ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2009 թվականի N 510-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությանը և «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությանն առնչվող խնդիրների ուսումնասիրման և առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ տվյալ խնդրի կարգավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հունիսի 23-ի N 510-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
Բ. Գյուլումյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ա. Սուքիասյան - «Նաիրիտ-2» ՓԲԸ- ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ֆ. Գալստյան - «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում հայկական կողմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ռ. Սաղաթելյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ` արտադրական հարցերով (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան