատ և Փանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11975մ է:

ԲԱՍԵՆ-ՓԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Բասեն, Փանիկ և Ջրառատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 644մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատում է դաշտային ճանապարհը, անցնելով 589մ, հասնում է Բասեն, Մեղրաշեն և Փանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1233մ է:

ԲԱՍԵՆ-ՄԵՂՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Բասեն, Մեղրաշեն և Արևիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով վարելահողի եզրով դեպի հարավ-արևելք, անցնելով 266մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով թիվ 2-4 սահմանակետերով 1598մ, հասնում է Բասեն, Փանիկ և Մեղրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1865մ է:

ԲԱՍԵՆ-ԱՐԵՎԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Բասեն, Արևիկ և Ախուրյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով դեպի հարավ-արևելք 293մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնելով 103մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, լանջի և բարձունքների վրայով , թիվ 3-4 սահմանակետերով անցնելով 733մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Ապա բարձունքի եզրով անցնելով հարավ-արևմուտք` թիվ 6 սահմանակետով անցնում է 681մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրով 343մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 9 սահմանակետով 549մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 11 սահմանակետով 580մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, ճանապարհով շարունակվելով դեպի արևելք, անցնելով 592մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում է 275մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում է 139մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով առուն, անցնելով թիվ 16 սահմանակետով 616մ, հասնում է Բասեն, Արևիկ և Մեղրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4844մ է:

ԲԱՍԵՆ-ԱԽՈՒՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Բասեն, Ախուրյան և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով 747մ, հասնում է Բասեն, Արևիկ և Ախուրյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 747մ է:

ԲԱՍԵՆ-ԿԱՌՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Կառնուտի ջրամբարի եզրին գտնվող Բասեն, Հովիտ և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք և թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 771մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք և անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 313մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ և անցնելով 218մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 844մ, հասնում է Բասեն, Ախուրյան և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2147մ է:

ԲԱՍԵՆ-ՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Բասեն, Հովիտ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 588մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, հատելով Մեյձոր գետը և անցնելով 270մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվելով արևմուտք և անցնելով 99մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով 644մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, շարունակվելով նույն ուղղությամբ 178մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, փոքր բլրակների վրայով, թիվ 8-9 սահմանակետերով անցնելով 496մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 11 սահմանակետով 702մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի արևմուտք և անցնելով 464մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք և, անցնելով թիվ 14-15 սահմանակետերով 1040մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, ձորով իջնելով 1012մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում է Ախուրյան-Մուսայելյան միջհամայնքային ճանապարհը, այնուհետև թեքվում է հարավ, իջնում ձորով և հասնում է Կառնուտի ջրամբար իջնող ձորը, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 2653մ, հասնում է Կառնուտի ջրամբարի եզրին գտնվող Բասեն, Հովիտ և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8147մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 9.12

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բավրա գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարագյուղ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սիզավետ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն):

ԲԱՎՐԱ-ՍԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։